Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Մամուլ

Ռուսաստանին կարող են հրահրել պատերազմ սկսել ընդդեմ Ադրբեջանի

Ռուսական Репортер կայքը հոդված է հրապարակել, որում, վերլուծելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, եզրակացրել է, որ Ռուսաստանին հնարավոր է հրահրեն պատերազմի մեջ մտնել Ադրբեջանի հետ:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Լեռնային Ղարաբաղում հայերի ռազմական պարտությունից հետո Մոսկվայի և Բաքվի հարաբերություններն այլևս չեն կարող մնալ նույնը: Ադրբեջանում սկսել են խոսել, որ իրենց երկիրը դարձել է ամենաուժեղներից մեկը ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում, ինչպես նաև նշվում է հասարակության դժգոհությունը ռուս խաղաղապահների ներկայությունից: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ ընթանում է ինչպես սպասվում էր՝ միայն արագացված տեմպերով: Հիմա միայն հարցն այն է, թե երբ ադրբեջանական զինուժը կսկսի կրակել ռուսների ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերջին խախտման դեպքը դարձել է Ադրբեջանում շովինիստական հայտարարությունների բուռն մասնաբաժնի ի հայտ գալու անմիջական պատճառ: Ադրբեջանական հատուկջոկատայինները փորձել էին վերահսկողություն հաստատել մի քանի հայկական գյուղերի նկատմամբ, որոնք Երևանի կապիտուլյացիայից հետո մնացել էր վերջինիս թիկունքում: Քանի որ, ըստ հրադադարի հայտարարության, Բաքուն դա չպետք է աներ, ռուս խաղաղապահները միջամտել և դադարեցրել էին սկսված հրաձգությունը: Ի պատասխան դրան՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Ադիլ Ալիևը սոցցանցի իր էջում տարածել է մի շարք հայտարարություններ «հին ադրբեջանական հողերի», «ադրբեջանական հասարակության կողմից «Ռուսաստանի խաղաղապահների երկիմաստ ընկալման» մասին, ինչպես նաև առ այն, որ Ադրբեջանն այժմ համարվում է «աշխարհի ամենաուժեղ պետություններից մեկը»: Չնայած իր ազգանվանը՝ այս Ալիևը նախագահի ազգականը չէ, բայց նրա եղբայրը՝ գեներալ-գնդապետ Մահարամ Ալիևը զբաղեցնում է Ադրբեջանի նախագահի օգնականի և նախագահի աշխատակազմի ռազմական գործերի վարչության պետի պաշտոնները: Ընդհանուր առմամբ, Ադիլ Ալիևն էլ, մեղմ ասած, վերջին մարդը չէ հանրապետությունում: Սա հուզական արևելյան տղամարդու անձնական կարծի՞քն է, թե՞ նա օգտագործվել է որպես ոչ պաշտոնական խոսափող Կրեմլին հաղորդագրություն ուղարկելու համար:

Բաքուն, վաղ թե ուշ, փորձելու է գրավել Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը: Բայց նրա աճող ախորժակը կարող է չսահմանափակվել այսքանով, եթե ելնենք նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության տրամաբանությունից, ըստ որի՝ «Սյունիքը, Սևանը և Երևանն իրենց պատմական հողերն են»:

Հեշտ է տեսնել, որ ադրբեջանցիներն այսպիսի համարձակություն են ձեռք բերել այն բանից հետո, երբ նրանց բացահայտորեն աջակցել է Թուրքիան, իսկ Ռուսաստանը խուսափել է ռազմական բախմանը մասնակցելուց: Դա անելու բազմաթիվ պատճառներ կային, բայց դա իր բացասական հետևանքներ կունենա: Անկարան և Բաքուն իրենց եզրակացություններն արել էին Սու-24 ռմբակոծիչի և Մի-24 ուղղաթիռի հետ կապված ողբերգական դեպքերից. այն է՝ Կրեմլի համար առաջին տեղում են «Ակկույու» ատոմակայանը, «Թուրքական հոսք»-ը, խաղաղությունն ու բարեկամությունը: Բայց խաղաղություն չի լինի, քանի որ Անկարային առատաձեռն նվերներով կերակրելու փորձը նրանց կողմից մեկնաբանվում է որպես թուլություն: Այս մասին հույն հարևաններն ունեն հետևյալ արտահայտիչ խոսքը. «Եթե թուրքը խոսում է խաղաղության մասին, ուրեմն պատերազմ է լինելու»:

Փաստացիորեն, սա նշանակում է, որ վաղ թե ուշ ադրբեջանական զինուժը, թուրքերի աջակցությամբ, կփորձի կրկնել բլիցկրիգը Ղարաբաղի տարածքի մնացած հատվածի նկատմամբ, որը ինքն այժմ չի վերահսկում, կամ նույնիսկ ավելի հեռուն գնալ: Հիմնական հարցն այն է, թե ի՞նչ պետք է անեն այս դեպքում ռուս զինվորականները: Հիշեցնենք, որ այնտեղ տեղակայված է խաղաղապահների մի ամբողջ բրիգադ, բայց առանց ծանր զինամթերքի: Եթե հարձակվողները փորձեն շարժվել դեպի Հայաստան, ապա նրանք պարտավոր կլինեն պաշտպանել ՀԱՊԿ-ի դաշնակցին, բայց ի՞նչ անել, եթե ռազմական գործողություններն անցկացվում են չճանաչված հանրապետության մնացած տարածքում: Ենթադրվում է, որ խաղաղապահները դա կանխելու են, բայց նրանց իրական կարողությունները շատ սահմանափակ են, քանի որ նրանք իրականում գտնվում են շրջափակման մեջ: Եվ մի մոռացեք, որ Կրեմլը իսկապես չէր ցանկանում կռվել Ադրբեջանի հետ՝ նրա հետ հարաբերությունները չփչացնելու համար: Ռուս զինվորականները ծայրաստիճան երկիմաստ վիճակում են:

Հիմնական հարցն այն է, թե հարձակումը կսկսվի նախքան ռուս խաղաղապահների դուրսբերումը, թե դրանից հետո: Հիշեցնենք, որ նրանք տեղակայվել են ընդամենը 5 տարով, բայց ոչինչ չի խանգարի Բաքվին բարձրացնել իր տարածքից շուտ դուրս գալու հարցը, ինչի մասին ակնարկում էր Ադիլ Ալիևը: Եթե Ռուսաստանի ղեկավարությունն իսկապես պատրաստ չէ ադրբեջանցիների դեմ կռվելու, ապա հնարավոր է սկսի այնտեղ աստիճանաբար կրճատել ռազմական կազմը՝ միանգամայն արդարացիորեն պատճառաբանելով դրա մշտական պահպանության բարձր գինը: Այդ դեպքում մեկ անգամ Երևանը Լեռնային Ղարաբաղում Բաքվի դեմ մենակ կմնա, իսկ Ռուսաստանը Հայաստանին կօգնի ուժեղացնել միայն իր պաշտպանությունը:

Հակառակ դեպքում թուրքերը կարող են օգտագործել Իդլիբում իրենց «վստահված անձանց» միջոցով ռուսական զինված ուժերի դեմ գործողությունների արդեն փորձված մեթոդը: Ղարաբաղ բերված սիրիացի գրոհայինները ռուս խաղաղապահների համար կկազմակերպեն երկրորդ «Հմեյմիմը»՝ շարունակական հարձակումներ գործելով գրոհային անօդաչու թռչող սարքերի, հրթիռային և հրանոթային հրետանու միջոցով: Միևնույն ժամանակ, Անկարան ինքը կմնա «բարեկամ և գործընկեր» Մոսկվայի համար՝ նրանից գնելով ՀՕՊ համակարգեր և մարտական ինքնաթիռներ` այլ ճակատների խնդիրները լուծելու համար: Ինչպե՞ս կարելի է կասեցնել դա: Միայն ծանր պատասխան հրթիռներով և ավիահարվածներով: Բայց պետք է հիշել, որ հարձակումները տեղի են ունենալու Ադրբեջանի տարածքից: Սա Սիրիա չէ, որտեղ ռուսները գտնվում և գործում են պաշտոնական իշխանությունների համաձայնությամբ: Պատասխանը կլինի «մենք երբեք եղբայր չենք լինի» ոգով խոսելը, քանի որ նրանց եղբայրներն այժմ թուրքերն են:

Բաքուն հնարավոր է մեղադրի Մոսկվային ագրեսիայի համար: Եվ այստեղ արժե հիշել Ադիլ Ալիևի թվացյալ հիմար հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը աշխարհի ամենաուժեղ պետություններից մեկն է: Չմոռանանք, որ Ադրբեջանի թիկունքում կանգնած է Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Եթե Բաքուն կարողանա ստանալ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդհանուր ռազմական հզորությունը, դա բոլորովին այլ դասավորվածություն է: Իրոք, եթե Ռուսաստանը հրահրվի և ստիպված լինի հարվածներ հասցնել Ադրբեջանի տարածքին, նախագահ Ալիևը կարող է ՆԱՏՕ-ից օգնություն խնդրել, և դրանում նրան կօգնի իր ավագ գործընկերը՝ նախագահ Էրդողանը: Դաշինքի ելքը Կասպից ծով և Հարավային Կովկաս ոչ մի լավ բան չի խոստանում ռուսներին:

Վարկած է, որ եթե «սուլթանը» մտադիր է շարունակել կառուցել իր սեփական պանթյուրքիստական նախագիծը, Ադրբեջանը արագորեն կինտեգրվի Թուրքիայի կողմից Մեծ Թուրանի բանակի կազմում: Այսպես թե այնպես ամեն ինչ վատ է ստացվում Ռուսաստանի համար: