Բարսան կարող էր ավելի լավ խաղալ, իսկ Գավիի վերադարձը հիանալի նորություն է. Ֆլիկ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ամփոփել է Իսպանիայի Լա Լիգայի 28-րդ տուրում «Սևիլիայի» նկատմամբ տարած գոլառատ հաղթանակը (5:2)։
«Գավիի վերադարձը հիանալի նորություն է։ Եղան դրվագներ, երբ մենք կարող էինք ավելի լավ գործել. գնդակը փոքր-ինչ դանդաղ էինք տեղաշարժում, իսկ խաղի որոշ փուլերում մեզ վստահություն չէր բավականացնում։ Երբ կորցնում էինք գնդակը, կարող էինք ավելի ակտիվ պրեսինգի դիմել։ Առջևում Չեմպիոնների լիգան է, և այնտեղ չափազանց կարևոր է դա ճիշտ անել։
Դանի Օլմոն գերազանց հանդիպում անցկացրեց, ինչպես և Էսպարտն ու Կանսելուն… Բայց միևնույն է, կարծում եմ՝ մենք կարող էինք շատ ավելի լավ խաղալ:
Կանսելուին ժամանակ էր հարկավոր ադապտացվելու համար, սակայն վերջին խաղերում նա պարզապես ֆանտաստիկ է։ Նա անհավանական տեխնիկայով օժտված ֆուտբոլիստ է։ Շատ կարևոր էր նրա խփած գոլը, մասնակցությունը առաջին գոլին, երբ նա 11-մետրանոց վաստակեց, ինչպես նաև նրա գործողությունները արհեստական խաղից դուրս վիճակ ստեղծելիս։ Կանսելուն ճիշտ ընտրություն է»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում իսպանական մամուլը։
Մարտի 18-ին «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում կհյուրընկալի անգլիական «Նյուքասլին»։ Այս թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է 1։1 հաշվով։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին