ԱՄԷ-ն Եվրոպային կոչ է արել Թուրքիային հակազդելու համար միասնական դիրքորոշում որդեգրել
Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարար Անվար Գարգաշը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին աջակցել է իր երկրի մահմեդականներին ֆրանսիական հասարակությանն ինտեգրելու հետագա ծրագրերում։
Երկուշաբթի գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում ԱՄԷ-ի ԱԳ նախարարը հակադարձել է այն մեղադրանքներին, թե Մակրոնն այդպիսով ձգտում է մեկուսացնել երկրում բնակվող մահմեդականներին։
Փոխարենը Գարգաշը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է ֆրանսիացի ուսուցչին գլխատումից և Նիցցա քաղաքում ահաբեկչական գործողությունից հետո սադրանք հրահրելու համար։
«Էրդողանը կրոնական հարցը շահարկում է իր նպատակների համար»,- ասել է Գարգաշը՝ Էրդողանին մեղադրելով քաղաքական իսլամն առաջ մղելու ձգտման համար, որը, պաշտոնյայի խոսքով, վերջինիս կպատկերի որպես սուննի մուսուլմանական աշխարհի առաջնորդ և կընդլայնի Թուրքիայի ազդեցությունը:
Գարգաշը նաև գովել է Մակրոնին՝ թուրքական քաղաքականությանը դիմակայելու իր պատրաստակամության համար։
«Եվրոպային միասնական դիրքորոշում է պետք Թուրքիայի նկատմամբ։ Էրդողանը որտեղ բացեր կամ թուլություններ է տեսնում, նա դրանք օգտագործում է իշխանություն ձեռք բերելու համար»,- ասել է Գարգաշը Die Welt-ին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրած Փարիզի դպրոցներից մեկի պատմության ուսուցչի դաժան սպանությունից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է, որ երկրի իշխանությունները ակտիվ պայքար են ծավալելու արմատական գաղափարախոսություն կրողների և նրանց ստեղծած ասոցիացիաների դեմ և չեն արգելելու ծաղրանկարների հրապարակումը։ Ավելի ուշ Էրդողանը հայտարարել էր, որ Մակրոնը «պետք է ստուգի հոգեկան վիճակը»։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը