Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով. սպասվում է բարձր ջերմային ֆոն
Հուլիսի 19-22-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 ... 39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, հանրապետության տարածքում հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հուլիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.80C (1983 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.50C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.70C
Երևան քաղաքում` 
Հանրապետության տարածքում`


















































