Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում  Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին Microsoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ) Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին
Հայաստան

Քո հրճվանքը երկար չի տեւելու. Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Փաշինյանին

«Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը 3 օր ժամանակ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով. «Եթե դու թուղթը ստորագրելուց հետո ասում ես՝ հները հողերը ծախեցին, պահանջում եմ քեզնից, դուք ունեք 3 օր ժամանակ դավաճաններին ձերբակալելու: Եթե ասում ես դավաճաններ կան, ձերբակալի՛ր, եթե ոչ, դու ես դավաճանը»: 3 օր անց Aravot.am-ի հետ զրույցում, Սերոբ Գասպարյանն այսպես արձագանքեց. «Ես ուզում եմ վարչապետի հետ խոսել իր լեզվով: Այն ժամանակ, երբ ինքը ուղիղ եթեր էր մտնում, ասում էր՝ պատասխանելու եմ այն հարցերին, որոնք ավելի շատ հավանում՝ «լայք» կստանան: Իմ նշած հարցերը 100 հազարավոր հավանում են ստացել, պարո՛ն վարչապետ այսինքն, դուք ձեր սկզբունքները դավաճանեցիք, 100 հազարավոր մարդկանց հարցադրմանը չպատասխանեցիք: Ես տարբեր երկրներից ստացել եմ արձագանքներ, անձնական նամակներ, ինձ գրում են՝ մենք Նիկոլի ֆանատն ենք, բայց եթե չպատասխանեց, ուրեմն մենք միաձայն համաձայնում ենք ձեզ հետ՝ նշանակում է դավաճանն ինքն է, ուրիշ կարծիք չկա: Դուք չպատասխանեցիք իմ հարցերին, որովհետեւ դուք չունեք այդ հարցերի պատասխանը: Ես եկած օրվանից ձեր կոդը ճանաչում եմ…Դուք ունեք կոդ ու ձեր կոդը սա էր. Երբ որ Աստված Եդեմի պարտեզը կառուցեց, Ադամին ու Եվային ասեց՝ չուտեք այս ծառից, ուտեք՝ կմեռնեք, բայց եկավ սատանան ու ի՞նչ արեց, հպարտություն բերեց ու ասեց՝ եթե դուք ուտեք այս պտղից, աստվածների պես կդառնաք: Դու այդ կոդով մնար Հայաստան՝ «Հայաստանի հպարտ քաղաքացիներ, դուք 3 մլն վարչապետներ եք»:

Դիմելով Փաշինյանին՝ Սերոբ Գասպարյանն ասաց. «Դուք չպատասխանեցիք իմ հարցերին, դուք մեղավորներին չկալանավորեցիք, ես ընդունում եմ սա՝ որպես դավաճանություն: Դավաճանները պիտի պատժվեն…Երբ որ ես ասում եմ՝ դավաճանը պիտի բացահայտվի, ինչ-որ մարդիկ մտածում են, թե ես աթոռի կռիվ եմ անում: Լսե՛ք, ժողովուրդ, ես կորցրել եմ իմ ամենաթանկը, ես կորցրել եմ իմ թանկերին, ի՞նչ աթոռի մասին եք խոսում դուք, այս տիպի կարողացել են ձեզ կուրացնել: Եթե մեկը հարցադրում է անում, նշանակում է աթոռի կռի՞վ է անում: Դու չհրապարակեցիր ցուցակ ձեր եւ նախկին իշխանությունների ընտանիքների զոհվածների, չհրապարակեցիր դավաճանների անուններ: Միգուցե հիմա ես քեզ օգնեմ ու նորից պատերազմի դաշտ մտնեմ: Սա՝ քո մասին. «քո»-ով եմ խոսում, որովհետեւ դու պիտի վաստակեիր «ձեր» ասելու արժանիքները, քո սկզբունքներին դու դավաճանեցիր: Չգիտենք այսօր ինչ է կատարվում Հայաստանում: Ես երեկ տեսել եմ մի տեսագրություն, թե ոնց է նվաստացնում թուրքը հային: Դուք չե՞ք ամաչում՝ լսելով այն գեներալին, որ հայերեն զրուցում է, ասում է՝ «շնե՛ր, մենք գալու ենք Երեւան»:

Ո՞վ է պատճառը, որ թուրքը ինձ շուն է անվանում, ո՞վ է դրա մեղավորը, ո՞վ սարքեց դա: 3 ամիս առաջ մենք էինք ասում՝ շնե՛ր, գալու ենք Բաքու: Այսօր նրա՛նք են ասում, դո՛ւ ես դրա մեղավորը: Ճիշտ ես ասում, պարո՛ն վարչապետ, նախկիններն են մեղավոր, որ դու կաս այսօր, նախկիններին չսիրելով՝ ձեզ բերեցին: Խնդրում եմ ձեզ, Աստծո սիրուն, գնացե՛ք, դուք չեք կարող այս ազգին ճահճի մեջից հանել…Այո՛, պարոն վարչապետ, մենք վնգստում ենք: Ամեն գիշեր վնգստում ենք մեր երեխաներին տեսնելով, բայց դու հրճվում ես: Քո հրճվանքը երկար չի տեւելու: Հազարավոր մայրեր, հազարավոր քույրեր, եղբայրներ վնգստում են, ինչպես դու ասացիր: Ես ամեն գիշեր գերեզմանոցում վնգստում եմ իմ եղբոր վրա, իմ եղբոր որդու վրա: Քո խոսքերն եմ ասում՝ վնգստացողներ, դու էլ ես վնգստալու ու այս խոսքերը գիշերները մղձավանջ են դառնալու: Տասը հազարավոր մարդիկ քո աչքերում երեւում են ու մի օր դու իսկապես կդառնաս հիվանդ»:

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին՝ Սերոբ Գասպարյանը կարեւոր մանրամասներ պատմեց նրա հետ զրույցից. «Ես ունեմ վկաներ, փաստերով եմ ասում. Ամսի 11-ին Արայիկ Հարությունյանը զանգահարեց Ռուստամ Գասպարյանին, ես կողքը նստած էի: Բառացի ասում եմ ինչ ասաց՝ «անունս չտաս, ես եմ»: Դե որ չլսեին թուրքերը՝ անունս չտաս, ես եմ, եկեք ինձ մոտ: Դա կարող է վկայել նաեւ Սիսիանի Աշոտը, որովհետեւ ինքը ներքեւում նստած էր: Գնացել ենք, բառացի ասաց՝ «դուք շարժվում եք հիմա Հադրութ՝ Թութակներ, եւ ես ձեր հետ ուղարկում եմ 60 հոգի սպեցնազ, դուք կմնաք Տող գյուղում, առավոտ ես կգամ ու ձեզ կառաջնորդեմ դիրքեր ու կմշակենք Հադրութը գրավելու պլանը: Բառացի նրա խոսքերն էին: Դուք չուղարկեցիք սպեցնազ, դուք չեկաք, Հադրութը կարայինք մենք վերցնեինք՝ թույլ չտվեցիք, բայց ձեր փոխարեն ամբողջ գիշեր զանգեց ոմն մի գեներալ, որ շուտ հասեք…այնքան պահեցիք մեզ Թութակներում, որ թուրքերը արդեն իրենց զորքը տեղավորեցին Հադրութում: Ո՞վ էր սրա մեղավորը: Նահանջ տվեցինք: Ո՞ր տարածքներում եք դուք տվել «հարձակում»: Մենք խնդրել ենք, մեր հովազները Քարվաճառում խնդրում էին դիմացի պոստերը գրավել, թույլ չէիք տալիս, մենք ասում էինք՝ գրավենք Հադրութը, թույլ չտվեցիք: Ձեր խոսքը մենակ եղել է՝ նահանջ, նահանջ, նահանջ: Պատերազմի դաշտում գտնվող տղաները, որոնք իրականում մասնակցել են պատերազմին, ոչ թե սարերում սելֆիներ են արել, թող հիմա լսեն՝ մի՛ թաքնվեք, տղե՛րք, խոսե՛ք այդ մասին: Պիտի բացահայտվի, արդարությունը պիտի վերականգնվի: Եվ մենք պիտի հաղթենք, մենք չենք մնալու շան կարգավիճակի»:

Մենք ճշտեցինք՝ դուք փաստական հանգամանքներ էինք նշել, թե ինչ էր կատարվում պատերազմական օրերին առաջնագծում, կոնկրետ բացթողումների, խնդիրների մասին էիք նշել, պաշտպանական գերատեսչությունի՞ց էլ չկա որեւէ արձագանք՝ արդարացումներ, ներողություններ՝ Սերոբ Գասպարյանը պատասխանեց. «Ոչ մի արձագանք ոչ ոք չտվեց, որովհետեւ բոլորը գիտեն, որ ես ճշմարտությունն եմ ասում: Հասկանում եմ: Բազում զանգեր եմ ստացել տարբեր երկրներից եւ խնդրել են, որ փոխանցեմ իրենց խոսքերը, որ իրենք արտասահմանում՝ թե՛ Ֆրանսիա, թե՛ Գերմանիա, մարդիկ լաց լինելով ասում են՝ խի՞ մեզ ստորացրեցիք, 10 մլն հայի: Առաջ կրակոց էր լինում սահմանում, ասում էինք՝ խելոք մնացեք, Բաքու կգանք: Իսկ հիմա իրենք մեզ են ասում՝ շնե՛ր, սպանելու ենք ձեզ: Դու սարքեցիր մեզ շուն: Տղաները խեղդում են հիմա ինձ, ասում են՝ սահման դուրս գանք: Ասում եմ՝ տղե՛րք, ես մեր սահմանի տեղը չգիտեմ, որ գնանք կանգնենք ու կանգնելուց թուրքը կարող է գա ինձ ասի՝ շո՛ւն, հլը հեռու գնա, սա իմ տունն է: Ո՞վ սարքեց սա: Տղե՛րք, ձե՛զ եմ դիմում, այն տղաները, որ իրոք պատերազմ տեսան, ասե՛ք ճշմարտությունը, խոսե՛ք»:

Ի դեպ, այսօր «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական կազմակերպության ընդլայնված նիստն է եղել ու Ռուստամ Գասպարյանին միաձայն ճանաչել են հավերժ նախագահ ու հավերժ հրամանատար. «Մենք հավերժ լինելու ենք իր հրամանատարության տակ»: Վերջում Սերոբ Գասպարյանը հավելեց. «Պարո՛ն վարչապետ, հովազների մասին, Ռուստամի մասին դարերով կերգեն, դու հիմա մտածիր՝ քո մասին դարերով ինչ են երգելու: Ռուստամը հերոսացավ, ում-ում սեւ գործով հերոսացավ: Բայց դու որ գիշերները կքնես, մտածիր քո մասին ինչ են երգելու, քո թոռները իրենց ազգանունները փոխելու են: Բայց մենք պարծենում ենք, որ մենք հովազ ենք ու ունենք Ռուստամ»: