Իշխանությունն ունակ չի արձագանքել վտանգներին. Արման Աբովյան
Պատերազմի օրերին առավոտից երեկո իշխանությունը մարդկանց կերակրում էր սուտ տեղեկություններով՝ մեկտեղ հանձնելով Արցախը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությանը, թե մեդիատեռոր է իրականացվում ժողովրդի նկատմամբ։
«Ինձ համար զարմանալի է, երբ իշխանությունները բողոքում են մեդիոտեռորից, քանի որ հենց իշխանություններն են մեդիատեռորի պապաները երկար տարիներ։ Իրենց ֆեյքերին նայեք, որ ապատեղեկատվություն են տարածում։ Պատերազմի օրերին առավոտից երեկո մարդկանց կերակրում էին սուտ տեղեկություններով, մեկտեղ հանձնելով Արցախը»,- ասաց Աբովյանը։
Պատգամավորի խոսքով՝ իշխանությանն այսօր ոչ ոք չի վստահում. «2 օր առաջ Երեւանը ողողվում է ոստիկաններով, քաղաքով ռազմական ուղղաթիռ են քշում, մի տարափ տեղեկություն է գնում եւ իշխանության արձագանքը՝ զրո։ Այսօր իշխանությանը ոչ ոք չի վստահում, այսպիսի խաբեություն մենք երբեք չենք տեսել պատմության մեջ»։
ԲՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի թիմի հեռացումը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման խնդիր է. «Այդ մարդիկ չեն կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը եւ արձագանքել։ 2 օր է, խոսվում է, որ Ջերմուկի սահմանի երկայնքով ադրբեջանական զորք է կուտակվում, թող ձայն հանի։ Իշխանությունն ունակ չի արձագանքել այն վտանգներին, որոնք կան։ Մեկ էլ գալիս է ադրբեջանական զորքը, մեջներից մեկը դուրս է գալիս GPS-ով ու ասում՝ սահմանն այստեղ է գծվում։ Այս պարագայում միայն ռուսներն են գալիս ու ասում՝ ստոպ, բանակցություններ են գեներացնում, եւ տեղացիները, ազատամարտիկներն այսօր փորձում են պահել սահման»։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...