Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում  Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին Microsoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ) Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին
Հայաստան

Պատասխանատվությունը կրում են ՀՀ քաղաքական իշխանությունները՝ ի դեմս վարչապետի. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան.

Նոյեմբերի 23-ին տեղեկություն էր հրապարակվել, որ Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռի դիվանապետ գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` իշխանություններին ուղղված իր քննադատությունների պատճառով: Ըստ նույն աղբյուրի՝ փորձ էր արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր Սրբազան հորն ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:

168.am-ի հետ զրույցում Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ԱԱԾ հրավերի վերաբերյալ թեեւ չի բացել փակագծերը, սակայն մեր խնդրանքով անդրադարձել է ՀՀ իշխանությունների 2.5 տարիների կառավարմանը, այս պահին երկրում առկա գերլարված մթնոլորտին ու իրավիճակից հնարավոր ելքերին:

«Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը եւ պետք է հեռանա՝ ժողովրդի եւ իրավապահների միջեւ բախումներից եւ, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար». Ձեր այս հայտարարությունից հետո հրավիրվեցիք ԱԱԾ, ըստ մամուլի հրապարակումների՝ եղել են նաեւ սպառնալիքներ: Կմանրամասնե՞ք՝ ի՞նչ են քննարկել Ձեզ հետ, ի՞նչ են ակնկալում Ձեզնից:

Ազգային անվտանգության ծառայության հետ առնչված պատմության վերաբերյալ իմ կողմից արդեն իսկ պարզաբանումներ տրվել են: Այս պահին հավելելու ոչինչ չունեմ:

Ազգային անվտանգության խնդիրներ, համավարակ, քաղաքացիական բախումների վտանգ. երկրում իրադրությունը գերլարված է, ո՞րն է այս պահին հայ եկեղեցու դերը, եւ ո՞րն է եկեղեցականի առաքելությունը՝ հաշվի առնելով, որ տարբեր հասարակական շրջանակներ ակնկալում են եկեղեցու առավել հստակ դիրքորոշում:

Ձեր կողմից նշված մարտահրավերներն ազգային անվտանգության խնդիրներ են, սակայն դրանք պետք է տարբերակել՝ ըստ բնույթի եւ ըստ վտանգավորության մասշտաբի եւ աստիճանի: Այս առումով պատերազմը հնարավոր չէ համեմատել որեւէ այլ մարտահրավերի հետ: Աղետալի այն իրավիճակը, որ ստեղծվեց արցախյան 45-օրյա պատերազմի ընթացքում եւ դրա հետեւանքով, հնարավոր չէր պատկերացնել անգամ մղձավանջային ամենավատ երազներում:

Ինչ վերաբերում է Հայ Եկեղեցու եւ հայ եկեղեցականի առաքելությանը, ապա այն բոլոր ժամանակներում եւ կյանքի բոլոր պայմաններում շարունակում է մնալ նույնը՝ իրականացնել առաջնորդություն դեպի հոգու փրկություն: Եվ այս ճանապարհին՝ հատկապես ծայրահեղ իրավիճակներում, ինչպիսին այսօր պարագան է Հայաստանի, մեր եկեղեցականների համար եւս առաջնահերթ է մեր ժողովրդի գոյաբանական անվտանգության գերխնդրի լուծումը:

Հետեւաբար՝ Հայ Եկեղեցու եւ եկեղեցականի սրբազան պարտքն է՝ արմատախիլ անել այն բոլոր խոչընդոտները եւ մերժել այն բոլոր ուժերին, որոնք վիճարկելի են դարձնում հազարամյա մեր ժողովրդի արժանապատվությունը եւ արգելակում նրա փրկությանը: Կարծում եմ, որ այս հարցում մեր ժողովուրդը միասնական կլինի, եւ կարիք չի լինի այլեւս խոսել բախումների եւ ընդհարումների կանխման մասին:

Համավարակի եւ վերջինիս հետեւանքների հաղթահարման ուղղությամբ եկեղեցու կողմից իրականացված ծրագրերի մասին պարբերաբար իրազեկվել է մեր հանրությանը: Արձանագրենք, որ մեր եկեղեցականները մինչ օրս հոգեւոր խնամք են իրականացնում վարակված անձանց շրջանում եւ համավարակից մահացած մարդկանց ընտանիքներում: Մայր Աթոռի կողմից կազմակերպված կրթական, սոցիալական, առողջապահական միջոցառումների շրջանակներում իրականացվել են 500 միլիոն ՀՀ դրամից ավելի կազմող աջակցության ծրագրեր:

Այս երկուսուկես տարիների քաղաքականությանը անդրադառնալիս՝ նշել էիք, որ ժողովրդավարություն իրագործելու ճանապարհին հասնում ենք ծայրահեղությունների. Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին հանդուրժեց այս ծայրահեղությունը, ինչո՞ւ, օրինակ, համապատասխան արձագանք չեղավ, երբ շրջափակեցին կաթողիկոսին, երբ բողոքի ակցիաները հասան վեհարան:

Հարցադրումը պարունակում է ակնհայտ ապատեղեկատվություն: Եկեղեցին երբեք չի հանդուրժել ծայրահեղականությունը: Եթե որոշ լրատվամիջոցների կողմից պատշաճ կարգով չեն լուսաբանվել Հայ Եկեղեցու արձագանքները, դա ամենեւին չի նշանակում, որ համարժեք արձագանք չի եղել որոշ խմբերի հակաեկեղեցական գործունեության վերաբերյալ: Եկեղեցին տարբեր առիթներով իր դիրքորոշումներն արտահայտել է ազգային ինքնությունը վտանգող տարբեր երեւույթների վերաբերյալ, ինչպես՝ Լանզարոտեի եւ Ստամբուլյան կոնվենցիաների, այլեւ մտահոգություններ առաջացնող այլ առիթներով:

Այս օրերին մեր պարտության մեջ մեղավորների փնտրտուքի մեջ հասցեատեր դարձավ նաեւ մեր ժողովուրդն ու բանակը. Ինչո՞ւ:

Խելամիտ մարդկանց համար, երբեք կասկածի տեղ չի մնացել, թե ովքեր են աղետալի այս վիճակի պատասխանատուները: Առաջնահերթ պատասխանատվությունը կրում են Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունները՝ ի դեմս վարչապետի, որը ուղղակիորեն մսխեց ժողովրդական վստահության ահռելի պաշարները՝ մինչեւ իսկ լեգիտիմացման հասցնելով ատելությունն ու հայհոյանքը, հետեւողականորեն փչացնելով հարաբերությունները դաշնակից, բարեկամ պետությունների հետ՝ դրանցով իսկ անխուսափելի դարձնելով ներկա ողբերգական իրավիճակը:

Այսուհանդերձ, ես հավատում եմ մեր ժողովրդի կենսունակությանը եւ վստահ եմ, որ արժանապատվորեն կկարողանանք ձերբազատվել ազգային մեր արժանապատվությունն ու միաբանությունը քայքայող քաղցկեղից: