Դանակահարություն Գյումրիում. գիշերային ակումբի մոտից տղամարդը կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց
Գյումրիում հուլիսի 20-ի գիշերը տեղի է ունեցել դանակահարություն. ժամը 04:00-ի սահմանում Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել ինքնությունը չպարզված տղամարդ՝ ծայրահեղ ծանր վիճակում: NEWS.am-ի հետ զրույցում հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը նշեց, որ քաղաքացին իրենց մոտ տեղափոխվել է պարանոցի աջ եւ ձախ կեսի, գլխի շրջանի, աջ դաստակի նախաբազկի եւ ձախ նախաբազկի շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերքերով: Նա այժմ Վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը կայուն ծանր:
Նշենք, որ տղամարդուն Գյումրու Խրիմյան «Ռելաքս» գիշերային ակումբի մոտից կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխել երկու հոգի, որոնց ինքնությունն եւս պարզ չէ:
Դեպքի մանրամասները պարզվում են:

















































