«Թող Փաշինյանը երկուշաբթի օրը գա Սյունիք, կտեսնի, թե ոնց իրան կդիմավորենք… ». Գորիսի քաղաքապետ
«Հողերը տվեց վարչապետ կոչեցյալը, մեր արյան գնով պահած հողերը…Որոտանից 26 կմ ձգվող հողերը վերցրեց ու նվեր տվեց թուրքերին, Շուռնուխի կեսը տվեց, ամբողջ ճանապարհահատվածը տվեց: Ինքը մենակ տալիս է…», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունը հանձնարարել է Սյունիքի դիրքապահներին՝ հեռանալ դիրքերից, այդ թվում գլխավոր բարձունքներից, որոնք մինչ այդ ապահովում էին Սյունիքի անվտանգությունը։ Ավելին՝ վերջնաժամկետ էր տրվել մինչեւ դեկտեմբերի 18-ը՝ ժամը 17։00, ինչն առաջացրել էր բնակչության ու համայնքապետերի դժգոհությունը։ Արդեն երկու օր է, ինչ սյունեցիները փակում են Գորիս-Կապան ավտոճանապարհը ու բացատրություն պահանջում իշխանություններից, քանի որ վերջիններիս որոշման արդյունքում վտանգվել է Սյունիքի անվտանգությունը, այլեւս ապահով չի լինելու Գորիս-Կապան երթեւեկությունը։ Ընդ որում, պարզ չէ, թե ինչ փաստաթղթի հիման վրա է Փաշինյանը որոշել ադրբեջանցիներին հանձնել ռազմավարական նշանակության տարածքները, երբ նոյեմբերի 10-ի փաստաթղթում այդ մասին չկա որեւէ հիշատակում։
Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք ի՞նչ փաստաթղթի հիման վրա է տեղի ունենում տարածքների հանձնման պրոցեսը` Գորիսի քաղաքապետը պատասխանել է, որ տեղյակ չէ, իրենք որևէ փաստաթուղթ չեն տեսել. «Զինվորը տեղում է, ասեմ ավելին՝ պատրաստ է կռիվ տալով պահի արյունով վաստակած իր հողը, բայց հրաման չեն տալիս: Հիմա պատկերացրեք, թե ինչ վիճակում է այստեղ ապրող ժողովուրդը…», - նշել է Առուշ Առուշանյանը:
Անդրադառնալով երկուշաբթի Փաշինյանի՝ Սյունիք կատարվելիք աշխատանքային այցին թեմային` Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը պատասխանը կարճ ու կտրուկ էր՝ թող գա Սյունիք ու կտեսնի, թե ոնց իրան կդիմավորենք…


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան