Հիմա Փաշինյանը չի կարող Երեւանից դուրս գալ, եթե եւս մեկ անգամ դուրս գա, չի կարող Երեւան մտնել. Հրանտ Բագրատյան
Նիկոլ Փաշինյանին չեն թողնելու մտնի կառավարություն ու աշատի, շուտով չեն թողնի, որ մտնի կառավարական ամառանոց ու ապրի այնտեղ. Մի օր էլ չեն թոնի որ իր ոտքը դիպչի հայոց հողին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Օղակը սեղմվում է Նիկոլ Փաշինյանի շուրջ, հիմա նա չի կարող Երեւանից ուրիշ տեղ գնալ, շուտով նա կհամոզվի, որ եթե եւս մեկ անգամ Երեւանից այլ տեղ գնա, չի կարող Երեւան էլ վերադառնալ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանն այսօր պետք է գնար Սյունիք, բայց մտավ մի քանի գյուղ, ապա Սիսիան եւ հետ դարձավ, Բագրատյան ասաց. «Հիմա նա չի կարող Երեւանից ուրիշ տեղ գնալ, շուտով դրանում կհամոզվի, շուտով նաեւ կհամոզվի, որ եթե եւս մեկ անգամ Երեւանից դուրս գա, էլ չի կարող Երեւան մտնել, արդեն Երեւանը կփակեն իր դեմ: Ես կարծում եմ, որ համզգային շարժումը, որ ծավալվել է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի բավականին գրագետ խնդիրն առաջ է տանում, օղակը սեղվում է Նիկոլ Փաշինյանի շուրջ»:
Անդրադառնալով դեպի Եռաբլուր Փաշինյանի կազմակերպած երթին՝ նա ասաց. «Փող էին տվել, մարդիկ էին հավաքվել գուցե 5, գուցե 10 հազար, ինչի՞ էր գնում սրացման, ինչի՞ն էր պետք»,- ասաց նա եւ հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ապացուցել, թե իրեն աջակցողներ կան։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի