Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետք է քրգործ հարուցվի՝ պարզելու, թե ինչու են հանձնվում Կապանի հարակից տարածքներն ու գյուղերը
Այս պահին Սյունիքի մարզում չափազանց կարևոր իրադարձություն է տեղի ունենում, որն ամբողջությամբ հակասում է Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտին, այնտեղ որևէ բառ չկար Կապանի և Սյունիքի մարզի մնացած տարածքների հետ կապված. Երևանի Թումոյի այգու մոտից մեկնարկված «Արժանապատվության երթի» ժամանակ ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Նիկոլ Փաշինյանը կառչում է աթոռին, որպեսզի ավարտին հասցնի իր դավաճանական ծրագիրը: Երբ ասում էր՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա անամոթաբար շանտաժի էր ենթարկում մի ողջ ժողովրդի, հիմա էլ ասում է՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը չի լինի: Մենք հավաքավել ենք այստեղ, որ դավաճանին ասենք՝ Հայաստանն առանց քեզ ապրելու է: Դու ամեն անգամ Հայաստանը մոտեցնում ես ավելի մեծ անդունդի»,- նշեց նա:
Արփինե Հովհաննիսյանի կարծիքով` քանի որ եռակողմ հայտարարությունում նշված չէ Սյունիքի տարածքները հանձնելու մասին, ՀՀ իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետք է քրեական գործ հարուցի՝ պարզելու, թե ինչու են հանձնվում Սյունիքի տարածքները:
«Պետք է պարզել, թե ինչու են հանձնվում Կապանի հարակից տարածքներն ու գյուղերը, ինչո՞ւ է մինչև ժամը 5-ը թուրքը մեզ ժամանակ տվել, եթե դա գրված չէ այդ պայմանագրում, ի՞նչ դավաճանական ակտ է կատարվում և հետևաբար այս շրջանակներում դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազին, Արթուր, դու տղամա՞րդ ես, ՀՀ քաղաքացի՞ ես, օրինակարգի պաշտպա՞նը, դու պետք է հետևես այն պատվախնդիր դատախազներին, ովքեր լքում են համակարգը, որովհետև չեն ուզում ծառայել դավաճանին, քո անմիջական պարտավորությունն է անհապաղ պարզել` ինչո՞ւ է նա թուրքին հանձնում Հայաստանը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան