Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին Microsoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ) Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա

Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները
Հայաստան

Հանրայինի լրատվականը փորձում է շեղել հանրությանն այլ թեմաներով և զբաղված է Նիկոլ Փաշինյանի պաշտպանությամբ

Հանրային հեռուստաընկերությունը դեկտեմբերի 12-ի լուրերի գլխավոր թողարկմանը չի ներկայացրել Արցախում ադրբեջանական հարձակողական գործողությունների ամբողջական պատկերը: Մասնավորապես, բուռն քննարկումների առիթ է դարձել վարչապետի մամուլի քարտուղարի հայտարարությունը։ Դրան արձագանքել է անգամ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը՝ իր զարմանքը հայտնելով ադրբեջանական զինուժի կողմից ռազմական գործողությունների վերսկսման առնչությամբ նրա հայտարարությանը, տեղեկացնում է «Մեդիա պաշտպան»–ը:

Հանրայինը չի հայտնում, որ Կառավարության շենքի դիմաց բազմաթիվ ոստիկանական մեքենաներ են կուտակված, որ ուժային ողջ համակարգը կենտրոնացվել է վարչապետի տունն ու աշխատավայրը պաշտպանելուն, իսկ թշնամին գրավում է Արցախի գյուղերը, թշնամին օգտագործել է հրետանի, ունենք 6 վիրավոր։

Շատ լրագրողներ, հասարակական քաղաքական գործիչներ հանդես են եկել հայտարարություններով: Հետքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը հարց է բարձրացրել՝ Դիզափայտը և Հին Թաղերը հանձնել ենք, որովհետև մեզ արգելված է մարտի մեջ մտնելը, Փաշինյանը պետք է ասի՝ ինչ պայմանավորվածություն ունի Պուտինի ու Ալիևի հետ։

Լրատվականը չի ներկայացրել, որ Սորոսի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել։ ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը հայտարարել է, որ այս պատերազմում ամենամեծ մեղքն ունի Սորոսի գրասենյակը և նրա բոլոր շահառուները։ Նա նշել է, որ իրենք տեղյակ են, թե ինչ սեմինարներ, ինչ ժողովներ էին իրականացվում, մասնավորապես Թբիլիսում՝ ադրբեջանական մերձեցման համար։

Հասարակական- քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանն, անդրադառնալով ադրբեջանական նոր հարձակմանը, հայտարարել է, որ սա ևս մեկ փաստարկ է նրանց համար, ովքեր քարոզում են, թե հնարավոր է ադրբեջանցիների հետ ընկերություն, առևտուր անել, դիվանագիտական հարաբերություն հաստատել։ Հիշեցնենք, օրերս Պետրոս Ղազարյանի հյուրը Անդրանիկ Քոչարյանն էր, որը հայտարարեց, որ պետք է դիվանագիտական հարաբերություններ սկսել հաղթող կողմի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, և որ սրբորեն պետք է պահենք հրադադարը։ Այնինչ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 1-ին կետը խախտվել է, որի համաձայն հայտարարվել էր ամբողջական հրադադար ու բոլոր ռազմական գործողությունների ավարտ, կողմերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում։ Փաստացի, հայկական վերահսկողության տակ գտնվող գյուղերը, որոնք նախկին ԼՂԻՄ և ոչ 7 շրջանի մաս են կազմում, թշնամին վերցրել է։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրում է, որ այս օրհասական շրջանում Հանրայինի լրատվականը փորձում է շեղել հանրությանն այլ թեմաներով, վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերն ու ակցիաները մեծամասամբ չեն ներկայացվում կամ հպանցիկ, փոխարենը ներկայացվում են ծավալուն ռեպորտաժներ, որտեղ հեռավոր գյուղերի քաղաքացիները պահանջում են, որ վարչապետը հրաժարական չտա։