Մի օր կհանդիպենք , կնայենք իրար աչքերի մեջ ու քեզ կասեմ այն ամենը, ինչ մտածում եմ
Հարություն Հարությունյանը գրում է.
Տհաճ է, նողկալի, երբ հայտնի լրատվամիջոց ես, տարիներ շարունակ գործել ես իբր «ազատ խոսքի, մարդու իրավունքների, դեմոկրատիայի» պաշտպան ու հիմա անընդհատ մանիպուլացնում ես ամեն ինչ հանուն մեկ մարդու:
Հրայր Թամրազյան կուզես ընդունիր, կուզես՝ ոչ, արդեն կարևոր չէ, բայց ամեն դեպում ասեմ, չմտածես երկրում բոլորը «խոտակեր են»:
Գիտես, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել «5-րդ ալիքին» և երբ մեջբերում եք անում նրա խոսքից, լրագրության կանոն է պատշաճ հղում տալը: Մենք՝ օրինակ, երբեք չենք խորշել պատշաճ հղում տալ «Ազատությանը» և երբեք մեր մտքով չի անցնի նման վերաբերմունք դրսևորել մեր գործնըկերների աշխատանքի նկատմամբ:
Հրայր, սիրուն չի, «ասպետական» չի: Չմտածես թե վիրավորված եմ: Ձեզնի՞ց՝ երբեք: Այդ դուք եք ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ քո աշխատակիցները ատում են «5-րդ ալիքը»: Ինչո՞ւ: Դրա պատասխանը շատ լավ գիտես: Շարունակիր նույն սկզբունքով, բայց պատշաճ հղում տալ, պարտավոր եք: Այստեղ աշխատում են լրագրողներ, երիտասարդ լրագրողներ, որ ուսումնառության տարիներին նաև «Ազատություն» են լսել, սովորել, երազել դառնալ լավ լրագրող:
Ես հասկանում եմ, որ դու լրագրության հետ կապ չունես, բայց տարիներ շարունակ լինելով, աշխատելով, շփվելով լուրջ մարդկանց շրջանակի հետ, գոնե պետք է սովորած լինեիր լրագրության պարզ կանոնները: Հիշու՞մ ես մեր զրույցը Դովլաթովի, Էդուարդ Հովհաննիսյանի, Մարտոյի, Ռուզան Խաչատրյանի , Արմեն Դուլյանի մասին: Եթե մոռացել ես, առավոտները շաքարաջուր խմի, օգտակար է: Երկրորդ՝ լուրի և պատրաստած ռեպորտաժի մանիպուլյատիվ կեղտոտ հնարքների մասին, այստեղ չեմ ծավալվի: Մի օր կհանդիպենք , կնայենք իրար աչքերի մեջ ու քեզ կասեմ այն ամենը, ինչ մտածում եմ:
Բայց կրկնում եմ , եթե ուժ չունեք, պատշաճ, առանց որակումների հղում տալ, մի օգտվեք մեր աշխատանքից: Արհամարհեք, շարունակեք զզվել, ինչպես արել եք երկուսուկես տարի՝ ամեն օր:
հ.գ. Ես ամաչում եմ, որ հրապարակային եմ գրում: Կարող էի զանգահարել Ձեր գրասենյակ, խնդրել, պահանջել, բայց այն պահից երբ քո Հրաչը, քո իսկ եթերում ինձ դարձրեց ահաբեկիչ, այդ պահից հասկացա, որ անիմաստ է տեղում, որևէ մեկին բան ասել: Ի դեպ ճշտել ե՞ս այդ օրը ինքը հարբա՞ծ, թե ՞ հերթական անգամ թղթախաղով գումար վարի տալուց հետո էր եթեր մտել :


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան