ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը կորցրել է հեռախոսը. այն գտել է տաքսու վարորդն ու վերադարձրել (ֆոտո)
Երեւանում, այսօր՝ հուլիսի 19-ին, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի հետ միջադեպ է տեղի ունեցել:
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը Facebook-ի իր էջում պատմել է դեսպանի հետ տեղի ունեցած միջադեպի ու դրա դրական ավարտի մասին:
Ըստ այդմ, նշվել է, որ դեսպանը կորցրել է իր անձնական բջջային հեռախոսը, սակայն հեռախոսն իր տաքսիում գտել է վարորդ Սուրեն Սողոյանը, ով էլ բերել է այն դեսպանատուն:
«Այսօր դեսպան Քիսլերի հատուկ հյուրն էր տաքսու վարորդ Սուրեն Սողոյանը, ով իր տաքսու մեջ գտել էր դեսպանի անձնական բջջային հեռախոսը և այն բերել դեսպանություն։ Դեսպան Քիսլերն անչափ ուրախացավ այդ մեծ անակնկալի համար և սրտանց շնորհակալություն հայտնեց պարոն Սողոյանին»,- նշվում է հաղորդագրությունում։

















































