Հայաստան է ժամանում Ռուսաստանի անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը
Այսօր վաղ առավոտյան ժամը 08:30-ին Հայաստան է ժամանում Ռուսաստանի անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: Այս մասին գրում է Hraparak.am-ը:
Կայքի հաղորդմամբ` նա ընդամենը մեկ ժամ է մնալու Հայաստանում, հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և անմիջապես Երևանից մեկնելու է Բաքու՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման:
Կայքի տեղեկություններով, այցը իրականացվել է ՀՀ վարչապետի խնդրանքով՝ սահմանազատման աշխատանքների հետ կապված: Պարզ ասած, Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն բանակցել ադրբեջանցիների հետ և սեփական երկրի շահերը պաշտպանել, Բորտնիկովը գալիս է մեր փոխարեն բանակցելու: Թեման նախևառաջ Սյունիքի սահմաններն են:
Եվս մեկ ապացույց այն բանի, որ մենք արագությամբ կորցնում ենք մեր ինքնիշխանությունը և Հայաստանում կառավարումն իրականացվում է ռուսական իշխանությունների կողմից: Բնականաբար, ռուսներն առաջին հերթին իրենց շահերն են պաշտպանելու և փորձելու են առավելագույնը չնեղացնել Ադրբեջանին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան