Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորումին Ռոնալդուն այդպես էլ չկարողացավ իրականացնել իր ամենամեծ երազանքը Լուկաշենկոն խոստացել է զորքեր չուղարկել Ուկրաինա Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհեր Անչափահասների հետ աշխատանքը յուրատեսակ մոտեցում է պահանջում․ 2025 թվականի լավագույն համայնքային ոստիկան Հորմուզի նեղուցում առեւտրային նավերը հայտնվել են գնդակոծության տակ Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի ՀԱՄԱՍ- ը լուծարել է Գազայի կառավարությունը «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորումինՌոնալդուն այդպես էլ չկարողացավ իրականացնել իր ամենամեծ երազանքըԼուկաշենկոն խոստացել է զորքեր չուղարկել ՈւկրաինաԿարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. ԹրամփԱրագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհերԱնչափահասների հետ աշխատանքը յուրատեսակ մոտեցում է պահանջում․ 2025 թվականի լավագույն համայնքային ոստիկանՀորմուզի նեղուցում առեւտրային նավերը հայտնվել են գնդակոծության տակԿենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինիՀԱՄԱՍ- ը լուծարել է Գազայի կառավարությունը«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումՌուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել էԴոնալդ Թրամփի շնորհած զանգվածային ներումները չեն տարածվում ինքնաշեն ռումբեր տեղադրած քաղաքացու վրա«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառՄակրոնը ժամանել է ՍիրիաՄարդու իրավունքների պաշտպանի անկախությանը որևէ միջամտություն անթույլատրելի է. ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ օմբուդսման Թերեզա Անժինյուի հետՆերկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխություններըԳ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգիՀայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները․ ՄԱԿ-ում շեշտվել է Հայաստանի առաջատար դերըԳագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգիԱրմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներումԱռանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել ենԳեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՀորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում քառապատկվել էՍևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով «Ազատության տարաներ». ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստելՍպասվում է կարճատեւ անձրեւՀայաստանի համայնքների միությունը շարունակելու է աջակցել համայնքների ինստիտուցիոնալ զարգացմանըԱյս գիշեր եւս Ուկրաինան եւ Ռուսաստանը հարվածել են իրարԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՖրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le ParisienՎահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակիցԱնկարան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Թրամփը Թուրքիա է մեկնում ​​«նվերների տոպրակով»Պապոյանը և ՌԴ առևտրի նախարարը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումներըՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանինԲրազիլիան չհարգեց ինքն իրեն, բայց Իշխան Սաղաթելյանը վերցրեց մանդատըՌուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտաԱրարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքինՍահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՎրաստանի նախկին պաշտպանության նախարարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկությանԻրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողություններըԻսկ ընտրություններից հետո լավ հնարավորություն է ճշտել ժամացույցներըԿասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՍերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղիՓաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստինՔաղաքացիների ակնկալիքները նոր գումարվող ԱԺ-իցԿարծում եմ՝ Բրազիլիայի հավաքականն այս կազմով կարող էր պայքարել մինչև աշխարհի առաջնության ավարտըԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը
Հայաստան

Հեռացեք պարոնայք, հեռացեք ինքնակամ, անաղմուկ․ Արմեն Չարչյան

NEWS.am-ը ներկայացնում է Բժշկական գիտությունների դոկտոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, Արմեն Չարչյանի հոդվածը։

Հարգելի հայրենակիցներ:

Սիրելի քույրեր և եղբայրներ, Հայստանում, Սփյուռքում և Արցախում

Ես բժիշկ եմ՝ վիրաբույժ: Աստծո կամոք իմ առաքելությունն այս կյանքում մարդ բժշկելն է, մարդկանց կյանք և առողջություն պարգևելը: Ես դա ընդունում եմ որպես հասարակության դասակարգման ամենաբարձր աստիճան: Համաձայն լատինական ասացվածքի՝ Medicus enim philosophus est Deo aequalis – Բժիշկն իմաստուն է, Աստծուն նմանակ:

Մարդու կյանքն ու առողջությունը գերագույն արժեք են: Թերևս դրանցից ավելի բարձր արժեք են հայրենիքը, արժանապատվությունը և անկախությունը, որոնց համար մարդիկ գիտակցաբար զոհում են կյանքը:

«Մահ իմացյալ՝ անմահություն»: Եղիշե

Ես միշտ առաջնորդվել եմ քաղաքականությունից զերծ մնալու սկզբունքով: Մասնագիտությունս ու որակավորումս թույլ են տվել ինձ շատ ավելի բարձր ու վեհ լինել, քան ցանկացած քաղաքականություն, քաղաքական միավոր և գործընթաց: Սակայն, բացարձակ և ամբողջովին լինելով քաղաքականությունից դուրս, միշտ ունեցել եմ իմ նախասիրությունները, միշտ կարողացել եմ վերլուծել պատմական պահը և տալ առնվազն մոտակա ապագայի որոշակի կանխատեսումներ (որոնք հետագայում մեծամասամբ ճիշտ են եղել), սակայն երբեք չեմ բարձրաձայնել:

Հարգելի հայրենակիցներ,

Այսօր ես, տեսնելով վերահաս արհավիրքը և անելանելի իրավիճակը, ստիպված դիմում եմ Ձեզ:

Ներկայիս իշխանություններն ամբողջովին և բազմավեկտոր տապալել են երկրի կառավարումը: Չեմ ուզում եզրահանգել, որ դա եղել է կանխամտածված (քավ լիցի), սակայն դա արդեն, ցավոք, կայացած փաստ է: Իմ կարծիքով տապալման ստրատեգիական պատճառը կառավարող համակարգի (ներառյալ ղեկավարության) ցածր պրոֆեսիոնալիզմն ու ոչ կոմպետենտ լինելն էր: Եթե դրան ավելացնենք նաև նորելուկ թրաշամանուկների մարտնչող էությունը (այլակարծության անհանդուրժողականություն, թշնամանք այլախոհների նկատմամբ, ամենաթողություն, անպատժելիություն՝ ելնելով քաղաքական պատկանելությունից,), ապա պատկերը կամբողջանա:

2018-ից առ այսօր մեր երկրի կառավարման համակարգում իշխում էր մարտնչող տգիտությունը: 2018 թ-ի գարնանը և ամռանը մեր հասարակության գերակշռող մեծամասնությունը ողջունեց իշխող համակարգի փոփոխությունը և նոր իշխանություններին: Ես ողջունել եմ միայն փոփոխությունը (որովհետև շատ արատավոր երևույթներ իրապես հեղձուցիչ էին և վաղուց արդեն հասունացել էր կտրական քայլեր կատարելու անհրաժեշտությունը), բայց ոչ նոր իշխանություններին: (ես միշտ եղել եմ «քյառթու Էրևանցի» և «քյառթու սև», անգամ շախմատ խաղալիս գերադասել եմ սև խաղաքարերը, իսկ շարասյունում՝ ավատարը և ոչ ավանգարդը): Ի դեմս նրանց ես տեսնում էի ծրագիր և ոչ պրոֆեսիոնալիզմ: Սակայն դա իմ ժողովրդի ընտրությունն էր, և ես, անգամ ներքուստ համաձայն չլինելով դրա հետ, ընդունեցի այն: ​

Այսօրվա իրավիճակի համար մեղավոր ենք ազգովի: Յուրաքանչյուրս մեր արածի կամ չարածի չափաքանակով: Ես ընդունում եմ իմ մեղքը և ապաշխարում: Ընդունում եմ, որ դեռևս 2018-ին ես պետք է խոսեի, գոռայի, աղաղակեի՝ անգամ խարազանվելու սպառնալիքով: Ընդունում եմ, որ պետք է գործեի՝ հակընդեմ ամբոխի հորձանուտին: Եվ այսօր ես ապաշխարում եմ իմ չարածների համար: Մեղա Տեր:

2018-ին ներկայիս իշխանությունները եզակի հնարավորություն ունեին իրենց անունները ոսկե տառերով գրել հայոց պատմության դասագրքերում: Նրանց անուններն արդեն իսկ գրված են, քանզի, ուզես թե չուզես, 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո հայ պատմիչները պետք է արձանագրեին եղած դեպքերը և նշեին նրանց հեղինակներին: Նորաթուխ իշխանությանը մնում էր կամ ոսկեզոծել այդ տառերը, կամ կեղտով ու ցեխով պատել դրանք:

Իշխանությունը պետք է գիտակցեր և ընդուներ իր հնարավորություներն ու կարողություները: Մեկ մարդը չէր կարող միաժամանակ լինել լավագույն դիվանագետը, լավագույն տնտեսագետը, լավագույն քաղաքագետը, լավագույն բժիշկը, լավագույն գյուղատնտեսը …. լավագույն … վաստակը:

«Один, если даже очень важный,

Не может поднять простое пятиметровое бревно

Куда уж дом пятиэтажный»

Вл. Маяковский

Հացը պետք էր հացթուխին տալ թխելու: Պետք էր կազմավորել ժամանակավոր պրոֆեսիոնալների կառավարություն 2-3 տարով, փոխել Սահմանադրությունը, Ընտրական Օրենսգիրքը, Դատա-իրավական համակարգը, ձևավորել արդար տնտեսական դաշտ և կազմակերպել ու անցկացնել ազնիվ, թափանցիկ ընտրություններ՝ իշխանությունը հանձնելով իրապես ժողովրդի ընտրյալին, իրապես արժանավորներին: Այդ դեպքում կարելի էր ասել, որ ներկաները երկիրը մաքրեցին նախկիններ Ավգյան ախոռներից:

Ցավոք իշխանությունները չարեցին, մոլորվեցին, «պարեցին խելագար խնջույքում»:

Իշխանությունն ընտրեց 2-րդ տարբերակը և առավել վատթարը: Նրանց ապաշնորհության և անկարողության հետևանքով այսօր իշխանությունների անվան հետ են կապում նաև «հողատու» և «դավաճան» մակդիրները:

Պահի տրագիկոմիզմը կայանում է նրանում, որ իրականությունից կտրված, վիրտուալ տիրույթներով և ֆեյքերով առաջնորդվող, ոչ կոմպետենտ, ապաշնորհ, մեկը մյուսից ցածր որակավորում և պրոֆեսիոնալիզմ ունեցող իշխանակույտը, որ երկուսուկես տարում կարողացավ մսխել ամբողջ աշխարհում 100 ամյակներով ձևավորված «հայ» հասկացության, ինքնության, գենետիկ իդենտիֆիկացիայի արժանապատվության, գիտակցության արժեքների որոշակի զգալի մաս, դեռևս կառչած է իր աթոռին

«…Սուտ է: Ոչ հորը, ոչ մորն է սիրում,

Թանկ չէ ոչ որդին, և ոչ էլ թոռը

Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր,

Սիրում է կյանքում նա իր աթոռը…»

Պարույր Սևակ

Ես Հպարտ եմ և Արժանապատիվ կյանքում: Սակայն հպարտ եմ ոչ 2018 թվից, այլ ի ծնե: Հայրենասիրությունը, նվիրումն ազգին, լեզուն, կրոնիս պաշտամունքը, բարոյականությունը, ազնվությունն ու արդարությունը ժառանգել եմ ծնողներիցս՝ ստացել մորս կաթով: Ամբողջ կյանքում ապրել եմ գլուխս բարձր, սակայն այսօր գլխիկոր եմ:

«…Մնացի մենակ՝ հոգիս վրդովված,

Ձեռներըս ծոցիս, գլուխս քարշ արած…»

Ռափայէլ Պատկանեան

Ես և իմ սերունդը չի սիրել պարտվել, մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք հաղթություն (ինչ որ չափով լեբլեբիջիների հետնորդներն ենք): Սակայն այսօր ես, Արցախյան Հերոսամարտի մասնակիցս, «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվածս, մասնագիտական բարձրակարգ դպրոց՝ իր հարյուրավոր աշակերտներով և հետևորդներով ստեղծած ուսուցիչս, մոտ 25 000 վիրահատություն և 200 000 կոնսերվատիվ բուժում և խորհրդատվություն արած բժիշկս ինձ զգում եմ պարտված, հոգեպես հարստահարված, ընկճված և գլխիկոր: Եվ դա այս ստահակների, քաղաքական և բարոյական իմպոտենտների պատճառով: Ինչու՞: Ինչու՞պետք է ես հանդուրժեմ սրանց: Որ ևս 2.5 տարի հետո ազերիները տիրե՞ն Էրեբունի-Երևանը: Որ հայորդիները մզկիթում նամազ անե՞ն, իսկ գեղանի օրիորդները չալմա կրեն և բարձրագույն կրթություն ու մեքենա վարելու իրավունք չունենա՞ն: Որ մեր կրոնն ու հազարամյա մշակույթը մնա՞ն սոսկ պատմական հուշ, հիշողություն: Ես չեմ պատրաստվում և երբեք չեմ հանդուրժի պարտված հեռանալ այս կյանքից և Բարձրյալի Դատաստանի առջև կանգնել գլխիկոր և ստորացված: Դա իմը չէ: Իմը Պայքարն ու Հաղթանակն է: Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք հաղթություն: Իմը Այգեկցու քաջ զինվորի առակն է՝ կանգնել, կռվել և հաղթել:

Եվ ես կռիվ ունեմ տալու:

Ոչ, պարոնայք: Դուք ան ասուն եք, որովհետև ասան չեք, խոսել չգիտեք՝ ան ասուն: Եթե իմանայիք՝ կխոսեիք, բան կասեիք (բառեր արտաբերելը դեռևս խոսել չէ, խոսք չէ, բան չէ, առավել ևս միտք)

«Ի սկզբանե բանն էր…»

Ավետարան ըստ Հովհաննեսի 1:1

Շարունակությունը ձեզ չեմ ասում, որովհետև շարունակությունը հասկանալու համար դուք պետք է իմանաք ինչն էր ի սկզբանե:

Իսկ շարունակությունը հետևյալն է.

«… Բանն Աստծո մոտ էր,

Եվ այդ բանն էր Աստված…»

Դուք անաստված եք, դուք անհավատ եք, դուք ան բան եք, դուք ոչ մի բան եք:

Եթե բան լինեիք՝ կխոսեիք: Ժողովրդի հետ, կխոսեիք, որ ձեզ քվե էր տվել, կխոսեիք պատգամավերների հետ, կխոսեիք նախագահի հետ, կխոսեիք Պուտինի հետ, Ալիևի հետ վերջապես: Բայց ոչ, դուք չխոսեցիք, դուք անասնացաք, դուք գործարքի գնացիք … սատանայի հետի և այրվելու եք դժողքում:

Նորին Մեծություն Ժամանակը մի շատ դաժան և սահմռկեցուցիչ օրինաչաձություն ունի՝ եթե չի հասցնում փոխհատուցել նզովյալին կյանքի ընթացքում, մնացյալի կրկնակին առնում է զավակներից:

Ցավում եմ և ողբում անմեղ մեղավորների համար:

Դե ուրեմն, Հայ Ժողովուրդը, որի արգանդը ծնել է Նարեկացի և Քուչակ, Կոմիտաս և Խաչատրյան, Այվազովսկի և Սուրենյանց, Վիկտոր Համբարձումյան և Ադամյան, Տիգրան Պետրոսյան, Փարաջանով, Ջիվան Գասպարյան, Թումանյան, Թամանյան, Տերյան, Իսահակյան, Սևակ, Չարենց, Գրիգոր Լուսավորիչ, չի կարող հանդուրժել առաջնորդվել վարկաբեկված, ապաշնորհ և անկարող իշխանախմբի կողմից, որոնց ընտրությունը կատարվեց մանիպուլյատիվ մասսայական ներգործությոան միջոցով, ոչ թե ի փառս, այլ ի հեճուկս: Եվ իշխանական վերնախավը պետք է հեռանա: Դա է պահի հրամայականը, դա է ազգային փրկության միակ բանալին:

Տեղեկացնում եմ ներկայիս իշխանությանը, որ հանրության բավականին լայն տիրույթում շրջանառվում են ձեր դավադիր, դավաճան, անգամ հողերը վաճառելու և թշնամու հետ գործարքի գնալու թեզերը: Չեմ ուզում հավատալ, և կարծում եմ որ ներկայիս իրավիճակը անխոհեմության, անկարողության, փորձի բացակայության և տգիտության արդյունք է: Սակայն, եթե ստեղծված իրավիճակում քաղաքական վերնախավը փորձի շարունակել հավակնել երկրի կառավարմանը, ապա հաստատաբար կարելի է հանգել 2 եզրակացության

1. Սա Ճիշտ, գրագետ հաշվարկված և ծրագրված դավադրություն էր, որի գինը սրանց իշխանությունն է՝ հանձնված հողերի և նահատակվածների դրմաց:

2. Իշխանությունը թքած ունի ժողովրդի, Հայրենիքի, հողերի, մեզ վրա, ամեն ինչի վրա:

Երկու դեպքում էլ անհանդուրժելի է սրանց գոյարյունը և օր առաջ, ժամ առաջ իշխանությունը պետք է հեռանա (հեռացվի): Հակառակ դեպքում քաղաքացիական բախումների, քաոսի և անարխիայի հնարավոր հեղված արյան պատասխանատվությունը լիովին ընկնելու է ներկայիս իշխանության վրա, որն իր հերթին մուլտիպլիկատիվ էֆֆեկտ է առաջացնելու արդեն իսկ արձանագրած անհաջողությունների և դժբախտությունների նկատմամբ, ինչը բազմապատկելու է պատասխանատվության չափը:

Հասկացեք, գիտակցեք, որ այսպես թե այնպես վերջ առաջ երբևէ հեռանալու (հեռացվելու) եք:

​Հեռացեք պարոնայք, հեռացեք ինքնակամ, անաղմուկ, գլխիկոր նայելով գետնին, քանզի աստղերն ու երկինքը ձեզ այլևս հասու չեն և չեն լինի մնացյալ աշխարհիկ կյանքում: Հեռացեք, մոռացեք ամենքին, ամեն ինչ: Հեռացեք, որ կյանքը նորից ընթանա իր բնականոն հունով: Հեռացեք, որ այլևս չզոհվեն մեր եղբայրներն ու որդինեը: Հեռացեք, ուղղակի հեռացեք:

Շարունակելի:

Հ.գ.1 Ներկայացված մտորումները ներկայիս իրավիճակի սոսկ առաջին՝ հուզական ընկալումներն էին: Լինելու է հոդվածաշար: Հաջորդիվ կփորձեմ կիսվել Ձեզ հետ կառուցողական ծրագրերով և տեսլականով:

Հ.գ.2 Եթե որոշ իշխանավորներ նստատեղով միաձուլվել են աթոռներին և ոչ մի կերպ չեն կարողանում պոկվել, ապա նշեմ, որ հայկական պլաստիկ վիրաբուժական դպրոցը շատ բարձրակարգ է և, անհրաժեշտության դեպքում, կարող եք (ենք) դիմել: Թանկ չէ: Տրամադրվում են նախատոնական զեղչեր: Ամեն հինգերորդին կարվի անվճար:

Հ.գ.3 Իմ ձեռքերն ամեն օր արյունոտվում են, արյունոտվում են օրը մի քանի անգամ (կախված օրվա վիրահատությունների թվից): Բայց երբ հանում եմ արյունոտ ձեռնոցներն ու լվանում եմ ձեռքերս, նրանք ճառագում են Լույսով, քանզի ևս մի կյանք են փրկել: Եղիցի լույս: Ի փառս:

Ձեռքերդ առերևույթ արնոտ չեն և ես դա երբեմն-երբեմն տեսնում եմ հեռուստատեսությամբ (երբ տասնամյա աղջիկս փոխում է հեռուստաալիքները՝ որևէ մանկական ծրագրի փնտրտուքով և այդժամ հանկարծակի մի ակնթարթ երևում ես դու): Քո ձեռքերի արյունը թափանցել է հոգուդ խորքը: Քո հոգին է արնոտվել, իսկ ինչպես լվանալ հոգու արյունը՝ չգիտեմ:

Արմեն Չարչյան

Աստծո արարած, Հայ, Քաղաքացի, Բժիշկ