«Օնիկ Գասպարյանն ասել է՝ այնտեղ մարդիկ կան, որ ուզում են դանակով ինձ խփեն, դրա համար չեմ գալիս». Անհետ կորածի ծնող
Փոխանակ զինվորներին տանեն աջ, տարել են ձախ. դրանից հետո գեներալը հրամանատարին՝ Արսեն Աբգարյանին հարկադրում է, թե պիտի տանես. Էդպես տղերքին տանում գցում են «զասադի» մեջ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայաստանի ՊՆ-ի դիմաց անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ նշեց զիրծառայողի հայր Հրաչիկ Վարդանյանը»:
Նրա, խոսքով, գեներալը խոստանում է, որ կուղարկի թե զինամթերք, թե զրահաբաճկոն. «Գեներալը գալիս տեսնում է, որ 50 հոգով 500 հոգու դեմ կռիվ են տալիս, ու հենց էդտեղից փախնում է: Եթե գենարալը փախչում է, զինվորն ի՞նչ պետք է անի: Ես այստեղ նրան հարց եմ տալիս, ինչի՞ չգնացիր: Ասում է՝ եթե գնայի, ինձ կխփեին»,-ասաց նա՝ հավելելով, որ խոսքը գեներալ Անդրանիկ Մակարյանի մասին է:
«Նախորդ անգամ զորամասի մոտ հավաքվել պահանջում էինք ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Ինքը էնտեղից խոսում է ռազմական ոստիկանության հետ, ասում է՝ այնտեղ մարդիկ կան, որ ուզում են դանակով ինձ խփեն, դրա համար չեմ գալիս: 18-20 տարեկան երեխեքին տանում ես ԴՇԿ-ի դեմ, չեն վախենում, գեներալ, դու ումի՞ց ես վախենում: Հարգելի ժողովուրդ, սենց գեներալներին մի տվեք ձեր երեխեքին»,-ասաց ծնողը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը