Ծառայողական քննություն է սկսվել Արսեն Ավագյանի նկատմամբ, ով կոչ էր արել դուրս շպրտել քահանային եկեղեցուց
Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել է ծառայողական քննություն սկսել տեսչական մարմնի Սյունիքի մարզի տարածքային բաժնի աշխատակից Արսեն Ավագյանի նկատմամբ։
Ավելի վաղ Արսեն Ավագյանն այսօր ուղիղ եթերում կոչ էր արել գնալ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի ու դուրս շպրտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը օդում կախված թողած Տեր Հորը՝ Վարդան Զեյնալյանին։
«Լրատվականների հրապարկումներից հետո ենք տեղեկացել, որ Արսեն Ավագյանը, ով հանդիսանում է Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզի տարածքային բաժնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության առաջին կարգի մասնագետ, մասնակցություն է ունեցել միջադեպին։ Տեսչական մարմնի ղեկավարն անմիջապես հանձնարարել է ծառայողական քննություն սկսել՝ աշխատավայրից բացակայելու հիմքով»,- NEWS․am-ի հետ զրույցում ասաց Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման բաժնի պատասխանատու Ելենա Զոհրաբյանը։
Նա հավելեց, որ ծառայողական քննությունը տեւում է 30 օրացույցային օր, սակայն եթե այլ հանգամանքներ ի հայտ գան, ապա այն կարող է կրկին 30 օրով հետաձգվել, իսկ դրանից հետո՝ 15 օրով, որից հետո պետք է արդեն որոշում կայացվի։ Արսեն Ավագյանը մինչ ծառայողական քննության ավարտը՝ կշարունակի իր աշխատանքը կատարել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան