Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակից Անկարան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Թրամփը Թուրքիա է մեկնում ​​«նվերների տոպրակով» Պապոյանը և ՌԴ առևտրի նախարարը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին Բրազիլիան չհարգեց ինքն իրեն, բայց Իշխան Սաղաթելյանը վերցրեց մանդատը Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ Վրաստանի նախկին պաշտպանության նախարարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկության Իրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողությունները Իսկ ընտրություններից հետո լավ հնարավորություն է ճշտել ժամացույցները

Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le ParisienՎահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակիցԱնկարան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Թրամփը Թուրքիա է մեկնում ​​«նվերների տոպրակով»Պապոյանը և ՌԴ առևտրի նախարարը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումներըՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանինԲրազիլիան չհարգեց ինքն իրեն, բայց Իշխան Սաղաթելյանը վերցրեց մանդատըՌուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտաԱրարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքինՍահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՎրաստանի նախկին պաշտպանության նախարարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկությանԻրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողություններըԻսկ ընտրություններից հետո լավ հնարավորություն է ճշտել ժամացույցներըԿասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՍերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղիՓաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստինՔաղաքացիների ակնկալիքները նոր գումարվող ԱԺ-իցԿարծում եմ՝ Բրազիլիայի հավաքականն այս կազմով կարող էր պայքարել մինչև աշխարհի առաջնության ավարտըԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումըԸնտրակաշառք բաժանողները կեղտոտ խաղ են խաղում. ճիշտ այնպես, ինչպես խաղում էր ՊարագվայըԳրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԵրևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվիՖոն դեր Լայենը խոստացել է քննարկել Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տրամադրելու հարցըՌուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կառաքվի պրոպան գազՖԻՖԱ-ն Ֆոլարին Բալոգունի որակազրկումը փոխարինել է պայմանական պատժովԱՄՆ Դենվեր քաղաքում օծվել է Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցինՎարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներումԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունըԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ինՌուբինյանը և Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցերՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրելՓլեյ-օֆֆի բոլոր արդյունքներն ու սպասվող հանդիպումներըՈրքանով են գնորդների կարծիքներում հրապարակված լուսանկարներն արտացոլում ապրանքի իրական տեսքըՄեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆՀայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունումԵրևանում անցկացվել է ամերիկյան նորարարության լավագույն օրինակներին և ԱԲ լուծումներին առնչվող միջոցառումԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինՔննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղություններըՌուսաստանը պատրաստվում է կրկնապատկել միգրանտների արտաքսման համար նախատեսված հանցագործությունների ցանկըԱմիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեներըԵս սկսել եմ այստեղ, այստեղ էլ ավարտում եմԱրևային վահանակներ ռելսերի արանքում. Եվրոպայում փորձարկում են «էներգետիկ երկաթուղիներ»Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆԻրանը պետք է հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ռազմական առաքելության ծախսերը. Գերմանիայի ԱԳՆOCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿՀասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջըԱրհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևիցՈւմ պետք է դիմեն և որ հարթակում վճարումն անեն վարելու իրավունքից զրկված անձինք իրենց վարորդական վկայականը վերականգնելու համարԲրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայումՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Հայաստան

Այս 77 տարիների ընթացքում մեր մարզիկների կողմից նվաճված բազում մեդալներն ու չեմպիոնական տիտղոսներն են ապացույցը

«Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությունը 77 տարիների գործունեության ընթացքում իր առանձնահատուկ և կարևորագույն տեղն է զբաղեցնում հայկական սպորտային աշխարհում: Այն դպրոցական երեխաների ֆիզիկական դաստիարակության և մեր երկրում մարզական բնագավառի զարգացմանը նպաստող լավագույն օրինակներից է: «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ն իր ուրույն ձեռագիրն ու ազդեցությունն ունի Հայաստանի մարզական կյանքում: Այն հնարավորություն է տալիս դպրոցականներին իրենց հստակ քայլերն ուղղել դեպի պրոֆեսիանալ մարզաշխարհ ` մասնակցելով տարբեր միջազգային մրցաշարերին: Կազմակերպությունն իր բազմազան գործունեության շնորհիվ բացահայտել է բազմաթիվ երեխաների մոտ առկա տաղանդը: Իսկ դրա վառ ապացույցն այս տարիների ընթացքում մեր մարզիկների կողմից նվաճված բազում մեդալներն ու չեմպիոնական տիտղոսներն են:

«Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ և Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը մեզ հետ զրույցում խոսեց 2020 թվականի, նոր ծրագրերի, ինչպես նաև ստեղծված համավարակային բարդ ժամանակաշրջանի և առաջացած խնդիրների մասին:

2020 թվականին մենք ունեինք ժամանակի ուղուն համապատասխան նոր և լուրջ մրցաշարերի ծրագրեր, որոնց ներդրումը Հայաստանը կդարձներ միջազգային սպորտի տարածաշրջան: Բնականաբար արդեն պլանավորել էինք հունվար ամսից անցկացնել մի շարք միջազգային մրցաշարեր՝ բռնցքամարտից, ըմբշամարտից, սամբոյից և այն մարզաձևերից, որոնք մեր կազմակերպությունում գործում են և հանրապետությունում բարձր արդյունքներ են ցուցաբերում: Բայց արդեն մարտ ամսից պարզվեց, որ մենք այդ ծրագրված միջոցառումներն ի վիճակի չենք անցկացնելու, համավարակի հայտնի պատճառներով: Եղան հրամաններ, հրահանգներ, որ կանգնեցնենք պարապմունքները, բայց մեր կազմակերպությունը, այսպես ասած, միշտ գործել է: Մենք էլ հրամաններ տվեցինք, որ խմբերը դադարեցնեն իրենց աշխատանքները, բայց բարձրակարգ մարզիկների համար անհատական մարզումները և պարապմունքները չդադարեցրինք, այլ ուղղակի թեթևացրինք մարզումների ծրագրերը և ստացանք լավ արդյունքներ հանրապետության մասշտաբով: Հետևելով պարետի ցուցումներին, կազմակերպվեցին բացօթյա պարապմունքներ և անհատական մարզումները: Դրսում կազմակերպեցինք մեզ մոտ կիրառվող մարզաձևերից ուսումնական հավաքներ, մարզիկների շփումները իրար հետ դադարեցվեցին, պահպանելով հիմնականում իրենց մասնագիտական գործունեության սկզբունքները: Դրա հետ մեկտեղ եղան նաև մի քանի հանրապետական առաջնություններ՝ ազատ ոճից, հունահռոմեական ըմբշամարտից: Այս օրերին նույնպես անց են կացվում և ունենք չեմպիոններ: Ամփոփելով վերջին երկու առաջնությունների տվյալները, ունենք բոլոր նշված մարզաձևերից հավաքական թիմերի անդամներ ու թեկնածուներ և, ամենագլխավորը, ազատ ոճի ըմբիշներից ունեցանք վեց չեմպիոն, որը բավականին լուրջ և լավ արդյունք է:

Ընթացքում կարողացել ենք կազմակերպել մասսայական մի քանի մրցաշարեր՝ դպրոցականների համար, բայց դրանք մեծ միջոցառումներ չէին, ինչպիսին մենք սովորաբար կազմակերպում ենք: Սովորաբար նման միջոցառումներին մասնակցում էին ոչ միայն Հայաստանի մարզիկները, այլ նաև Արցախի Հանրապետության մարզիկները: Սակայն այս տարի համավարակի հետ կապված բարդություններն ամենուր էին: Ուստի թույլ չէին տալիս կարզմակերպել և անցկացնել լայնամաշտաբ սպորտային տոներ:

Ծրագրերի մասին:

Այս ընթացքում մենք կարողացանք որոշակի ծրագրեր մշակել, որոնց միջոցով հնարավոր կլինի թույլատրել համավարակային իրավիճակներում մարզադպրոցների գործունեությունը շարունակել: Այսպես, թե այնպես ՀՀ պարետատան կողմից սահմանված այդ կանոնները, կանխարգելման միջոցառումները իրենց լիարժեք արդյունք չտվեցին, քանզի երեխաները, որոնք չէին գալիս պարապելու, դրսում իրար հետ շփվում ու խաղում էին: Մենք բազմիցս բակերում տեսել ենք նրանց ֆուտբոլ և այլ խաղեր խաղալիս: Այսինքն՝ այլ մոտեցում էր պետք: Ամեն դեպքում մենք սպորտը դիտարկում ենք որպես առողջ ապրելակերպի լավագույն միջուկը և մարդկանց զրկելով ամենօրյա մարզումներից ինչ-որ տեղ սխալվում ենք համավարակից պաշտպանվելով: Հետաքրքիրն այն է, որ պարետի որոշմամբ հեծանվասպորտը դադարեցվել էր, սակայն թույլատրվում էր հեծանվով դուրս գալ զբոսնել:

Կարելի էր շատ հեշտ կազմակերպել լողը, աթլետիկան, բադմինթոն, սեղանի թենիս մարզաձևերը: Նաև պարզել եմ, որ սպորտի բնագավառում իսկապես ունեցել ենք վարակված երեխաներ, բարձրակարգ մարզիկներ, բայց այդ թիվը շատ չնչին է եղել, և բոլորը շատ հեշտությամբ են հաղթահարել այդ վարակը: Այսօր դեռ վաղ է որոշակի պլաններ մշակել, որովհետև դեռ ցուցումներ չենք ստացել: Սակայն համապատասխան հրահանգներից հետո մենք կկարողանանք արագորեն կազմակերպել արդյունավետ մարզումներ:

Առայժմ դեռ ոչ մի մարզական ֆեդերացիայի կողմից ծրագրեր մշակված ու պատրաստ չեն: Մենք կապի մեջ ենք նաև նրանց հետ: Իրավիճակից ելնելով, այժմ բոլորի համար էլ բարդ ժամանակաշրջան է: Լուրջ աշխատանքների մասին, որոնց անցկացման համար պետությունը կօժանդակի, կարելի է խոսել հունվարի երկրորդ կեսին:

«Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությունը 77 տարիների գործունեության ընթացքում աչքի է ընկել նոր ձեռքբերումներով ու հաջողություններով: Այժմ խոսենք միջազգային մրցաշարերի մասին:

Մենք 77 տարի շարունակ աշխատել ենք ժամանակին համընթաց և համահունչ և ունեցել ենք մեծ հաջողություններ, թեև այս տարի ծանր էր բոլորիս համար: Տարվա սկզբում մենք մտադիր էինք միջազգային մրցաշարեր անցկացնել, իսկ դրա արդյունքն այն էր, որ 2015 թվականին մենք արդեն սկսել էինք ծրագրավորված աշխատանքները, և արդեն միջազգային ֆեդերացիաների հետ կար պայմանավորվածություն: 2020 թվականին պետք է անցկացնեինք Սամբոյի աշխարհի առաջնություն, ցավոք, չանցկացվեց: Պլանավորել էինք առաջին անգամ բռնցքամարտի Դպրոցականների եվրոպայի առաջնություն անցկացնել սեպտեմբերին Երևանում: Սրան էլ խանգարեց պատերազմը: Ծրագրերը հաստատել էինք միջազգային ֆեդերացիաների հետ, որոնք իրենց հավանությունն էին տվել: Թվարկված բոլոր միջոցառումները պլանավորել էինք 2019 թվականին և իրականում 2019 թվականը մեզ մոտ ստացվեց բավականին արդյունավետ ենք անցկացրել:

«Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ն, որպես տարբեր մրցաշարեր կազմակերպելու և անցկացնելու փորձառու կազմակերպություն, դեռևս 2001 թվականից անցկացնում է ԱԺգավաթի խաղարկության ամենամյա հանրապետական մրցումները:

Մեր մարզական կազմակերպությունն իր ուրույն ձեռագիրն ու ազդեցությունն ունի Հայաստանի մարզական կյանքում: ԱԺ-ի ամենամյա միջոցառման համար մենք դիմեցինք ԱԺ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Մենք հույս ունեինք, որ ԱԺ-ի գավաթը կկարողանայինք այնպես կազմակերպել ու անցկացնել, որ պարետի կանոններն ու որոշումները պահվապվեին, իսկ շփումները հնարավորինս կհասցվեր նվազագույնի: Օրինակ՝ աթլետիկան, վազքեր, ցատկեր: Բնականաբար այդ ցուցանիշներն ու արդյունքները, որոնք ֆիքսում են մարզիկները, մասնակիցները, դրանք մենք կարող էինք ամփոփել և բոլորին հեռակա կարգով ներկայացնել իրենց ցուցաբերած արդյունքների մասին, բայց չստացվեց: Չնայած, որ շատ պատգամավորներ համաձայն էին մեր առաջարկներին:

Լողափնյա վոլեյբոլի մրցաշարի համատեքստում ինչպիսի՞ն է մեր մարզիկների պատրաստվածությունը, ի՞նչ արդյունքներ եք գրանցել այս մարզաձևում:

Լողափնյա վոլեյբոլի մրցաշար մենք կարողացանք փոքր քանակով անցկացնել կորոնավիրուսի պիկի նվազելուց հետո: Այս մարզաձևի մրցաշարի անցկացումը մեզ համար խորհրդանշական էր, քանի որ Հայաստանում մենք ենք այն հիմնադրել: ՀՀ-ում առաջին անգամ լողափնյա վոլեյբոլը մեր կազմակերպությունն է անցկացրել, ավելին, առաջին անգամ անցկացրել ենք նաև լողափնյա ֆուտբոլ, լողափնյա հանդբոլ: Երբ առաջին անգամ Սևանում անցկացրինք լողափնյա վոլեյբոլը, մասսայականությունըշատ բարձր էր, շատ մեծ էր տղաների կամ աղջիկների հետաքրքրությունը: Այն ոչ միայն հանգիստն է համադրում սպորտաձևի հետ, այլ նաև սպորտի բազմաթիվ սիրահարներ են գալիս և հետաքրքիր ժամանակ են անցկացնում: Մեր դպրոցականները բավականին լավ են պատրաստված, թե կառուցվածքային առումով, թե ոգևորվածությամբ, և թե ցուցաբերված արդյունքներով: Նրանք մեծ պատասխանատվություն ունեն և կարևորում են ամեն բալը, ամեն մրցանակը: Մեր երեխաները մասնակցել են Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարերին: Այստեղ մեր աղջիկների թիմը զբաղեցրել է 2-րդ տեղը, այն էլ մրցավարական սխալի պատճառով: Ի դեպ, այնտեղ ամենագեղեցիկ սպորտսմենուհի ճանաչվեց մեր հայուհին:

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր մարզաձևի հաջողության հիմքում ընկած է ֆիզկուլտուրա առարկան: Ի՞նչ խնդիրներ կան այստեղ, ինչպիսի՞ լուծումներ կառաջարկեք այն ավելի ամուր հիմքերի վրա դնելու համար:

Անցած տարիների ընթացքում մեր կազմակերպությունը բազմաթիվ հնարավորություններ է ստեղծել պատանի մարզիկներին ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում և սպորտում իրենց ուրույն տեղը գտնեն: Ֆիզկուլտուրա առարկան հանրակրթական դպրոցներում այնքան էլ լավ վիճակում չի գտնվում: Պատճառներն ահռելի են, սկսած նրանից, որ հանրակրթական դպրոցներն ապահովված չեն մարզագույքով, համապատասխան պարագաներով, ինչպես նաև մարզչական-ուսուցչական որակյալ կադրերով:Մեր փորձը ցույց է տվել, որ այն ուսուցիչները, որոնք ճիշտ մոտեցում են ցույց տվել և պարտականությունները շատ լավ են կատարել, այդ դպրոցներում ֆիզիկական պատրաստվածությունը բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում և ունի ամուր հիմքեր:

Ի՞նչ է պետք անել:

Վրացիները իրենց դպրոցներում շատ հետաքրքիր փորձ ներդրեցին: Ֆիզկուլտուրա առարկային շաբաթական 3 ժամի մեկ ժամը տրամադրեցին ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությանը, 2 ժամը՝ ըստ ուսուցչի որակավորմանը համահունչ տրվեց մարզաձևին: Այսինքն՝ դպրոցականները զբաղվում են կոնկրետ մարզաձևով՝ վոլեյբոլով, կամ մինի ֆուտբոլով, կամ որևէ այլ սպորտաձևով: Այն ավելի լավ արդյունք է տալիս: Ես նման փորձ տեսել եմ նաև Չեխիայում: Այս մեթոդը երեխայի համար ավելի ոգեշնչող է, սպորտով զբաղվելը ավելի հետաքրքիր է դարձնում, համապատասխան համազգեստ կրելը պարտադիր է լինում: Այդ միջոցներով կարելի է դպրոցներում աշխուժացնել ֆիզկուլտուրա առարկայի դասավանդումը: Եվ պետք է երեխայի մոտ հետաքրքրություն առաջացնել ամենօրյա մարզումների նկատմամբ: Գաղտնիք չէ, որ երեխաներին ամենաշատը հրապուրում են խաղերը: Այսօր կան արդյունավետ վարժասարքեր և նոր մարզագույքեր, որոնք ձգում են երեխաներին դեպի նորովի փորձությունների և փորձեն խաղալ ու հաճույք ստանան, և այդ ամենը ոչ միայն առողջարար են, այլ նաև արդյունավետ ազդում են ամբողջ մկանային համակարգի վրա:

Ուսուցչական կազմը և երեխաները առաջարկներ, պահանջներ, ակնկալիքներ, բողոքներ չե՞ն ներկայացնում:

Բազմաթիվ բողոքներ եղան, թե ինչու՞ մենք միջոցառումներ չենք կազմակերպում: Դրանք եղել են նաև նամակների տեսքով՝ թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական: Նույնիսկ մենք նամակ ենք ստացել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի գրեթե բոլոր դպրոցների երեխաների կողմից, որտեղ նշվում էր, թե իրենք 2019 թ. հաղթել են, հիմա նույնպես ցանկանում են մասնակցել, ինչու դադարեցրիք և կրկին չենք կազմակերպում մրցաշարեր: Ստացվում է, որ մենք ենք թերանում ու երեխաների ցանկությունները չենք բավարարում: Երբ մենք մարզերում միջոցառումներ ենք անցկացնում, հանդիսատեսը ևս ցանկություն է հայտնում մասնակցել: Մենք մեր կանոնադրությունն այնպես ենք մշակում, որ յուրաքանչյուրը կարողանա մասնակցել համապատասխան փուլում՝ համայնքային, քաղաքային, մարզային: Պետք է այնպես անել, որ ոչ մի երեխայի խաղից դուրս չթողնենք: Քանի որ նույնիսկ տարբեր խնդիրներ ունեցող երեխաները իրավունք ունեն հատուկ ծրագրերի միջոցով մասնակցեն տարբեր մրցույթների: Այսօրվա պատերազմի և համավարակի պայմաններում ամենամեծ շեշտը պետք է դնել սպորտի միջոցով առողջ ապրելակերպի կազմակերպմանը: Այսպիսի մոտեցում, ցավոք, հիմա չկա:
Այսօր բոլոր հնարավորությունները կան տարբեր սպորտաձևերից միջոցառումների անցկացման համար: Մենք աշխատում ենք Հայաստանի սպորտային աշխարհագրությունն ընդլայնել, օրինակ մրցույթների եզրափակիչ փուլեր ենք անցկացնում ոչ միայն Երևանում, այլ նաև Դիլիջանում, Վանաձորում Գյումրիում, Կապանում և այդպես շարունակ: Մենք ապահովում ենք ոչ միայն մրցույթի լավ պայմաններ, այլ նաև սննդի և գիշերակացի խնդիրն ենք լուծում: Դժվարություն է միայն միջազգային ստանդարտներին համապատասխան պահպանել մարզաբազաների հիգիենայի կանոնները:

Կա՞ն արդյոք բիզնես ոլորտի հետ համագործակցության եզրեր և հեռանկարներ:

Բիզնես ոլորտի հետ կապված կա նաև օրենսդրական խնդիր: Կան մի քանի օրենքներ՝ ֆիզիկական կուլտուրայի, մանկական սպորտի մասին, բայց դրանցից և ոչ մեկում էլ բիզնես հասկացություն չկա: Պետք է պարտադիր լինի և սպորտային կազմակերպություններին տրվի լրացուցիչ արտոնություններ, թեկուզ ինչ-որ ժամանակահատվածով, քանզի այդ ամենը միանգամից ներդնելը և իրականացնելը բավականին դժվար գործ է: Կարծում եմ այդ գործընթացը իրեն կարդարացնի: Եթե մենք նայում ենք համաշխարհային մարզական ակումբների օրինակին, ապա նրանք հրաշալի միջոցներ և արդյունքներ ունեն և նրանցից ոչ մեկը պետության հովանու ներքո չէ: Իսկ եթե մեր պետությունը դադարեցնի իր հովանավորությունը, մենք մեծ խնդիրների առաջ կկանգնենք: Ուստի հարկավոր է համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծել, որ թույլատրեն մեզ զբաղվել բիզնեսով և աստիճանաբար դուրս գալ պետության հովանավորությունից: Այն միանգամից իրականացնել հնարավոր չի լինի: Ամեն դեպքում մենք մշտապես պետության, կառավարության հետ առողջ համագործակցության փոխշահավետ մթնոլորտ ենք ստեղծել:

Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիան ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանի հետ հետագա համագործակցությանը:

Միջազգային ֆեդերացիան մեզ շատ լավ է ընդունում, այդ թվում նաև մեր բոլոր առաջարկները: Մյուս տարի Սերբիայում անցկացվելու է մինչև 15 տարեկանների համար նախատեսված դպրոցականների համաշխարհային գիմնազիադա: Այժմ հովանավորներ ենք փնտրում, որ կարողանանք մասնակցել: Անցյալ տարի մեզ բյուջեով նախատեսել էին որոշակի գումար, սակայն 2021 թ. այն հանվել է, որին մենք ըմբռնումով ենք մոտենում: Քանի որ այն կտրամադրվի փախստականներին, անօթևաններին և վիրավորներին: Այժմ մենք հովանավորներ ենք փնտրում, ավելին միջազգային ֆեդերացիային ենք դիմել ու նրանք էլ նախապես խոստացել են մի քանի թիմ իրենց միջոցներով մասնակից դարձնել: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Ձեր կոչը մեր մարզիկներին, երեխաներին:

Մեր ամենակարևոր կոչն այն է, որ հույսերը չկորցնենք: Մենք հայերս սպորտային ժողովուրդ ենք, մեր մարզիկները մշտապես փայլուն են հանդես գալիս բոլոր միջազգային մրցաշարերում: Ես կոչ եմ անում 2021 թվականին Տոկիոյում կայանալիք օլիմպիադայում մեր մարզիկները ոսկե մեդալներ նվաճեն և հաղթանակած ետ վերադառնան մեր հայրենիք: Իսկ որքան շատ մեդալներ նվաճենք որևէ սպոևտաձևից, այնքան շատ կզարգանա մեզ մոտ այդ մարզաձևը: Հույս ունեմ, որ 2021 թ. մեր բոլոր դպրոցական երեխաները կկարողանան մասնակցել մարզական միջոցառումներին և ոչ մի երեխա խաղից դուրս չի մնա: Սպորտը բոլոր երեխաների համար է: