Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում  Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին Microsoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ) Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին
Հայաստան

Մեզ այս պահին հարկավոր է ճգնաժամային մենեջեր եւ մահապարտների կառավարություն. Նաիրա Զոհրաբյան

«Մեզ այս պահին պետք է ճգնաժամային մենեջեր, քանի որ Հայաստանի պետականության կորստի շեմին ենք մենք այլեւս կանգնած: Արցախը, կարելի է ասել, որ արդեն կորցրել ենք Նիկոլ Փաշինյանի դավաճանական կապիտուլացիայի արդյունքում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Եթե այսպես ձեւակերպեմ, մեզ պետք է մահապարտների անցումային կառավարություն, որը կկանխի Հայաստանի պետականության կորուստը, կփրկի այն, ինչ դեռ հնարավոր է փրկել Արցախից, որը կկարողանա շատ արագ օպերատիվ կերպով սկսել բանակցություններ ռազմագերիներին վերադարձնելու, անհայտ կորածներին կամ նրանց դիերը գտնելու համար»,- նկատել է պատգամավորը եւ հավելել, որ այդ կառավարության առաջնային խնդիրներից պետք է լինի նաեւ Հայաստանի կործանված տնտեսության փրկությունը:

Ըստ պատգամավորի, ճգնաժամային կառավարության ձեւավորումից հետո կլինեն արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ ժողովուրդն իր քվեով կորոշի արդեն առաջիկա 5 տարիների կառավարությունը:

Հարցին, թե առաջնահերթ ի՞նչ քայլեր են արվելու՝ Նաիրա Զահրաբյանը հայտնել է, որ այդ հարցերի մասին Վազգեն Մանուկյանը կհայտնի դեկտեմբերի 5-ին ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքի ժամանակ:

«Վազգեն Մանուկյանն արցախյան առաջին պատերազմի հաղթանակած առաջին պաշտպանության նախարարն է եղել: Նա դեմագոգ չէ, պոպուլիստ չէ, հասկանում է այն պատասխանատվությունը, որն իր վրա ստանձնել է՝ ի տարբերություն նիկոլականների շիզոիդալ պոպուլիզմի հայրենադավության»,- ասել է պատգամավորը՝ մեկ անգամ եւս շեշտելով, որ պետությանն այս պահին հարկավոր է ճգնաժամային մենեջեր եւ մահապարտների կառավարություն՝ Հայաստանի պետականության կորուստը թույլ չտալու համար:

Հետաքրքրվեցինք, թե ընդդիմությունը ինչ քայլեր է անելու սեփական կամքով Նիկոլ Փաշինյանի չհեռանալու դեպքում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը նկատել է, որ նա չի կարող չհեռանալ, քանի որ բացի իրենց մորթին փրկող նիկոլական պատգամավորներից եւ կառավարության անդամներից, հանրային որեւէ աջակցություն չունի սոցիալական որեւէ խավում:

«Նիկոլ Փաշինյանն էլ շատ լավ գիտի, որ հեռանալու է, բայց ճանաչելով իր տեսակը, կարող եմ ասել, որ ինքը մինչեւ վերջ հնարավոր եւ անհնար ստորագույն միջոցներով պայքարելու է իր աթոռից կառչած մնալու համար: Նա անպայմանորեն հեռանալու է, հեռանալու է շատ արագ, եւ բոլոր նրանք, ովքեր կիսում են իր հետ դավաճանության պատասխանատվությունը, խոսքը վերաբերում է նաեւ խորհրդարանական մեծամասնությանը եւ իր քաղաքական թիմին, մինչեւ վերջին մարդը դատարանի առաջ հայրենիքի դավաճանության մեղադրանքով կրելու են իրենց պատիժը»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը եւ զգուշացրել, որ նրանցից որեւէ մեկը թող չմտածի, թե կարող է երկիրը լքել, կամ փորձել խուսափել իր բաժին պատասխանատվությունից: