«Անընդհատ նահանջ, նահանջ, մինչև հիմա էլ, առանց կրակոցի, թուրքը եկել, հասել ա Որոտան». Քաջարանի համայնքապետ
Քաջարանի համայնքապետը այսօր հրավիրվել էր Քննչական կոմիտե: Որոշ ժամանակ անց նա դուրս եկավ Քննչական կոմիտեից, իսկ դրսում նրան բարձր ծափողջույններով դիմավորեցին նրա աջակիցները:
Լրագրողների հետ զրույցում Մանվել Փարամազյանը նշեց, որ իրեն ՔԿ հրավիրելը կապված է վարչապետի հրաժարականի իր պահանջի հետ. «Մենք մեր սկիզբունքներին մնում ենք հավատարիմ և պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախ նրան մեղադրում ենք նրա համար, որ պատերազմ եղավ, տևեց 44 օր ու անընդհատ նահանջ, նահանջ, մինչև հիմա էլ առանց կրակոցի թուրքը եկել, հասել ա Որոտան: Էսօր խի պիտի ժողովուրդը ճանապարհները թողած՝ դաշտերով գնա, այլընտրանքային ճանապարհներ փնտրի: Մարդ խի պիտի իր երկրում անվտանգ չլինի, սա է մեր բողոքը»,- ասաց Քաջարանի քաղաքապետը:
Վերջինս համոզված է, որ երկրում տիրող իրավիճակը երկրին տանելու է թշվառության, իսկ ժողովրդին՝ պանդխտության, որին էլ հենց ձգտում է իշխանությունը. «Սյունեցին անկոտրուն ա, դուխովը գլխարների վրա գրելով չի, եկե՛ք, տեսե՛ք՝ իսկական դուխը սյունեցիներինն ա: Ես կարծում եմ՝ մենք հասնելու ենք նրան, որ մեր կյանքը դարձնենք էլ ավելի ապահով: Ազատե՛ք ձեր պաշտոնները, թո՛ղ կարող ուժեր գան, որոնք ի վիճակի են այս հարցերը լուծելու»,- նշեց Մանվել Փարամազյանը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի