100.000 եվրո՝ Հայաստանում տրանսգենդերների համար նոր ապաստարան կառուցելու համար
Արցախյան պատերազմի օրերին ու դրանից հետո, երբ հայրենազրկված արցախահայությունը, թշնամու կողմից խոշտանգված զինվորի հարազատը, քաղաքացիական բազմաթիվ անձինք, որոնց բաժին էր հասել ահաբեկչական պատերազմը, սպասում էին ժողովրդավար, հումանիտար եվրոպայի կոշտ արձագանքին Ադրբեջանի կողմից իրականացվող բազմաթիվ ահաբեկչական գործողությունների հանդեպ, անհույս քայլում էին դեսպանատնից դեսպանատուն, աշխարհը կարծես կուրացած, համրացած ու խլացած լիներ: Ու միայն եզակի հայտարարություններ ու քայլեր եղան, որոնք դատապարտում էին ադրբեջանաթուրքական ահաբեկչությունը:
Բայց ահա տեղեկանում ենք, որ օրերս Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Նիդերլանդների կառավարությունը հիշել է փոքրիկ Հայաստանի մասին՝ 100 հազար եվրո դրամաշնորհ տրամադրելով «Մարդու իրավունքների կակաչ»-ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում:
Հիշեցնենք՝ «Մարդու իրավունքների կակաչը» տրվում է աշխարհում մարդու իրավունքները խաղաղ և նորարարական կերպով տարածող և մարդու իրավունքների ու հավասարության համար պայքարող անհատներին և կազմակերպություններին:
Ի՞նչ եք կարծում, ո՞վ ստացավ այդ մրցանակը՝ տեղահանված արցախցի հայ կի՞նը, որ փորձում էր դեսպանատներով քայլել ու բարձրացնել ահաբեկչությունը կանխելու անհրաժեշտությունը, Արցախյան առաջին պատերազմից հետո ականից կուրացած Արցախի մարդու իրավունքների պաշտպա՞նը, որ նոր պատերազմի ավերիչ հետևանքների մասին օրուգիշեր բազմաթիվ զեկույցներ է կազմել, Հայաստանի Մարդու Իրավունքների պաշտպա՞նը, որ հայ ժողովրդի դեմ թշնամական ոտնձգությունների մասին է բարձրաձայնում ամենօրյա ռեժիմով ու խոսում հումանիզմի մասին:
Ո՛չ, ո՛չ, ո՛չ. պարզվում է՝ այսօր Եվրոպային հետաքրքրում են Հայաստանում տրանսգենդեր անձանց իրավունքները: Այս իրավունքների պաշտպանության համար մրցանակի է արժանացել Լիլիթ Մարտիրոսյանը՝ նախկինում՝ Վանուշ Մարտիրոսյան: Հենց այն նույն տրանսգենդերը, որը ԱԺ ամբիոնից, խախտելով վարման կանոնները՝ ելույթ էր ունենում՝ հաթաթա տալով հայ ժողովրդին, որտեղ, ըստ նրա՝ պոտենցիալ հանցագործներ են ապրում:
Նկատենք՝ Լիլիթ Մարտիրոսյանի ղեկավարած ՀԿ-ն մրցանակի գումարը կօգտագործի Հայաստանում տրանսգենդերների համար նոր ապաստարան կառուցելու համար:
Իսկ ձմռան շեմին հայրենազրկված ու ունեզրկված հազարավոր արցախահայեր, որոնց պարտադրվել է փախստականի պիտակը ամբողջ աշխարհի փակ աչքերի առջև, դեռ երկար կսպասեն իրենց գլխին տանիք ունենալու համար:
168.am


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...