Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

«Ինտերֆաքս-Ուկրաինա». Փաշինյանն առաջին տեղն է զբաղեցրել 2020 թվականի անհաջողակ քաղաքական գործիչների վարկանիշում

Նրանք իրենց գործողություններով եւ որոշումներով որոշեցին դժվար եւ ոչ միանշանակ 2020-ի ճակատագիրը: Ո՞վ է համաշխարհային քաղաքական գործիչներից վաստակել «տարվա հաղթողը» տիտղոսը, իսկ ո՞վ ` «տարվա անհաջողակի»:

«Ինտերֆաքս-Ուկրաինա» լրատվական գործակալությունը ներկայացնում է անցնող տարվա հաղթողներին եւ անհաջողակներին:

Տարվա հաղթողները

Ռեջեփ Թայիփ Էրդողան (Թուրքիա)

2020 թվականին Թուրքիայի նախագահը միաժամանակ հաջողությամբ խաղացել է արտաքին քաղաքական մի քանի «շախմատային տախտակների» վրա` Լիբիայում, Սիրիայում, Միջերկրական ծովի արեւելյան հատվածում եւ Կովկասում: Էրդողանի օրոք Թուրքիան ամենաակտիվ աշխարհաքաղաքական խաղացողներից մեկն է դարձել, ընդ որում, Թուրքիայի ղեկավարի հավակնությունները չեն սահմանափակվում վերոնշյալ տարածաշրջաններով:

Նարենդրա Մոդի (Հնդկաստան)

Հնդկաստանի վարչապետն անցնող տարում իսկապես բազմավեկտոր քաղաքականության վարպետության դաս ցույց տվեց: Մոդիի ղեկավարությամբ Հնդկաստանը կարողացավ պայմանագիր կնքել Միացյալ Նահանգների հետ ռազմական տեղեկատվության փոխանակման մասին, կազմակերպել ռուսական Ս-400-ների մատակարարումը, կարգավորել սահմանային հակամարտությունը Չինաստանի հետ, ինչպես նաեւ մշտական ​​լարվածության մեջ պահել իր ավանդական հակառակորդին` Պակիստանին:

Սի Ցզինպին (Չինաստան)

ՉԺՀ-ն հաջողությամբ հաղթահարեց կորոնավիրուսային համավարակը եւ տնտեսական աճ ցույց կտա մինչեւ 2020 թվականի վերջ, ինչը կամրապնդի Չինաստանի դիրքերը համաշխարհային ասպարեզում: Այս տարի Չինաստանը սկսեց ամենախոշոր տնտեսական կլաստերի ձեւավորումն աշխարհում` Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի մասնակցությամբ (Համապարփակ տարածաշրջանային տնտեսական գործընկերություն):

Քամալա Հարիս (ԱՄՆ)

ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսն ամերիկյան ամենահեռանկարային քաղաքական գործիչներից է եւ Վաշինգտոնի ապագա վարչակազմի առանցքային դերակատարներից մեկը կդառնա: Դժվար թե մեկ տարի առաջ ինչ-որ մեկն իրադարձությունների նման զարգացում կարող էր պատկերացնել:

Վիկտոր Օրբան (Հունգարիա)

Հունգարիայի վարչապետը Ջորջ Սորոսի ամենանշանավոր հակառակորդն է դարձել համաշխարհային բեմում, ընդ որում` ակնհայտ հաջողություններ է ցույց տալիս այդ ճանապարհին: Օրբանը լուրջ հայտ ներկայացրեց 2020-ին` Եվրոպայի աջ պահպանողական քաղաքական թեւի առաջնորդը դառնալու համար:

Սադիր Ժապարով (Ղրղզստան)

Ղրղըզստանում հեղաշրջումը սոցիալական վերելակի վերածվեց տեղական շատ քաղաքական գործիչների համար, ովքեր նախկինում երկրորդական դերերում էին: Գաղութից նախագահի, իսկ ապա վարչապետի աթոռին տեղափոխված Սադիր Ժապարովը ակնառու օրինակ է: Ժապարովն անմիջապես սկսեց «իրեն հարմար» կառավարման համակարգ ձեւավորել Ղրղըզստանում եւ հանրապետության առաջիկա նախագահական ընտրությունների ֆավորիտն է:

Ինգրիդա Շիմոնիտե (Լիտվա)

Ինգրիդա Շիմոնիտեն գլխավորել է «Հայրենիքի միություն - լիտվացի քրիստոնեա-դեմոկրատներ» կուսակցության ցուցակը Լիտվայի Հանրապետության Սեյմի ընտրություններում: Այս կուսակցությունը, չլինելով ընտրական մրցավազքի ֆավորիտը, կարողացավ հաղթել, ինչը նշանակում է, որ կարողացավ խորհրդարանական կոալիցիա եւ կառավարություն կազմել: Հետեւաբար, Շիմոնիտեն նվաճեց կարիերայի նոր աստիճանը` զբաղեցնելով հանրապետության վարչապետի աթոռը, եւ հիմք ձեռք բերեց 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար:

Մայա Սանդու (Մոլդովա)

Չնայած նրան, որ, ըստ Մոլդովայի օրենսդրության, հանրապետության նախագահը հիմնականում ներկայացուցչական գործառույթներ է կատարում, Սանդուի հաղթանակը նախագահական ընտրություններում լավ օժանդակություն է արեւմտամետ ուժերի համար խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի ընթացքում: Իսկ կջաողվի՞ արդյոք նրանց օգտվել դրանից, ցուցյ կտա ժամանակը:

Իլհամ Ալիեւ (Ադրբեջան)

Հաջող ռազմական արշավը Լեռնային Ղարաբաղում մեծ հաջողություն էր Ադրբեջանի նախագահի համար ներքին ասպարեզում: Միգուցե այս հաղթանակը որոշիչ դառնա, բայց Ալիեւն առայժմ հաղթող է:

Լուիս Արսե (Բոլիվիա)

Էվո Մորալեսին տապալումից մեկ տարի անց Լուիս Արսեն վստահորեն իր ձեռքը վերցրեց իշխանությունը` հաջող կերպով նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելով: Լուիս Արսեի` իշխանության գալը նշանավորեց քաղաքացիական առճակատման ավարտը Բոլիվիայում:

Տարվա անհաջողակները

Նիկոլ Փաշինյան (Հայաստան)

Հայաստանի եւ չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետության պարտությունն Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությունում լուրջ ներքաղաքական ճգնաժամի մեջ գցեց պաշտոնական Երեւանին: Արդյունքում Նիկոլ Փաշինյանի` իշխանությունից հեռացումը ժամանակի հարց է եւ ոչ թե` սկզբունքի: Չի բացառվում, որ ապագայում Փաշինյանը ստիպված լինի դիմել քաղաքական արտագաղթի` խուսափելով քրեական հետապնդումից իշխանությունը կորցնելուց հետո:

Իգոր Դոդոն (Մոլդովա)

Իշխանության գլխում լինելու չորս տարիների ընթացքում Իգոր Դոդոնը վատնել է իր քաղաքական կապիտալի զգալի մասը, իսկ չիրականացված խոստումները, որոնցով նա 2016-ին գնում էր նախագահական ընտրություններին, կանխորոշեցին իր պարտությունը 2020-ի նախընտրական արշավում:

Ալեքսանդր Լուկաշենկո (Բելառուս)

Չնայած նրան, որ Բելառուսում բողոքի ցույցերը չհասան իրենց նպատակներին` Ալեքսանդր Լուկաշենկոն խարխլեց իր օրինականությունը, ինչպես նաեւ վատթարացրեց Բելառուսի արտաքին քաղաքական դիրքերը, ինչը սրվում է հանրապետության ռեսուրսային բազայի կրճատմամբ: Ընդ որում, Բելառուսի իշխանություններն այդպես էլ հայեցակարգ չառաջարկեցին օբյեկտիվորեն գոյություն ունեցող հասարակական-քաղաքական հակասությունների լուծման համար:

Էմանուել Մակրոն (Ֆրանսիա)

Ֆրանսիայի նախագահն անցնող տարում իր ոչ մի նպատակին չհասավ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ասպարեզում: Համավարակի եւ տնտեսության կրճատման ֆոնին Ֆրանսիան շարունակեցին ցնցել բողոքի ցույցերն ու ահաբեկչությունները, իսկ Մակրոնի արտաքին քաղաքական գործունեությունը ձախողումների շարք դարձավ (Լիբիա, Լիբանան, Թուրքիա, Հայաստան): 2020 թվականին Ֆրանսիայում վատթարացավ «իսլամական գործոնը», ինչը պաշտոնական Փարիզի անհանգստության պատճառ է դառնում:

Ուրսուլա ֆոն դեր Լյայեն (ԵՄ)

Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահը չկարողացավ ռազմավարությունների մշակման եւ որոշումների կայացման կենտրոն դառնալ Եվրամիության ներսում: Տեսանելի ապագայում այս ստատուս քվոն դժվար թե փոփոխվի:

Յարոսլավ Կաչինսկի (Լեհաստան)

2020-ի աշնանը Լեհաստանում բռնկված լայնածավալ բողոքի ցույցերը ցնցեցին հանրապետության ամենաազդեցիկ քաղաքական գործիչ, իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկու հեղինակությունը: Բացի այդ, 2020-ի վերջի արդյունքներով Վարշավայի հարաբերությունները Բրյուսելի հետ զգալիորեն բարդացան, իսկ Դոնալդ Թրամփի պարտությունը, ում վրա Լեհաստանի կառավարությունը հույս էր դնում, թուլացնում է Լեհաստանի դիրքերն արտաքին ասպարեզում:

Միլո Ջուկանովիչ (Չեռնոգորիա)

Օգոստոսի վերջին կայացած խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում Չեռնոգորիայի ընդդիմությունը խորհրդարանական մեծամասնություն կազմեց, իսկ հետո նաեւ` կառավարություն, հիմք դրեց Միլո Ջուկանովիչի միանձնյա իշխանության էրոզիային, ով վերջին 30 տարիների ընթացքում կենտրոնացրել է երկրի գրեթե բոլոր ռեսուրսներն ու կառավարման լծակները: Այդքան շատ ժամանակ չի անցնի, եւ Չեռնոգորիայում նոր քաղաքական ցիկլ կսկսվի, երբ քաղաքական խաղացողները կմոդելավորեն իրենց ապագան «Ջուկանովիչից հետո»:

Հաշիմ Թաչի (Կոսովո)

Տարիներ տեւած հետաքննությունից հետո Հաագայում Կոսովոյի հարցով հատուկ տրիբունալը մեղադրանք առաջադրեց Կոսովոյի առաջնորդ Հաշիմ Թաչիի դեմ, ով կասկածվում է 1998-2000 թվականներին ռազմական հանցագործությունների մեջ: Թաչին ստիպված էր հրաժարվել Կոսովոյի Հանրապետության նախագահի պաշտոնից եւ այժմ կարող է երկար ժամանակով, եթե ոչ` ընդմիշտ, բանտում հայտնվել:

Բինիամին Նեթանյահու (Իսրայել)

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի ամենավատ ցուցանիշներից մեկն աշխարհում, մշտական ​​ներքաղաքական ճգնաժամ, կոռուպցիայի կասկածանքով հարուցված քրեական գործեր. 2020 թվականը Նեթանյահուն ակնհայտորեն ավարտում է մինորային նոտայի վրա:

Խալիֆա Հաֆթար (Լիբիա)

Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ Լիբիայի ազգային բանակը 2020 թվականին մի շարք ցավալի պարտություններ կրեց: Ուստի Հաֆթարը ստիպված էր հրաժեշտ տալ այնպիսի ֆիգուր դառնալու ծրագրերին, որը կմիավորեր Լիբիան երկար տարիներ ձգվող քաղաքացիական կոնֆլիկտից հետո: