Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ) Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա Ես միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանը Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին
Հայաստան

Կառավարության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում Տարոն Տոնոյանի հիվանդանոցում

NEWS.am–ի տեղեկություններով՝ մեկ ամսից ավելի է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում հայտնի վիրաբույժ, ազատամարտիկ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանին պատկանող «Տոնոյան» բժշկական կենտրոնում։ Մեր տեղեկություններով՝ ստուգումները սկսվել են այն բանից հետո, երբ Տոնոյանը, վերադառնալով ռազմաճակատից, ուշագրավ հայտարարություններ է արել պատերազմի ընթացքում թույլ տրված բացթողումների՝ մասնավորապես կամավորականների՝ զրահաբաճկոններ չունենալու, Փաշինյանին աջակցելու համար Երևանում ցույց անող, բայց Արցախում հոսպիտալների պատերի տակ բժշկական տեղեկանք «մուրացող» ասֆալտի ֆիդայիների և այլ արատավոր երևույթների մասին։

NEWS.am–ի հետ զրույցում Տարոն Տոնոյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ստուգումների փուլն արդեն ավարտվել է և ներկայումս լսումներ են իրականացվում։

Հարցին, արդյոք որևէ միտում տեսնում է, ԲԿ–ի տնօրենն արձագանքեց.

«Չեմ ուզում որևէ մեկին պիտակավորել, արդյունքը ցույց կտա։ Ես ներկայացրել եմ իմ փաստարկները, պատասխանել եմ բոլոր հարցերին»։

Դիտարկմանը, թե այս ընթացքում իր կամ բժշկական կենտրոնի հետ կապված այլ խնդիրներ ծագել են, Տոնոյանը պատասխանեց.

«Տարբեր գործերով անհանգստացնում են, հին քրեական գործեր կան, որոնք թարմացվում են, սակայն դրանց վրա չենք կենտրոնանում։ Անկախ ամեն ինչից հիվանդանոցը շարունակում է օր ու գիշեր սպասարկել մեր քաղաքացիներին»։

Անդրադառնալով պատերազմի հետևանքով երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, հասարակության բևեռացմանը, ՀՅԴ ԳՄ անդամն ասաց.

«Ամեն ինչ իր տեղը կընկնի, Նիկոլը գնալու է, ժողովուրդը խելքը գլուխը հավաքի, լավ կառավարություն ձևավորի, Հայաստանը պետք է ուժեղանա, դառնա ողջ հայության խարիսխն ու բնօրրանը։ Վստահ եմ, Հայաստանը կուժեղանա և որոշ ժամանակ հետո իր կորուստները կվերականգնի»։

Հիշեցնենք, որ բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը սեպտեմբերի 27–ին բժշկական բրիգադով մեկնել էր ռազմաճակատ, վիրահատություններ իրականացրել նախ Ջաբրայիլի, ապա Հադրութի, իսկ վերջում արդեն Ստեփանակերտի հոսպիտալներում՝ փրկելով հարյուրավոր զինվորների կյանքեր։

Տարոն Տոնոյանն այս տարի հիմնել է «Տոնոյան» բժշկական կենտրոնը, իսկ մինչ այդ երկար տարիներ ղեկավարել է տարբեր բուժհաստատություններ, իրականացրել հազարավոր վիրահատություններ։

Արցախյան առաջին պատերազմի տարիներին Տարոն Տոնոյանը ազատամարտիկ ընկերների հետ հիմնել է Հադրութի և Ֆիզուլիի ռազմական հոսպիտալները։ Տոնոյանը որպես կամավոր Արցախ էր մեկնել նաև 2О16թ. ապրիլին։