Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Microsoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ) Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա Ես միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանը Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի

Microsoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է
Հայաստան

ՀՀ ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կոչին նոր սպաներ են միացել

ՀՀ ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դեկտեմբերի 17-ին հնչեցված կոչին միացել են նաև ներքոհիշյալ սպաները.

1. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար պահեստազորի գեներալ-մայոր Արմեն Աբրահամյան

2. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պահեստազորի գնդապետ Վալերի Աթալյան

3. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պահեստազորի գնդապետ Հովհաննես Գևորգյան

4. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պահեստազորի գնդապետ Մնացական Միրզոյան

5. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պահեստազորի գնդապետ Արթուր Նալբանդյան

6. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պահեստազորի փոխգնդապետ Վլադիմիր Վարդանյան

7. ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Միքայել Խաչատրյան

8. ՀՀ ԱԱԾ պահեստազոր գնդապետ էդուարդ Սարգսյան

9. ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Կարեն Աղասարյան

10. ՀՀ ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Արա Մնացականյան

11. ՀՀ ԱԱԾ պահեստազորի մայոր Յասաբեկ Սարգսյան

12. ՀՀ ԱԱԾ նախկին վարչության պետ, մաքսային ծառայության պաշտոնաթող գեներալ-մայոր Սամվել Սանամյան,

13. ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնաթող բարձրաստիճան աշխատակից արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Կորյուն Փիլոյան

14. ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնաթող բարձրաստիճան աշխատակից արդարադատության առաջին դասի խորհրդական Շահեն Տոնոյան

Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները հետեւյալ հայտարարությունն էին տարածել.

«Ս.թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո ծավալվող իրադարձությունները վկայում են, որ իրավիճակը կայունանալու, կարգավորվելու փոխարեն ավելի է սրվում, Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված արտաքին և ներքին անվտանգության սպառնալիքներն ուժգին և ակներև են դառնում:

Զինված ուժերում տիրող բարոյահոգեբանական վիճակը, մարտունակությունը, հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման գործընթացն ու պաշտպանությունը, Արցախի Հանրապետությունում հակառակորդի հետ դեռևս տեղ-տեղ բռնկվող բախումները, երկրի կառավարման համակարգի կարևորագույն ոլորտներում դրսևորվող անգործությունն ու անկազմակերպվածությունը, ոչ մասնագիտական մոտեցումները, ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ բռնաճնշման փորձերը, նրանց կողմից բարձրաձայնված իրական մտահոգություններն անտեսելու, լռեցնելու քաղաքականությունը, ազգային անվտանգության համակարգը ներքաղաքական պարզաբանումների մեջ ներքաշելու փաստը, արտաքին դիվանագիտության ոլորտում պասիվ, անարդյունավետ գործողությունները, նախաձեռնողականության իսպառ բացակայությունը, իրադարձությունների վրա ազդելու փոխարեն սոսկ արձագանքողի դերի ստանձնումը, պատերազմի հետևանքների վերացումը զուտ Ռուսաստանի ղեկավարության վրա թողնելու անհասկանալի մոտեցումը վկայում են այն մասին, որ ստեղծված իրավիճակի արդյունքում պետության անվտանգային ողջ համակարգը խոցելի է դարձել և վտանգված է:

Նույնիսկ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավար անձանց ագրեսիվ հայտարարությունները կարող են իրականություն դառնալ, ինչի արդյունքում պատերազմական գործողությունները կծավալվեն արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում՝ հանգեցնելով աղետալի հետևանքների ողջ տարածաշրջանում:

Միևնույն ժամանակ մամուլով պարբերաբար տարածվում են խիստ կարևորություն ներկայացնող տեղեկություններ, որոնք ուղիղ կապ ունեն պատերազմի սանձազերծման և դրա արդյունքում մեր ունեցած տարածքային ու մարդկային կորուստների իրական պատճառների հետ, սակայն նմանատիպ հրապարակումների հեղինակները կամ դրանց հետ անմիջական առնչություն ունեցող անձինք խուսափում են հանրությանն ամբողջ ծավալով և լիարժեք պարզաբանումներ տալուց՝ բազմաթիվ հարցեր թողնելով անպատասխան: Մասնավորապես, մտահոգիչ է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եղած կապի արդյունքում միլիարդավոր դոլարների դիմաց Արցախի տարածքների հանձնման շուրջ սակարկությունների վերաբերյալ սպրդած տեղեկատվությունը:

Ստեղծված իրավիճակում մենք՝ ներքոստորոգրյալներս, երկրում տիրող իրավիճակը կայունացնելու համար կոչ ենք անում.

Իրավապահ մարմիններին չներքաշել ներքաղաքական ինտրիգների մեջ, վերածելով բռնաճնշումներ իրականացնող գործիքի:

Դուրս գալ շոկային վիճակից, դրսևորել պրոֆեսիոնալիզմ և կոնկրետ գործողություններով լուծել զինված ուժերում ու կառավարման համակարգում առկա վերը նշված խնդիրները:

Սեղմ ժամկետներում թափանցիկ, հանրությանը մատչելի եղանակներով մանրակրկիտ ուսումնասիրել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կապի, նրանց միջև հնարավոր գործարքի վերաբերյալ եղած տեղեկությունները:

Հանրության բևեռացումը վերացնելու, ազգային համերաշխություն ձևավորելու նպատակով սեղմ ժամկետներում գնալ իշխանափոխության:

Եթե ՀՀ իշխանությունները սույն կոչը թողնեն անհետևանք, ապա մեր կողմից կձևավորվի փաստահավաք խումբ՝ փորձառու քննիչների, դատախազների, օպերատիվ աշխատակիցների, փաստաբանների և այլ շահագրգիռ անձանց ներգրավմամբ, և առկա բոլոր միջոցներով կստուգվեն Հայաստանի և Արցախի դեմ հնարավոր դավադիր գործարքի ու դրա հետևանքով պատերազմում դիտավորությամբ պարտվելու վերաբերյալ տեղեկությունները: Բացի այդ, կոչով կդիմենք ՀՀ ԱԱԾ և իրավապահ համակարգի մեր մյուս գործընկերներին՝ որոշելու ստեղծված իրավիճակում իրենց ծառայողական պարտականությունների հետագա իրականացումը շարունակելու նպատակահարմարությունը:

Հայտարարությունը բաց է, և դրան կարող են միանալ իրավապահ մարմինների, պաշտպանության նախարարության, սահմանապահ զորքերի նախկին և ներկա աշխատակիցները:

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ՊԺԿ պահեստազորի գնդապետ Միքայել Համբարձումյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ պահեստազորի գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ պահեստազորի գեներալ-մայոր Գարեգին Մխիթարյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գեներալ-մայոր Զավեն Նանյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Գրիգոր Անտոնյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Էդուարդ Ղումաշյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Արտյոմ Գրիգորյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Վարդան Գալստյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Կարեն Հակոբյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Սամվել Բաղդասարյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Սամվել Սարգսյան»: