Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Հայաստանին պատժում են՝ ռուսաց լեզվի համար

Ռուսաստանում հուլիսի 14-ին ընդունված օրենսդրական փոփոխություններն ու դրանց հետեւանքով ստեղծված իրավիճակը բացահայտում են Մոսկվայի իրական նկրտումները եվրասիական ծրագրերի շրջանակներում, մասնավորապես` Հայաստանի նկատմամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ անդրադառնալով ՌԴ օրենսդրական փոփոխություններին, ըստ որի Ռուսաստանում արգելվում է ոչ ռուսաստանյան վարորդական իրավունքներով վարորդ աշխատելը:

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» ՌԴ օրենքում փոփոխությունների փաթեթը, որը խորհրդարան էր ներկայացվել մայիսի 17-ին, հուլիսի 14-ին վերջնական ընթերցման ժամանակ ենթարկվել էր էական փոփոխությունների: Մասնավորապես, ավելացվել էր դրույթ, ըստ որի` Ղրղզստանի ազգային վարորդական իրավունքներով վարորդները կարող են վարորդական գործունեություն իրականացնել Ռուսաստանում: Այս վերապահումը վերաբերում է նաեւ բոլոր այն երկրներին, որտեղ ռուսերենն ունի պաշտոնական կարգավիճակ, որը ամրագրված է օրենսդրությամբ կամ սահմանադրությամբ:

Բացահայտ մարտահրավեր

ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ որպես վարորդ աշխատում են ՌԴ տարածքում եւ, փաստորեն, փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո նրանք Ռուսաստանում դրա համար կարող են տուգանվել 10 հազար ռուբլիով (մոտ 80 հազար դրամ): Անշուշտ, այս հարցը մեծ կարեւորություն է ներկայացնում Հայաստանի համար, եւ հուլիսի 17-ին Մոսկվայում ՌԴ պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձրացրեց այն: Ռուսական կողմը սակայն, ինչպես հայտնում է ТАСС-ը, ի դեմս Վոլոդինի, առաջարկեց Հայաստանին ամրագրել ռուսերենը որպես պաշտոնական լեզու:

«Ես կարող եմ ընդամենը մեկ բան ասել, ամրագրեք այն (խմբ․՝ ռուսերենը) որպես պաշտոնական, եւ այդ ժամանակ օրենքի նորմն ինքնաբերաբար կծավալվի նաեւ Հայաստանի վրա»,- մասնավորապես ասաց Վոլոդինը: «Երբ մենք քննարկել ենք այդ հարցը, մենք ընդգծել ենք, որ այդ նորմը գործում է միայն այն երկրների նկատմամբ, որտեղ դա (խմբ․՝ ռուսերենի պաշտոնական կարգավիճակը) ամրագրված է սահմանադրության, օրենսդրության մեջ»,- ավելացրեց Վոլոդինը:

Ըստ էության, պաշտոնական Մոսկվան սոցիալական ու տնտեսական հարցում զիջում կատարելու դիմաց Հայաստանից պահանջում է կատարել իր համար սկզբունքային ու ազգային ինքնությանն առնչվող քայլ:

Ընդ որում, ՌԴ օրենսդիրների այս նախաձեռնությունը, որը վերաբերվում է լեզվի պաշտոնական կարգավիճակ ունենալ-չունենալով վարորդական իրավունքի վավերականություն սահմանելուն, ինքնին խնդրահարույց է ու ոչ միանշանակ: Նկատենք, որ խոսքը չի գնում վարորդական իրավունքների այսպես ասած բովանդակության, վարորդների մասնագիտական որակների եւ այլնի մասին, այլ կոնկրետ քաղաքական ենթատեքստերի:

Ի սկզբանե, ընդունելով ռուսերենի` պաշտոնական կարգավիճակ ունենալը որպես չափանիշ, Մոսկվան սահմանում է քաղաքական առաջնահերթություններ: Ավելին, Վոլոդինի հայտարարությամբ ՌԴ-ն, փաստացի, չի խորշում իր առաջնահերթությունների մասին բարձրաձայնելուց ու առաջ է քաշում դրանք բավական հանդուգն, սադրող ու աննրբանկատ կերպով:

Եվրասիական լեզվաբանական միություն

Հայաստանը միակ երկիրն է Եվրասիական տնտեսական միությունում, որտեղ ռուսերենը չունի պաշտոնական կարգավիճակ: ԵՏՄ շրջանակներում ու ընդհանրապես հետխորհրդային տարածքում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու խնդիրը մշտապես եղել է ռուսական քաղաքականության ուղղություններից մեկը ու այդ մասին պարբերաբար բարձրաձայնվել է ամենատարբեր մակարդակներով:

Համեմատության համար նշենք, որ Եվրոպական միությունը, օրինակ, որն ունի 28 անդամ եւ 24 պաշտոնական լեզու: Ընդ որում, բոլոր 24 լեզուներն էլ իրավազոր են, բոլորն էլ ունեն աշխատանքային լեզվի կարգավիճակ: Ինչպես տեսնում ենք ԵՄ արձանագրած տնտեսական արդյունքներից, մի քանի պաշտոնական լեզու ունենալու ձեւաչափը ոչ մի կերպ չի խոչընդոտում առաջխաղացմանն ու զարգացմանը:

Հավելենք, որ Հայաստանի հարեւան երկրներից եւ ոչ մեկում ռուսերենը պաշտոնական կարգավիճակ չունի: Ավելին, ռուսերենը չի մտնում անգամ աշխարհում ամենատարածված լեզուների թոփ հնգյակի մեջ:

NEWS.am