Չի բացառվում, որ վտանգ է սպառնում նաև Առուշ Առուշանյանի կյանքին
Գորիս համայնքի ղեկավարի առևանգման դեպքի առթիվ Առուշանյանի փաստաբանները ոստիկանություն հաղորդում են ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:
«Այս պահին չի բացառվում, որ վտանգ է սպառնում նաև Առուշ Առուշանյանի կյանքին։
Հիշեցնեմ, որ վաղ առավոտից համայնքի ղեկավարին առևանգել են և մինչ այս պահը չի հաջողվում որևէ տեղեկատվություն ստանալ։ Այս մասին տեղեկացվել է նաև մարդու իրավունքների պաշտպանը։
Նաև նշեմ, որ դեռևս Սիսիանից Գորիս մտնող ճանապարհը փակ է, Գորիսում են նաև մարզի համայնքերի ղեկավարներ, բազմաթիվ քաղաքացիներ»,- գրել է Յոլյանը:
Հիշեցնենք, որ սյունեցիները վաղ առավոտից փակել էին Սյունիքի դարպասները՝ Նիկոլ Փաշինյանի մուտքը բացառելու նպատակով: Ավելի վաղ բերման էր ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան