Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ մեղադրվողների կալանքը երկարաձգվել է
Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Արկադի Քոչինյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, NEWS.am-ը տեղեկացավ նրա շահերի պաշտպան Արմինե Ֆանյանից: Նա նշեց, որ իր պաշտպանյալը դեռ շարունակում է մնալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առանձին խցում: Պաշտպանը դիմել էր ՔԿՀ, որպեսզի ապահովեն իր պաշտպանյալի անվտանգությունը, Արմինե Ֆանյանի խոսքով, բավարար հիմքեր կան ենթադրելու, որ իր պաշտպանյալին ՔԿՀ-ում վտանգ է սպառնում:
Նշենք, որ Առաջին ատյանի դատարանը բավարարել է նաեւ այս գործով մյուս երեք մեղադրյալների կալանքի ժամկետը երկարաձգելու՝ նախաքաննական մարմնի միջնորդությունը:

















































