Ընդդիմության երթը կառավարության շենքի մոտ «բռունցք» ցույց տվեց Փաշինյանին. մասնակիցները վանկարկեցին «Վազգեն վարչապետ»
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության կազմակերպած «անհնազանդության երթը», որն այսօր սկիզբ էր առել Սասունցի Դավիթ կայարանից, հասել է կառավարության շենքի մոտ:
Այստեղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց. «Դու հայ ժողովրդեին շարունակելու ես տեսնել ոստիկանական պատնեշի հետեւից: Դու դավաժանել ես մեր ժողովրդին, հետեւաբար, իօրավունք չունես ներկայացնելու մեր ժողովրդին: Կոչ եմ անում բոլորս բռունցքներս վեր բարձրացնենք: «Նիկոլ, այս բռունցքը սպառնալիք չէ միայն, սա մեր ժողովրդի միասնական բռունցքն է , որով քեզ հեռացնելու է, միավորվելու է բզկտված հայրենիքը կառուցելու համար: Դու այս բռոըւնցիք մեջ տեղ չունես, հեռացիր եւ վերջ»:
Սաղաթելյանը կոչ արեց ողջունել կառավարության շենքում գտնվողներին, քանի որ Նիկոլ Փաշինյանն այդ շենքում եւ ընդհանրապես հանրության շրջանում աջակցություն չունի:
«Մեզ միացավ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու վազգեն Մանուկյանը, եկեք ողջնունենք պարոն Մանուկյանին»,-ասաց նա, որից հետո երթի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «Վազգեն վարչապետ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը