Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ) Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա Ես միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանը Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին
Հայաստան

«Շիրակի» գլխավոր մարզիչ․ Ահռելի ցավ ապրեցինք, երբ իմացանք մեր ակումբի ֆուտբոլիստների կորստի մասին

Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ամփոփել է մրցաշրջանի աշնանային հատվածը։ Հայաստանի առաջնության 10 խաղից հետո «Շիրակը» 5 միավորով 8-րդ տեղում է։

Ի՞նչ գնատական կտաք առաջնության աշնանային հատվածին:

Բոլորս գիտենք՝ թիմից մեծ թվով ֆուտբոլիստներ էին հեռացել, և շեշտը դրել էինք երիտասարդ հայ խաղացողների վրա: Նրանք անփորձ էին, մեծ մասը հանդես էր եկել միայն -Առաջին խմբի առաջնությունում: Մեզ համար սպասելի էր, որ անհաջողություններ կարող են գրանցվել, այդպես էլ եղավ, կային խաղեր, երբ պարտվեցինք փորձի պակասի պատճառով, բայց այդ ամենը ժամանակի հարց է, ամեն ինչ դեռ առջևում է: Բոլոր անճշտությունները կշտկենք գալիք մարզումների և հանդիպումների հաշվին: Եղան հանդիպումներ, երբ լավ հանդես եկանք, բայց վերջին փոխանցումը և հարվածը բացակայում էին, իսկ մեր ընդունած գոլերի մեծ մասն անհատական սխալների և փորձի պակասի պատճառով էին: Ես որպես ֆուտբոլիստ բազում հաղթանակներ եմ ունեցել, և եթե ֆուտբոլիստի աչքով նայեմ տղաների աշխատանքին, կարող եմ ասել, որ այդ մեծ ցանկությունն էլ էր խանգարում, տղաների նվիրվածությունը շատ մեծ էր: Առաջին հաղթանակը շատ կարևոր էր թե՛ ինձ, թե՛ թիմի համար, սա իմ առաջին հաղթանակն էր Բարձրագույն խմբում որպես գլխավոր մարզիչ, ինչը մեծ ոգևորություն հաղորդեց թե՛ ինձ, թե՛ թիմին:

Տարին շատ բարդ էր՝ համավարակ, պատերազմ․․․ Դա ինչպե՞ս անդրադարձավ «Շիրակի» ելույթների վրա:

Բնականաբար, ազդեցություն ունեցավ: Նոր ստեղծված թիմ էր՝ 8 նոր ֆուտբոլիստներով, ընդամենը 14-15 օր էինք մարզվել և 2 խաղ անցկացնելուց հետո հանդիպեցինք համավարակի արգելքին, ինչից հետո մոտ 20 օր չմարզվեցինք․ ֆուտբոլիստներն աշխատել են միայն անհատական մարզումային գործընթացով: Հիվանդության արգելքից հետո վերադարձանք մարզումներին և ծանր ֆիզիկական աշխատանքներից հետո ունեցանք վնասվածքներ, մոտ 5-6 ֆուտբոլիստներ միաժամանակ դուրս մնացին մարզումային և խաղային գործընթացից: Այս չարաբաստիկ պատերազմի ընթացքում սկսած ինձանից, վերջացրած թիմի ֆուտբոլիստներով և անձնակազմով, չէինք կարողանում կենտրոնանալ մարզումների և անելիք աշխատանքի վրա, որովհետև բոլորիս միտքը մարտադաշտում կռվող մեր տղաների հետ էր, մենք բոլորս ռազմի դաշտում ունեինք ընկերներ, հարազատներ և եղբայրներ, ու դա բերում էր նրան, որ չէինք կենտրոնանում: Ահռելի ցավ ապրեցինք, երբ իմացանք մեր ակումբի ֆուտբոլիստների կորստի մասին: Փորձում էի տղաներին պահանջով և խնդրանքով վերադարձնել մարզումներին, քանի որ սա, ամեն դեպքում, մեր աշխատանքն է, կյանքը շարունակվում է, պետք է շարունակենք ապրել ու աշխատել:

Համալրումներ կլինե՞ն։

Այո, համալրումներ սպասվում են որոշ խաղային դիրքերում, որտեղ խնդիրներ ենք նկատել անցկացրած հանդիպումների ընթացքում: Այս պահին էլ ունենք մի քանի արտասահմանցի ֆուտբոլիստներ, որոնք փորձաշրջան են անցնում, ավելի ուշ որոշումներ կկայացնեմ նրանց մնալ-չմնալու հարցում: Ընդհանուր առմամբ, դիտարկելու ենք 4-5 ֆուտբոլիստների:

Եվ նախապատրաստական շրջանի մասին: Ի՞նչ ծրագրեր կան և թիմն ինչպե՞ս է նախապատրաստվելու գարնանային հատվածին:

Թիմն այս պահին գտնվում է արձակուրդի մեջ: Հունվարի 7-ից Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում կսկսենք նախապատրաստական մարզումները, ինչից հետո փետրվար ամսին մոտ կմեկնենք երկշաբաթյա արտասահմանյան ուսումնամարզական հավաքի: