Գլխավոր դատախազության վարչության պետն ազատման դիմում է գրել
Yerevan.today-ը գրում է. «Արդեն քանի օր մամուլը գրում է, որ շատ դատախազներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտարարելով, որ պատրաստվում են աշխատանքից ազատման դիմումներ գրել, քանի որ չեն ցանկանում անօրինական հրամաններ կատարել: Անգամ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց դատախազների հայտարարության տեքստը, որի հիմնական իմաստը այն է, որ ստեղծված օրհասական պայմաններում դատախազները չեն կարող անմասն մնալ կատարվող իրադարձություններին: Չեն կարողանում դրսեւորել քաղաքական զսպվածություն, երբ բարձրաստիճան մի խումբ քաղաքական գործիչների «քաղաքականության» արդյունքում հայրենիքի մաս ենք կորցրել:
Հայտարարության մեջ նշում են, որ չեն կարողանում համակերպվել այս իրողության հետ եւ հնարավորություն տալ անհայրենիքների այս խմբին թշնամուն զիջել հայրենիքի մնացած մասը՝ հավելելով, որ կվերադառնան դատախազության համակարգ այն դեպքում, երբ ներկա իշխանությունները կհեռանան, ու նրանց փոխարեն երկրի կառավարման ղեկը կստանձնի հայրենասեր, պրոֆեսիոնալ եւ համազգային շահերով մտահոգ իշխանություն։
Մեզ հասած տեղեկությունով առաջիններից, ով արդեն դիմում է գրել աշխատանքից հեռանալու մասին ՀՀ Գլխավոր դատախազության Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն պետ Ռաֆայել Ալեքսանդրի Խաչատրյանն է։
Հիշեցնենք, որ երեկ կոչով հանդես էր եկել նաեւ նախկին Գլխավոր դատախազ՝ Գեւորգ Կոստանյանը՝ իր գործընկերներին հորդորելով, չծառայել իշխանությանը, այլ պետությանը, թույլ չտալ, որ իրենց մասնագիտական բարձր կարողությունները, պետական դավաճանների կողմից օգտագործվեն ի վնաս մեր պետության եւ ժողովրդի»։
«Վստահ եմ, գիտակցում եք, որ «ես հանձնարարություն էի կատարում» կամ «իմ գործն էի կտարում» արդարացումը չի աշխատելու: Ապօրինի հրաման կատարելը հանցագործություն է», - հայտարարության մեջ նշել էր Կոստանյանը։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...