Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Քիչ է մնացել տոմսի գնի կեսն էլ տանք, որ մարդիկ գնան Ռուսաստան. Ա. Հովհաննիսյանը՝ ռուսերենին պետական կարգավիճակ տալու առաջարկի մասին

Բազմիցս փորձ է արվել Հայաստանում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ հրամցնել՝ շատ անգամ խրախուսելու խոսք տալով: Այսպիսի տեսակետ է հայտնել «Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման անդամ Արմեն Հովհաննիսյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում:

Անդրադառնալով օրերս ՌԴ-ում սպասարկման ոլորտում աշխատող, հայկական վարորդական իրավունքի վկայականներ ունեցող քաղաքացիներին 10 հազար ռուբլիով տուգանելու մասին հայտարարություններին՝ Արմեն Հովհաննիսյանն ասել է, որ առաջին անգամ պետական մակարդակով, օրենսդրական մակարդակով արդեն ճնշման, սանկցիաների մասին է խոսքը:

«Պարզ է, որ առաջին թիրախները Հայաստանն ու Ուկրաինան են: Մեծ համայնքներ կան, աշխատողներ կան Ռուսաստանում՝ ՀՀ քաղաքացիներ, Ուկրաինայի քաղաքացիներ, այդ երկրներում ռուսերենը պաշտոնական որևէ կարգավիճակ չունի»,-ասել է «Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման անդամը:

Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ միակ ներկայացուցիչը, որտեղ ռուսերենը պաշտոնական կարգավիճակ չունի, ՀՀ-ն է:

«Այսինքն՝ այն, որ մենք թիրախ ենք, առաջնային թիրախ ենք, պարզ էր առանց Վոլոդինի հայտարարության: Պարոն Վոլոդինը պարզունակ և բացահայտ ձևով հայտարարեց, որ փաստորեն մենք թիրախ ենք»,-եզրահանգման է եկել Արմեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ զոհի դեր է վերցրել մեր իշխանությունը, բոլոր գործողություններն են նրանցից գալիս: Այդ բոլոր գործողությունները միայն զիջումներ են:

«Մի քանի օր առաջ կրթության նախարարը հայտարարեց, որ ատեստատը նաև ռուսերեն են թողարկում, որովհետև շատ երիտասարդներ միանգամից գնում են Ռուսաստան: Բացահայտ ասվեց, որ մենք խրախուսում ենք արտագաղթը Ռուսաստան, օգնում ենք, քիչ է մնացել տոմսի գնի կեսն էլ տանք, որ մարդիկ գնան Ռուսաստան: Դրանից հետո այսպիսի հայտարարություններ են հնչում»,-նկատել է «Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման անդամը:

Իրենց արժանապատվությունը և ինքնիշխանությունը հարգող երկրներում, ըստ նրա՝ դեմարշներ են արվում տեղում և միանգամից: Այսինքն՝ միանգամից հայտարարում են, որ դա քննարկման ենթակա թեմա չէ: Միանգամից հայտարարում են, որ ՀՀ սահմանադրությամբ 1979 թվականից այս կողմ, նույնիսկ երկրորդ հանրապետությունից այսկողմ սահմանադրության բոլոր տարբերակներում, ՀՀ միակ պետական լեզուն հայերենն է:

«Եթե իրենք ուզում են ինչ-որ կարգավիճակ տալ ռուսերենին, պետք է հերթական անգամ Սահմանադրությունը խեղող և խեղաթյուրող ինչ-որ օրենսդրական ակտեր ընդունեն կամ պիտի հանրաքվեի դնեն, որ ուզում են փոխել Սահմանադրությունը, այսինքն՝ այն կետը, որտեղ ասվում է, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է, պիտի դրվի, ըստ օրենքի, քննարկման և հետո պիտի լինի հանրաքվե: Այլ կերպ փոխելու որևէ իրավական լծակ նույնիսկ կառավարությունը չունի»,-պարզաբանել է Արմեն Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ կարելի էր պատասխանել, որ ամեն ինչ կանխորոշված է մեր Սահմանադրությամբ: Բայց, քանի որ տեղում ոչ մի դեմարշ չի արվել, որևէ գործողություն չի արվել, «Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման անդամը որևէ սպասելիք չունի այն առումով, որ փորձելու են հրամցնել, որոշ գործիչներ էլ, ըստ նրա, կսկսեն ասել՝ իսկ ինչո՞ւ ոչ: