Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Մեթյու Բրայզա. Հարցն այն է` կդիմանա արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կարիերան, թե՞ ոչ

Այս աշնանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում Ադրբեջանը հայկական կողմից մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա ոչնչացրեց: Այս ջախջախիչ պարտությունը, անկասկած, Երեւանին ծանր դաս տվեց առ այն, որ ժամանակակից ռազմական տեխնիկան արագ զարգանում է: Հավանական է, որ դա ապագայում էական ազդեցություն կունենա երկրի կողմից զենքի գնումների վրա, գրում է Forbes-ը:

Իսրայելի եւ հատկապես Թուրքիայի կողմից տրամադրված ժամանակակից ռազմական անօդաչու սարքերը վճռորոշ նշանակություն ունեցան Ադրբեջանի համար: Նախագահ Իլհամ Ալիեւը պարծենում էր, որ իր երկրի անօդաչու սարքերը 1 միլիարդ դոլարի հայկական ռազմական տեխնիկա են ոչնչացրել:

Վերջերս Հայաստանը ռուսական Սու-30 կործանիչներ էր ձեռք բերել, որոնք նախատեսված են օդում գերազանցության համար: Այս օդանավերն ամենաառաջատարն են ՀՀ փոքրիկ ՌՕՈՒ-ում, սակայն հակամարտության մեջ դրանք չեն օգտագործվել: Դրան գումարվում է Ռուսաստանից գնված ՀՕՊ համակարգերի անբավարար վիճակը: Արտահանման այս հին տարբերակները նախատեսված են ռեակտիվ ինքնաթիռների եւ ռմբակոծիչների դեմ պայքարի համար, այլ ոչ թե` դանդաղ շարժվող անօդաչուների: Դա Ադրբեջանին թույլ տվեց գերակայություն ունենալ առաջնագծի երկնքում եւ արդյունավետորեն գրոհել հայկական ցամաքային թիրախները:

Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ԱՄՆ նախկին միջնորդ Մեթյու Բրայզան կարծում է, որ վերջին բախումը «ցույց տվեց, որ ռուսական համակարգերը` լինեն դրանք Ս-300 զենիթահրթիռային համակարգեր, թե Տ-72 տանկեր, նույնիսկ` այն «ռեակտիվ զրահով» (Explosive Reactive armour` զրահի տեսակ - խմբ.), բոլորովին այլ դարաշրջանի են պատկանում, եթե կա իսրայելական եւ թուրքական ժամանակակից անօդաչու թռչող սարքերի համադրությունը»:

«Եթե ցանկանում եք ժամանակակից ռազմի դաշտում անհրաժեշտ զենք գնել եւ դուք Հայաստանն եք, ապա կարող եք, ի վերջո, մտածել այս տեսակի զենք գնելու մասին,- ասում է Բրայզան:- Սակայն, դեռ պարզ չէ, թե որտեղից է Հայաստանն անօդաչու թռչող սարքեր կամ հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու, որոնք իրեն անհրաժեշտ են ադրբեջանական նման հարձակումներին հակազդելու համար»:

Իսրայելը` Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարը եւ ադրբեջանական նավթի ներկրողը, դժվար թե Երեւանին ժամանակակից զենք կամ անօդաչու թռչող սարքեր վաճառի: Կասկած չկա, որ Թուրքիան նույնպես դա չի անի, քանի որ այժմ այն մոլի կերպով աջակցում է Ադրբեջանին եւ Հայաստանի գլխավոր հակառակորդն է հանդիսանում:

 Բրայզան նաեւ կասկածում է, որ ԱՄՆ-ն Հայաստանին ժամանակակից սպառազինություն կվաճառի: Նրա կարծիքով՝ Հայաստանի համար միակ ընդունելի տարբերակը Ռուսաստանն է՝ նրա ավնադական մատակարարը: Սակայն, կարծես, Մոսկվան էլ չի ցանկանում Երեւանին ավելի ժամանակակից սպառազինություն վաճառել, քան հիմա ունեցածն է: «Ցանկացած դեպքում, Հայաստանն այն գնելու համար փող չունի»,- ասում է Բրայզան:

Դրանից բացի, ինչպես նշում է Բրայզան, Հայաստանը եւ նրա ժողովուրդը հիմա «այլ հոգեվիճակում» են, քան մինչ հակամարտությունը: Այդ ժամանակ երկիրն այնպիսի «զգացողություն ուներ, թե իր բանակն անպարտելի է, իսկ ադրբեջանցիները չեն կարողանում մարտնչել»:

«Նրանք հիմա այնպիսի ազգային աղետ են ապրել, որ նրանց ամբողջ միտքը կենտրոնացած է խորը ինքնավերլուծության վրա եւ հասկանալու փորձերի, թե ինչպես վերականգնեն իրենց բարոյական ոգին,- կարծում է Բրայզան: - Նրանք հիմա բավականաչափ ներքին քաղաքական խնդիրներ ունեն, այդ թվում՝ այն հարցը` կդիմանա արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կարիերան, թե՞ ոչ»:

«Երբ նրանք այս ամենը պարզեն՝ անցնելով վշտի բոլոր փուլերով, այդ ժամանակ, իմ կարծիքով, կկարողանան լրջորեն զբաղվել իրենց բանակի վերակառուցմամբ»,- եզրակացնում է փորձագետը:

Անգամ այն ժամանակ, երբ հայերն, այնուամենայնիվ, հասնեն այդ փուլին, նրանք կարիք չեն ունենա իրենց ռազմական զինանոցն այնպես վերականգնել, որ համապատասխանի կամ գերազանցի Ադրբեջանի ռազմական եւ տեխնոլոգիական հնարավորությունները: Քանի որ Բաքուն դժվար թե պատրաստվի հարձակվել միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան Հայաստանի տարածքի վրա:

«Բաքուն գիտի, որ եթե երբեւէ հարձակվի Հայաստանի տարածքի վրա, կգործեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական երաշխիքները: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը պարտավոր կլինի միջամտելու,- պարզաբանում է Բրայզան: - Այնպես որ, Հայաստանը կարիք չունի համապատասխանելու Ադրբեջանի ռազմական հնարավորություններին: Նա պետք է հասկանա, թե ապագայում ինչպիսին է լինելու իր ազգային ռազմավարությունը եւ ինչպես ապրի իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում այնպես, որ հայ ժողովուրդն իրեն անվտանգ զգա»:

«Իսկ դրա համար, իմ կարծիքով, կպահանջվի ռազմական հնարավորությունների միանգամայն այլ հավաքակազմ»,- եզրափակում է փորձագետը: