Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ քաղաքական լարվածությունը տարածվել է առեւտրի վրա
Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ քաղաքական լարվածությունը տարածվել է առեւտրի վրա, քանի որ Էր Ռիադի կառավարությունը արգելափակում է Թուրքիայի արտահանումը, հաղորդում է Bloomberg-ը:
Թուրքիան չի բացառում Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը դիմելը, քանի որ Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ ժամանող բեռները կարող են ենթարկվել արգելքների կամ դանդաղ մաքսազերծվել, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյային:
Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան ներքաշված են քաղաքական վեճի մեջ՝ կապված 2018թ. Թուրքիայում Սաուդյան Արաբիայի այլախոհ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ։ Սաուդյան պաշտոնյաների դեմ դատավարությունը սկսվել է հեռակա կարգով, Անկարան կոչ է անում թագավորությանը արտահանձնել կասկածյալներին:
Հինգշաբթի օրվա դրությամբ Սաուդյան Արաբիայի խանութներում դեռ կային թուրքական ապրանքներ, ներառյալ շուտ փչացող ապրանքներ, հայտնում է Bloomberg-ը:
Սաուդյան Արաբիան Թուրքիայի համար մեծությամբ 15-րդ արտահանման շուկան է եւ օգտագործվում է նաեւ որպես թուրքական ապրանքների տարանցիկ կետ:
Թուրքիայի կառավարությունը հույսը դնում է արտահանման վրա, որպեսզի օգնի տնտեսությանը վերականգնել 2018-ի արժութային ճգնաժամի ցավալի անկումը եւ մարտ ամսին COVID-19 համաճարակի բռնկումը: Երկիրը նաեւ ձգտում է օգտագործել առեւտուրը որպես տարածաշրջանում իր քաղաքական ազդեցության մեծացման միջոց:
Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Սիրիայի հետ Թուրքիայի հարավային սահմանի մոտ գտնվող Gülsan Transport լոգիստիկ ընկերության սեփականատեր Քեմալ Գյուլին, ցամաքային ճանապարհով ապրանքների տարանցումը արգելափակվել է: Գյուլն ասել է, որ ինքը հաճախ բողոքներ է ստանում լոգիստիկ այլ ընկերություններից:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը