ԱԺ աշխատակազմին գաղտնի պարգեւավճար են տվել
Սոցիալ-տնտեսական ճգնաժամում գտնվող երկրում շարունակվում է պարգեւավճարների բաշխումը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին վերջերս պարգեւավճար է տրվել, ընդ որում՝ աշխատավարձի 100%-ի չափով: Պարգեւավճարի կարգադրությունը գաղտնի է պահվում։
Տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն կապ է հաստատել՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի հետ, որը հարցը լսելուց հետո ոչ թե այն հերքել է, այլ առաջարկել է դիմել գրավոր։
Նշենք, որ ԱԺ նախագահի կարգադրությունները ենթակա են հրապարակման, հետեւապես ԱԺ աշխատակազմի պարտավորությունն է առանց գրավոր հարցման կայքէջում տեղադրել ԱԺ նախագահի ստորագրած բոլոր որոշումներն ու կարգադրությունները։ Կայքում տեղադրված վերջին կարգադրությունը վերաբերում է Նիդերլանդների երկու խորհրդարանականների պարգեւատրելու մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը