Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում  Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին Microsoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ) Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին
Հայաստան

Այս կառավարությունն ակնհայտ ցույց տվեց, որ չի տիրապետում իրավիճակին, այսօր մեզ պետք է այնպիսի ղեկավար, որն ուժեղ հայի տեսակ է. Առուշ Առուշանյան

Ես՝ որպես հայ մարդ, ցանկանում եմ, որ այսօր մեր երկիրն ունենա այնպիսի ուժեղ ղեկավար, ում անցյալը բոլորս և՛ հիշում ենք, և՛ տեսնում ենք, մարդ, ով ուժեղ հայի տեսակ է, այդպիսի մարդ պետք է լինի, դա ոչ միայն մեր հայրենիքի շենացմանը այլ մեր միասնականության համար է կարևոր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով Սյունիքի համայնքների՝ վարչապետի հրաժարականի պահանջին, որին ինքը ևս միացել է:

«Ի վերջո պետք է լինի մարդ, որը մտածում է այս հողերը հետ բերելու մասին, մարդ, ով գիտի՝ սահմանին ինչ է կատարվում, մարդ, ով հասկանում է՝ ինչ է պատերազմը ընդհանրապես, գիտի սահմանին կանգնած զինվորի «ղադրը»: Սրանք շատ կարևոր որակներ են: Կարևոր է, թե քո հրամանատարն ով է, ով է գերագույն գլխավոր հրամանատարը, սրանք կռվող զինվորի համար կարևորություն ունեն»,- ասաց նա:

Առուշանյանի խոսքով՝ այսօր մեր երկիրը պետք է զինվի, իսկ երկրի ղեկավարը պետք է կոնկրետ այնպիսի մարդ, որը քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ: «Միայն զինվորի պատրաստ լինելը քիչ է, պետք են քայլեր, զինվորը պետք է մեկ քայլ ավելի զինված լինի, քան թշնամին: Ես մարդկանց այն դասին եմ պատկանում, որ չեն կարծում թե անհնարին բան կա, ամեն ինչն էլ հնարավոր է, կարող է լինի: Այս կառավարությունը, գոնե այս ժամանակահատվածում, ակնհայտ ցույց տվեց, որ չի տիրապետում իրավիճակին: Պետական բոլոր ապարատները, բացի Տարածքային կառավարման նախարարությունից ձախողվել են, բոլորն անխտիր: Ես, եթե ներկայացնեմ, թե Գորիսի համայնքապետարանն ինչ խդնդիրներ է վերցրել իր ուսերին՝ ակնհայտ կդառնա, որ ձախողվել են: Եղել են դեպքեր, երբ մեր համայնքապետարանի տիրույթում չի եղել խնդրի լուծումը, բայց մենք այն վերցրել ենք մեզ վրա: Ու այդպես միայն մեր քաղաքապետարանը չի եղել, Սյունիքի գրեթե բոլոր համայնքապետարաններն առանց բացառության, բոլորն էլ մեծ ծավալ են վերցրել իրենց ուսերին ու կատարել այդ աշխատանքները»,- նշեց նա:

Հարցին՝ ձախողումներն ինչի հետևանք են եղել, իշխանության ամենամեծ թերացումները, որոնք են, Առուշանյանը նախ մատնանշեց իրավիճակին չտիրապետելը, երբ մարդը չգիտի իր աշխատանքը, բնական է, որ կձախողի: «Ձախողեցինց հենց մեկը նրա համար, որ մեր «Եկեղեցու պատմություն» առարկան հանում ենք դասագրքերից: Եթե իրավիճակի մասին խոսենք գլոբալ, տպավորություն է՝ մեր քաղաքացիները դեռ այս իրավիճակն ամբողջությամբ չեն մարսել, մարդիկ դեռ չեն պատկերացնում՝ ինչ ենք կորցրել, ինչպիսի արժեքներ ենք կորցրել»,- ասաց նա:


Հարցին, թե Պաշտպանության նախարարությունը որքանով է վերահսկում սահմանները գծելու հարցը, ինչո՞ւ է այսօր խաղաղ բնակչությունը բանակցում ադրբեջանցիների հետ, Առուշանյանը պատասխանեց, որ կան մարդիկ, որոնք ընդհանրապես ոչնչի հետ կապ չեն ունեցել, բայց այսօր գովասանքների են արժանանում: Նրա խոսքով՝ ամեն դեպքում բանակային առաջին կորպուսի հրամանատարն հետ ամեն բան անում է:

«Ուզում եմ հատուկ ընդգծել Մելիքսեթ Պողոսյանին, ով աշխարհազորայինի հրամանատարն է և ունի շատ փառահեղ անցյալ 3 պատերազմներում էլ, բոլորիս ջանքերով համատեղ են լինում այդ բանակցությունները, որտեղ կարիք լինում է, բայց այստեղ պետք են մարդիկ, որոնք փորձ ունեն: Հիմա անուն ենք դրել, թե GPS-ով քարտեզ ենք գծում, այդ հողի վրա դարեր ի վեր հազարավոր հայեր իրենց կյանքն են տվել, ինչպե՞ս ենք մենք հիմա վերաբերվում դրան: Չկան մասնագետներ, ինչո՞ւ չեն գալիս տեսնենք էդ 70-ական թվականների քարտեզով ինչպե՞ս է եղել, ում մոտ են այդ քարտեզները, ով պետք է զբաղվի, ով պետք է լինի բանակցողը: Մենք դիվանագետ չենք և բազմաթիվ խնդիրներ կարող են լինել, որոնց մասին մենք՝ որպես քաղաքացիներ, տեղյակ չլինենք»,- նշեց նա:

Առուշ Առուշանյանը նկատեց, որ ստորագրված փաստաթղթում, որքանով ինքը հասկացել է, ասվում է, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ եղել են փաստաթղթի ստորագրման պահին, սակայն այդ մարդիկ այդ հատվածի համար հերոսական մարտեր են մղել, ինչպե՞ս ենք այդ հատվածները թողնում ու գալիս:

Նա պարզաբանեց, որ իր ասածն այն չէ, թե ՊՆ-ն չի հսկում: «Դիվանագետները ՊՆ ենթակայության տակ չեն, չի կարող այդ աշխատանքը թողնվել միայն ՊՆ-ի մասնագետի ու համայնքի վրա ու դրանով սահմանափակվի: Այնպիսի տպավորություն է, որ մենք այս ամեն ինչին լուրջ չենք նայում, մենք նկատի ունեմ որոշ հայերի: Նույն Շուռնուխ գյուղը, եթե այդկերպ է բաժանվելու, ստացվում է մի հատվածը մնում է Ադրբեջանին, նույն Որոտանում ստացվում է մի քանի մետր հեռավորության վրա է լինելու թշնամին»,- շեշտեց նա և հավելեց, որ սյունեցիները պատրաստ են մեկ սմ-ի վրա էլ իրենց հողը պաշտպանել, ուղղակի խաղաղ բնակչի կյանքն է վտանգված, թշնամին էլ չգիտենք, թե ամեն հաջորդ օրն ինչ է նախատեսելու կամ ինչ մտքեր ունի: