Կիպրոսի նախագահը դատապարտել է Վարոշայի հանգստավայրը մասնակի բացելու Թուրքիայի որոշումը
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը դատապարտել է Վարոշայի հանգստավայրը մասնակի բացելու Թուրքիայի որոշումը:
«Թուրքիայի ու օկուպացիոն ռեժիմի որոշումը անօրինական է եւ միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի խախտում»,-ասել է Անաստասիադեսը գրավոր հայտարարության մեջ:
Մինչեւ 1974 թվականը Ֆամագուստան համարվում էր կիպրոսյան գլխավոր հանգստավայրը, որն անվանում էին «միջերկրածովյան Լաս Վեգաս», բայց նշված թվականի իրադարձություններից հետո, երբ Կիպրոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո այնտեղ ներխուժեց Թուրքիայի բանակը, քաղաքի հիմնական հանգստավայրային շրջան Վարոշան փակվեց։ Ֆամագուստան գրավեցին թուրքական զորքերը, իսկ հունական համայնքի ներկայացուցիչներին կարգադրեցին մեկ օրվա ընթացքում քաղաքից հեռանալ։ Ավելի ուշ ՄԱԿ ԱԽ ընդունած բանաձեւով արգելվում էր Վարոշայում դատարկ տների եւ բնակարանների բնակեցումը որեւէ մեկի կողմից, բացի նրա բուն բնակիչներից։ Չնայած հանգստավայրն անվանապես կղզու՝ ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող գոտում էր, Վարոշան դե ֆակտո հայտնվել էր թուրքական զորքերի վերահսկողության տակ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անկարան պատրաստ է այդ հարցում աջակցել Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության իշխանություններին:
ՌԴ ԱԳՆ տարածած մեկնաբանության մեջ էլ ասվում է, որ Ռուսաստանն անթույլատրելի է համարում Վարոշայի ափի բացման մասին որոշումը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը