Ալվարո Մորատան կնոջ հետ ժամանել է Լոնդոն (ֆոտո)
Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» եւ Լոս Անջելեսից ժամանել է Լոնդոն։ Անգլիայի մայրաքաղաքում նա եղել է կնոջ հետ։ Ֆուտբոլիստը բուժզննում կանցնի «Չելսիում»։ Հայտնի է, որ Մորատային ձեռք բերելու ուղղությամբ ջանքեր էր գործադրել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Տեղյակ չեմ, թե ինչքանով եմ մոտ եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Շատ ուրախ եմ, որ «Չելսիում» եմ, քանի որ այն Անգլիայի լավագույն թիմն է։ Անտոնիո Կոնտեն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է»,- Մորատայի խոսքը մեջբերում է dailymail-ը։
Իսպանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր եւ կստանա շաբաթական 155 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։ Ոչ պաշտոնական տվյալներով, Մորատայի տրանսֆերի արժեքը կկազմի 80 միլիոն եվրո, ինչը նրան կդարձնի պատմության ամենաթանկ իսպանացի ֆուտբոլիստը: Այդ ռեկորդը պատկանում է Ֆերնանդո Տորեսին, որին ձեռք բերելու համար «Չելսին» 2011 թվականին 58 միլիոն եվրո էր վճարել «Լիվերպուլին»:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում