«Ձեզ է միանում արժանապատիվ սփյուռքահայությունը». «Արժանպատվության երթը» հասավ Ֆրանսիայի հրապարակ
Մեր երթին եմ միացել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ եզդի եւ ասորի մեր քույրերն ու եղբայրները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթի» ժամանակ նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ կոչե անելով ողջունել նրանց:
Այնուհետեւ բարձրախոսը վերցրեց սփյուռքահայ մի տղամարդ՝ նշելով. «Սիրելի հայրենակիցներ, ձեզ է միանում արժանապատիվ սփյուռքահայությունը: Տասնամյակներով սփյուռքահայությունն անտարբեր չի եղել հայրենիքի տանջանքներին: Այսօր մեր հայրենիքն ապրում է իր պատմության ամենասեւ էջերից մեկը՝ ի դեմս ազգադավ իշխանության: Մենք՝ արժանապատիվ սփյուռքահայերս, հայաստանի ներդրողներս, դեմ ենք այս իշխանությանը եւ պահանջում են նրա անմիջական հրաժարականը՝ գլխավորությամբ վարչապետի աթոռից կառչած խրտվիլակ Նիկոլ Փաշինյանի: Մենք պահանջում ենք Զարեհ Սինանյանի հրաժարականը (Սփյուռքի գործերի հանձնակատար-խմբ), պհանջում ենք ամբողջ իշխանության հրաժարականը: Մենք պահանջում ենք արժանապատիվ հայրենիք, Արցախ կորցնողը, պայմանավորված պատերազմ կորցնողը, տասնյակ հազարավոր երեխաների մահվան պատճառ դարձողը չի կարող ներկայացնել մեզ միջազգային ատյաններում: Հետեւաբար, պահանջում ենք դավաճանի հրաժարականը: Նիկոլ հեռացիր»,-ասաց նա:
Երթը հասավ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ փոքրիկ ամբիոն էր կառուցված: Շարժման առաջնորդները, այդ թվում Վազգեն Մանուկյանը բեմ ելան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը