Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Աշխարհ

Կոնստանտին Զատուլին. Ադրբեջանը ոչ թե հաղթեց, այլ վիշապի ատամներ ցանեց

Ադրբեջանը ոչ թե հաղթեց, այլ վիշապի ատամներ ցանեց: Այս մասին NSN-ին հայտարարել է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Բաքվի շքերթից պարզ է դառնում, թե ում դաշնակիցն է իրականում Ադրբեջանը: Այս միության փաստն ավելի վաղ էր ապացուցվել եւ դրսեւորվել շատ առումներով: Մասնավորապես, Բաքուն եւ Անկարան համակարգում են քաղաքականությունը Կովկասում եւ միասին են գործում: Մոսկվայում հայտարարություններ էին հնչեցվում, որ Ադրբեջանը եւ Հայաստանը հավասարապես մոտ են Ռուսաստանին: Իրականում երկրի բարձրագույն ղեկավարությունը հասկանում է այս երկրների տարբերությունը, սակայն քարոզիչները եւ թարգմանիչները միշտ չէ, որ հասկանում էին դա»,- ասել է նա:

Նրա խոսքով` Ադրբեջանը ոչ թե հաղթել, այլ վիշապի ատամներ է ցանել: «Ադրբեջանը զգաստացրեց Ռուսաստանին, ատելության ալիք առաջացրեց իր նկատմամբ Հայաստանի եւ դրան կարեկցող պետությունների կողմից: Իզուր չէ, որ Ֆրանսիայում եւ Նիդեռլանդներում հայտարարություններ են ընդունվում: Այս «հաղթանակը» կարող է բումերանգով վերադառնալ Թուրքիային: Օրինակ` 1974 թվականից ի վեր այն օկուպացնում է Հյուսիսային Կիպրոսը: Էրդողանը քննադատում էր ղարաբաղյան կարգավորման գործընթացը` երկար ձգձգվելու համար: Իսկ որքա՞ն է ձգվում Կիպրոսը. 20 տարուց ավել»,- հիշեցրել է Զատուլինը:

Պատգամավորը կարծում է, որ այսուհետ Ռուսաստանին անհրաժեշտ է ակտիվացնել իր քաղաքականությունը Կովկասում: «Միայն Ռուսաստանի դիրքորոշումը թույլ չտվեց, որպեսզի Ադրբեջանի հարձակումը տարածվի Հայաստան: Չնայած առանձին դրվագներ եղան, այդ թվում` խոցված ռուսական ուղղաթիռը Հայաստանի տարածքում: Այս ամենը թույլ է տալիս ասել, որ Ռուսաստանի խաղաղապահ օպերացիան այլընտրանք չունի, իսկ Ռուսաստանի ներկայությունը Կովկասում պետք է ամրապնդել: Անհրաժեշտ է ռազմավարական առումով Ադրբեջանին որպես խնդրահարույց երկիր դիտարկել»,- նշել է խորհրդարանականը:

Բացի այդ, Զատուլինը գնահատել է նաեւ Ալիեւի խոսքերը Հայաստանում պատմականորեն ադրբեջանական հողերի մասին: «Ցանկացած վերլուծության մեջ սա չսքողված տարածքային պահանջ է: Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանն անհիմն կերպով յուրացնում է բնակեցման պատմությունն այս հողերում: Իրականում ադրբեջանցիների նախնիներն հայտնվել են այնտեղ XII դարում, սակայն հայկական պատմական հուշարձանները դրանից առաջ էլ են եղել Ղարաբաղում: Այնուամենայնիվ, Բաքուն դրանք ալբանական է անվանում»,- պատմել է պատգամավորը:

Պատգամավորը քննադատության է ենթարկել նաեւ Էրդողանի` «խելքը գլուխը հավաքելու» կոչը Հայաստանին: «Սա հերթական պարծենկոտությունն է Թուրքիայի ղեկավարի կողմից: Այն կանխամտածված զայրացնում է Հայաստանին եւ շոյում է իր էգոն: Նույնն անում է Ալիեւը: Դրանք ցուցադրաբար արհամարհում են իրենց ճանապարհին հայտնված ժողովրդի զգացմունքները»,- կարծում է նա:

Զատուլինը պատմել է` արդյո՞ք Մոսկվան պետք է ավելի հստակ հայտարարի Հայաստանի պաշտպանության մասին: «Ռուսաստանն արդեն հայտարարել է այս մասում, դա բխում է համագործակցությունից ՀԱՊԿ շրջանակներում: Այլ հարց է, որ այսօր խոսքը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղի մասին: Մոսկվան պետք է հիշի իր պարտավորությունների մասին ոչ թե Հայաստանի, այլ ամբողջ հայ ժողովրդի առջեւ»,- եզրափակել է նա: