Թուրքիան բացահայտ պատերազմի քարոզչությունն է անում, որը հանցանք է ըստ ՄԱԿ–ի համաձայնագրի. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային Թուրքիայի բացահայտ աջակցությանն ու Հայաստանի նկատմամբ թշնական հայտարարությունների հետ կապված։
Կարո Փայլանը նշել է, որ թեւ Թուրքիան ստորագրել է ՄԱԿ–ի քաղաքացիական ու քաղաքական իրավունքի համաձայնագրի 20–րդ կետը, որով արգելված է պատերազմի որեւէ քարոզչություն, Թուրքիայի իշխանությունները հանցանք են գործում՝ կատարելով պատերազմի քարոզչություն։
Փայլանի խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները Թուրքիան ու տարածաշրջանը տանում են դեպի խավար։ «Թուրքիայի իշխանություններն ինչ էլ անեն, ես ու իմ ընկերները պիտի շարունակենք խաղաղություն գոչել, քանի որ պատերազմը չունի հաղթող, իսկ խաղաղությունը՝ պարտվող։
Կոչ եմ անում բոլոր այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք հավատում են խաղաղությանը, թող իրենց ձայնը բարձրացնեն ընդդեմ պատերազմի»,–նշել է Կարո Փայլանը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը