Եվրամիությունը կոչ է անում Թուրքիային անհապաղ ազատ արձակել Օսման Քավալային
Եվրամիությունը կոչ է արել Թուրքիայի դատական համակարգին կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը եւ անհապաղ ազատ արձակել Օսման Քավալային:
Ստամբուլի 36-րդ քրեական դատարանը մերժել է բարերար Օսման Քավալայի բողոքարկումը եւ երկարացրել է նրա նախնական կալանքի ժամկետը: Նրա գործի հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2021 թվականի փետրվարի 5-ին:
Դատական որոշումը հակասում է Թուրքիայի կողմից հայտարարված «հանձնառությանն օրենքի գերակայությանը եւ հիմնարար իրավունքները հարգելուն, այդ թվում` անմեղության կանխավարկածը», հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին:
Անցյալ դեկտեմբերին ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել անհապաղ ազատ արձակել Քավալային` պնդելով, որ խախտվել են նրա ազատության եւ անվտանգության իրավունքը, ինչպես նաեւ` կալանքի օրինականության վերաբերյալ անհապաղ որոշում կայացնելու իրավունքը:
Մասրալին Թուրքիայի իշխանություններին մեղադրել է իրավաբանորեն պարտադրող որոշումը խախտելու մեջ եւ կոչ է արել «կոնկրետ եւ կայուն առաջընթաց գրանցել հիմնարար իրավունքները հարգելու հարցում, որոնք ԵՄ-Թուրքիա հարաբերությունների անկյունաքարն են»:
63-ամյա գործարարին ցմահ ազատազրկում է սպառնում սահմանադրական կարգը տապալելու փորձի մեղադրանքով եւ եւս 20 տարի` լրտեսության մոջ լրացուցիչ մեղադրանքով մեղավոր ճանաչվելու դեպքում:
Քավալան փետրվարին արդարացվել էր համանման մեղադրանքներով, քանի որ նրան մեղադրել էին 2013 թվականին Գեզիում բողոքի ցույցերի ֆինանսավորման եւ կազմակերպման մեջ: Սակայն նրան անմիջապես նոր մեղադրանք էր առաջադրվել, որը պնդում էր, որ նա մասնակից է եղել 2016 թվականի հեղաշրջման ձախողված փորձին:
Քավալան` Թուրքիայի քաղաքացիական հասարակության առաջատար դեմքը, կալանքի տակ է գտնվում 2017-ի հոկտեմբերին Ստամբուլի օդանավակայանում ձերբակալումից հետո:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը