Հայքո Մաաս. Գերմանիան դեմ է Թուրքիային զենքի մատակարարման էմբարգոյի կիրառմանը
Գերմանիան դեմ է Թուրքիային զենքի մատակարարման էմբարգոյի կիրառմանը, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայքո Մաասը: Այդպիսի քայլը «ռազմավարական սխալ է»:
«Ռազմավարական առումով չեմ կարծում, որ սա ճիշտ ճանապարհ է»,- հայտարարել է նա Deutsche Presse-Agentur-ին տված հարցազրույցում: «Հեշտ չէ դա անել ՆԱՏՕ-ի գործընկերոջ հետ: Մենք արդեն տեսանք, որ Թուրքիան պարզապես Ռուսաստանից գնեց Ս-400-ները , քանի որ չկարողացավ դրանք ձեռք բերել ԱՄՆ-ից»,- հավելել է նա:
Միջերկրական ծովի արեելյան հատվածում ածխաջրածինների պաշարների շուրջ վերջերս Թուրքիայի հետ տեղի ունեցած կոնֆլիկտից հետո Հունաստանը հոկտեմբերին գերմանական կառավարությանը պաշտոնապես խնդրեց զենքի արգելք սահմանել Անկարայի դեմ:
Գերմանիայի կառավարությունը սահմանափակել է զենքի արտահանումը Թուրքիա, երբ 2019-ի հոկտեմբերին թուրքական զորքերը տեղակայվեցին Սիրիայի հյուսիսում:
Մաասը հայտարարել է, որ հրաժարվել է վեճի դիվանագիտական կարգավորման գաղափարից: «Իհարկե, մենք շարունակում ենք հավատալ, որ կոնֆլիկտը կկարգավորվի եւ մեզ հարկավոր չէ ընդմիշտ հեռացնել ՆԱՏՕ-ի գործընկերոջը համագործակցությունից սպառազինությունների ոլորտում»,- ասել է նա:
Անցյալ տարի Գերմանիան սահմանափակող արգելք էր դրել Թուրքիային ռազմական տեխնիկայի զենքի վաճառք համար, որը կարող է օգտագործվել Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ հարձակման ժամանակ:
2018-ին Գերմանիան 243 միլիոն եվրոյի զենք է արտահանել Թուրքիա, հայտնում է Bild am Sonntag-ը, որը զենքի գերմանական արտահանման գրեթե մեկ երրորդն է կազմում:
2019-ին Թուրքիան Գերմանիայից 344.6 միլիոն եվրոյի զենք է ստացել, ինչը Գերմանիայի սպառազինության ընդհանուր արտահանման մեկ երրորդն է:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը