Հարցեր կան, որ սակարկության ենթակա չեն. գրականագետը՝ ՀՀ–ում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու մասին
Պետք է հստակեցնել՝ հարցեր կան սակարկության, քննության ենթակա չեն, որովհետև բացարձակ արժեք են. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ անդրադառնալով Հայաստանում ռուսերեն լեզվին պաշտոնական կարգավիճակ տրամադրելու մասին ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկին:
Դավիթ Գասպարյանը հիշեցրեց, որ ռուսաց լեզուն նույնիսկ Խորհրդային Միության տարիներին Հայաստանում չկարողացան պետական լեզու դարձնել: Ըստ նրա՝ ռուսերենը համապետական լեզու էր, բայց չկարողացան սահմանադրությամբ հաստատել հայերի և վրացիների ընդդիմության շնորհիվ:
«Հիմա սա արդեն այլ բան չէ, քան բռնություն, ի՞նչ եք ուզում, այ մարդ, մի լեզու է մնացել, դա էլ խլեք տակն ի՞նչ է մնալու, այնպես պետք է արվի, որ այդ հարցն այլևս քննարկման ենթակա չլինի»,-ասաց նա:
Ավելին՝ գրականագետն առաջարկ ունի. ՌԴ-ում ապրում է մոտ 5 մլն հայ, և կարելի է նրանց համար հայոց լեզուն ՌԴ-ում պետական լեզու դարձնել: Նա օրինակ բերեց Գերմանիան, որտեղ 4 մլն-ի հասնող թուրքերի համար դպրոցներում երկու լեզու են անցնում: «Հարցն այն է, որ թուրքը ցանկանում է իր լեզուն սովորել»,-ասաց նա:
Դավիթ Գասպարյանը միաժամանակ ընդգծեց, թե իր ասածները չի նշանակում, որ լեզվական մեկուսացման մեջ պետք է լինել։ Ըստ նրա՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի և՛ ռուսերենը, և՛ անգլերենը բարձր մակարդակի լինեն:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով