Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին Microsoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ) Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա Ես միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից
Հայաստան

Ողբերգության երկու կասկածելի դրվագ

Դավաճանության ծրագիրը լեգոյի պես հատիկ- հատիկ հավաքվում է։ Այն դեռ ամբողջական չէ, շատ դրվագներ ու շատ կարևոր դետալներ դեռևս հանրությանը հասանելի չեն։

Ի վերջո, ինչ է կատարվել, ովքեր են եղել ներգրավված այդ պրոցեսում, իրականում եղել է դա ապաշնորհ կառավարման, թե դավադրության ծրագիր, արդյոք, բոլոր մասնակիցներն են հասկացել, թե ինչ են անում և ում շահերն են իրենք սպասարկում. Այս հարցերի պատասխանը անպայման տրվելու է և դա պետք է անի պատերազմի քննության հանձնաժողովը։

Ուշադրություն ենք հրավիրում երկու կարևոր դետալի վրա, որոնք կարող են լինել, թե պատահականություն, թե մեծ դավադիր ծրագրի կարևոր դրվագներ։

Փաստ առաջին. Պարտության նախարարը

Հիմա քչերն են հիշում. Պաշտպանության Նախարար Դավիթ Տոնոյանի թեկնածությունը ներկայացվեց 2018-ի հեղափոխության օրերին, երբ դեռ նախկին իշխանությունը կար, երբ դեռ Վիգեն Սարգսյանը ՊՆ էր։ Դավիթ Տոնոյանի թեկնածությունը ներկայացրել է հեղափոխության 2-րդ դեմքը՝ Արարատ Միրզոյանը, ժանրի բոլոր կանոններով՝ հուզական և անկեղծ, և իհարկե՝ «հանպատրաստից», որպեսզի փողոցի հարյուր հազարները միանգամից ողջունեն։ Պատահակա՞ն էր սա, թե ոմանք տեղյակ էին՝ ինչ նպատակով են գալիս իշխանության և ով ինչ դերակտարում պետք է ունենա պատերազմի և պարտության մեջ։ Ո՞րն էր պատճառը՝ դեռևս անհայտ ելքով ցույցերի ընթացքում կատարել ապագա ՊՆ-ի շնորհանդեսը։ Ի դեպ, Դ. Տոնոյանն էլ խախտելով աշխատանքային և մարդկային էթիկայի բոլոր կանոնները այդ օրերին չպատասխանեց և չընդվզեց՝ ինքը լինելով գործող կառավարության անդամ, և ինչ-որ ցուցարարների կողմից ներկայացվում է որպես հաջորդ ՊՆ, այն պահին երբ կա գործող նախարար։

Փաստ երկրորդ. Կասկածելի դիտորդները

ՀՀ կառավարությունը հայաստանյան երկու հասարակական կազմակերպություններին Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար հատկացրեց 33 միլիոն 680 հազար դրամ: Այն տրվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» /Դանիել Իոնիսյան/ և «Թրանսփարենսի ինթերնեշնըլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպություններին:

Այս գաղափարն անձամբ է պաշտպանում վարչապետ Փաշինյանը։ Այդ օրերին Հայաստանում մի շարք գործիչներ զգուշացնում էին, որ դա կոպիտ սխալ է, անթույլատրելի է Արցախի դռները բացել կազմակերպությունների առաջ, որոնք սպասարկում են անհայտ շահեր, անհայտ պետությունների և անհայտ ուժերի շահեր։

Այդ կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը ասում էր. «Շուրջ 40 տեղամասում դիտորդներ ունենալու ենք մենք, 40 տեղամասում, կարծում եմ՝ գործընկեր կազմակերպությունը: Պլյուս մենք ունենալու ենք շրջիկ խմբեր տարբեր շրջաններում, որոնք պարբերաբար կլինեն տեղամասերում»:

Հիմա պատկերացրեք ծավալը՝ անձամբ Փաշինյանի որոշմամբ պետական բյուջեից գումարներ է հատկացվել նման մեծ ծավալի դիտորդներ Արցախ ուղարկելու համար. Ստացվում է մոտ 80 տեղամասում և դրան գումարած շրջիկ խմբեր։ Ակնհայտ է, որ Արցախի ԱԱԾ-ն չէր կարող այդ ծավալի հանդեպ իրականացնել պատշաճ վերահսկողություն։ Փոքր Արցախում դա հսկայական թիվ է։

Արդյո՞ք այդ դիտորդական խմբերը իրականացրել են միայն դիտորդական առաքելություն, որտե՞ղ են եղել, ի՞նչ են ձայնագրել, ի՞նչ են տեսագրել, ի՞նչ զորամասերի մոտ են եղել, զորքի տեղաշարժերը և քվեարկողների թիվը նկարել են, թե՞՝ ոչ։ Քվեարկող սպաների տվյալները վերցրե՞լ են, թե ոչ։ Ի՞նչ այլ կարևոր տեղեկություններ են հավաքել դիտորդները և նրանց շրջիկ խմբերը։ Գուցե նրանցից շատերը տեղյակ էլ չեն եղել, թե իրենցից ինչ են ակնկալում և իսկապես կարծել են, թե դիտորդական առաքելություն են անում։

Այս հարցերի պատասխանը առաջիկայում պետք է տրվեն։

 

«Իմ Ձայնը» նախագիծ