Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը. ԿԲ նախագահի պարզաբանումը
Արժույթների ներկայիս փոխարժեքի վրա ազդեցություն է ունեցել մասնավոր հատվածի մոտ ապագայի հեռանկարների հետ կապված անորոշությունը, ինչը հանգեցրել է հօգուտ արտասահմանյան արժույթի հավասարակշռության փոփոխության: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ սպառողական շուկայում կան գնաճի միտումներ, ինչին նպաստում է նաեւ դոլարի աճող փոխարժեքը, այդ պատճառով որոշում է ընդունվել փոխել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1,0 տոկոսային կետով: «Այս պահի դրությամբ հոսքի առումով իրական հատվածից արտարժույթի շուկայում խնդիրներ չենք տեսնում: Այսինքն, երբ համադրում ենք ներմուծման, արտահանման, տրանսֆերտների տվյալները, ապա այստեղ ոչ մի անսովոր բան չի նկատվում: Իրական հոսքի տեսանկյունից խնդիր չկա, պատերազմի առաջին օրերին միջազգային ֆինանսական շուկաներում արժույթի ռիսկի համար պարգեւավճարը մեր մասով բարձրացել է, սակայն այժմ արդեն վերադարձել է: Այդ երկու գործոնները պետք է դրական ազդեն Հայաստանում արժույթի փոխարժեքի վրա: Բացի այդ, կոմերցիոն բանկերին լիկվիդայնություն կտրամադրվի, այդ թվում՝ արժութային»,-նշեց Գալստյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը