Կրակոցներ Երևանում
SHAMSHYAN.com տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 12-ին, հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված քաղաքացու փաստով: Ժամը 10: 00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի միջին երրորդականի հրազենային վերք, օտար մարմնի առկայությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Անանյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 21-ամյա Ռազմիկ Գ.-ն է: Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Էրեբունու ոստիկանները պարզել են, որ ժամը 17:30-ի սահմաններում Նոր Արեշի 46 փողոցի տներից մեկի դիմաց, նույն փողոցի բնակիչ, 19-ամյա Սասուն Մ.-ն «Հաթսան 80» տիպի օդամղիչ հրացանով թիթեղյա սրվակներին կրակելու ժամանակ անզգուշաբար կրակել է Ռազմիկ Գ.-ի ուղղությամբ, ով հետո տեղափոխվել է հիվանդանոց: Սասուն Մ.-ն ոստիկաններին է ներկայացրել նաև հրացանը: Հետաքննիչ Մկրտչյանի որոշմամբ նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը