Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

«Հայաստանի արծիվները» որակազրկվել է, Տիգրան Պետրոսյանը դատական հայց կներկայացնի

Շախմատի «Հայաստանի արծիվներ» թիմը որակազրկվել է` chess.com կայքի «Pro Chess League»-ի ակումբային օնլայն մրցաշարում հաղթելուց հետո: Chess.com կայքը պատճառաբանել է, որ գրոսմայստեր Տիգրան Մարտիրոսյանի խաղում անարդարություններ են նկատվել: Տիգրան Պետրոսյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել կայքի դեմ: «Հայկական Արծիվներ» թիմն էլ կբոյկոտի chess.com-ի կազմակերպած բոլոր մրցաշարերը:

Որակազրկման վերաբերյալ առցանց ասուլիսում «Հայկական արծիվներ» թիմի մենեջեր Արտակ Մանուկյանն ու գրոսմայստեր, Համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը մանրամասներ են ներկայացրել:

Հիշեցնենք, որ «Հայաստանի արծիվներ» թիմը սեպտեմբերի 28-ին շախմատի ՊՐՈ լիգայի եզրափակիչում 9,5 : 6,5 հաշվով հաղթանակ էր տարել ԱՄՆ-ի թիմի նկատմամբ եւ հռչակվել մրցաշարի չեմպիոն: Հայաստանի թիմում հանդես են եկել Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Իրանը ներկայացնող Պարհամ Մագսուդոն եւ Հնդկաստանը ներկայացնող Ռաունակ Սադհվանին:

«Chess.com-ում հայ կամ այլ ազգի շախմատիստների նկատմամբ նման որոշումներ, կասկածներ շատ են եղել, բայց այդ ամենը միշտ մնացել է կուլիսների հետեւում: Երբեմն ասել են՝ այս կամ այն թիմի խաղացողի հետ կապված կասկածներ ունենք եւ խնդրում ենք` այս-ինչ շախմատիստը չմասնակցի մրցաշարին: Այս անգամ ամեն ինչ շատ հանրային դարձավ, Chess.com-ը որոշեց հանրայնացնել եւ շրջանառել հենց իմ անունը, որ իմ խաղի հետ կախպված կասկածներ կան:

Մրցաշարի բոլոր պայմանները կատարված են եղել մեր թիմի եւ անձամբ իմ կողմից՝ վեբ-տեսախցիկը, համակարգչի screen sharing-ը մշտապես միացված է եղել եւ նրանք տեսել են, թե ինչ է կատարվում իմ համակարգչում: Պայմաններից մեկն էր նաեւ, որ մրցավարը ցանկացած պահին կարող էր կանգնեցնել խաղը եւ պահանջել՝ ցույց տալ, թե ինչ է կատարվում խաղացողի շուրջը, ինչ կա դրված սեղանին եւ այլն: Այս հարցով նրանք ինձ որեւէ խաղի ընթացքում չեն դիմել: Միայն խաղից առաջ տեսել են սրահը, որտեղից ես մասնակցում էի մրցաշարին: Այսինքն՝ պայմաններն իմ կողմից խախտելու որեւէ դեպք չի արձանագրվել, ընթացակարգը լիարժեք պահպանվել է:

Որակազրկվելու մասին նամակի մեջ մատնանշված է իմ մասնակցությամբ կիսազերափակիչը: Նույնիսկ ծիծաղելի է, քանի որ այն տեղի է ունեցել եզրափակիչից երկու օր առաջ եւ այդ ընթացքում կարող էին ասել, հետաքննել, ուսումնասիրել եւ տեղեկացնել, որ ինչ-որ խախտում եմ կատարել:

Այս ամենում ես միտում եմ տեսնում: Կիսաեզրափակիչում մենք ֆավորիտ թիմ չէինք, բայց հաղթեցինք ու եզրափակիչում պետք է հանդիպեինք ԱՄՆ-ի թիմին: Մրցաշարի ֆավորիտը հենց ԱՄՆ-ի թիմն էր՝ բարձր վարկանիշներով եւ ավելի ուժեղ շախմատիստներով: Chess.com-ը հույս ուներ երեւի, որ մեզ հեշտ կհաղթի ամերիկյան թիմը եւ կդառնա չեմպիոն: Երբ մենք հաղթեցինք, դա թերեւս նրանց դուր չեկավ, ու երեւի փորձել են ամեն ինչ անել, որ հաղթանակը մեզ չտան: Իրենց համար երեւի ցավալի է մեզ պարտվելը:

Մեզ որակազրկելը անարդար որոշում է Chess.com-ի կողմից, եւ ես չեմ պատրաստվում հանձնվել. դատական հայց եմ ներկայացնելու կայքի դեմ:

Պետք է հասնեմ նրան, որ որոշումը փոխվի, ներողություն խնդրեն ինձանից, մեր թիմից: Ծիծաղելի մեղադրանքներ են հնչել իմ հասցեին, թե ես խաղերի ընթացքում ինչ-որ բաներ եմ օգտագործել, օգտվել, գլուխս հիմնականում կախ եմ խաղացել: Ենթադրում եմ, որ այս ամենը սկսվել է եզրափակիչում իմ մրցակցի՝ Ուեսլի Սոյի մեկնաբանությունից հետո. նա մեր ընդհանուր զրուցարանում գրել էր, թե ինչպես կարող է Հայկ Մարտիրոսյանն այսպես խաղալ: Ես նրան պատասխանել եմ՝ երբ նմանատիպ շախմատիստների հաղթում էի, ինքը դեռ շատ փոքր էր: Շախմատին մոտ կանգնած մարդիկ գիտեն, որ ես շատ ուժեղ եմ բլիցով եւ վաղուց դա ապացուցել եմ: Այն, որ ես հաղթել եմ ինձանից վարկանիշով բարձր շախմատիստի, ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է: Ազդակը հենց այստեղից էլ գնացել է, ամերիկյան թիմի խաղացողը բողոքել է Chess.com-ին, իրենք էլ հիմք ընդունելով որակազրկեցլ են մեզ:

Կարող եմ այս ամենը կապել նաեւ օնլայն Օլիմպիադայի հետ, որը բոյկոտեց Հայաստանի հավաքականը եւ դուրս եկավ հետագա պայքարից: Օլիմպիադան բոյկոտելուց հետո Հայաստանի պետական մարմինները, ֆեդերացիան, անվանի շախմատիստները շատ կոշտ էին արձագանքել եւ բոլորս մեղադրում էինք Chess.com-ին իրենց սերվերի հետ կախպված խնդիր ունենալու, սխալ որոշում կայացնելու մեջ: Կարծում եմ դրանից հետո Հայաստանի եւ հայ շախմատիստների հանդեպ որոշակի տրամադրություններ են ձեւավորվել Chess.com-ում:

Իմ անվան հետ է կապված եւ իմ անվան հարցն է: Ես վճռական եմ տրամադրված եւ պետք է մինչեւ վերջ գնամ: Ունեմ բազմաթիվ հետեորդներ, երկրպագուներ, աշակերտներ, որոնք կարող է կամ գուցե հիասթափվեն, կամ չհետեւն այլեւս ինձ: Չեմ կարող այսպես թողնել: Պետք է հասնենք ներողության եւ արդարության վերականգնման»,- ասաց Տիգրան Պետրոսյանը:

Թիմի մենեջեր Արտակ Մանուկյանի խոսքով «Հայկական արծիվներն» այսուհետեւ բոյկոտելու է Chess.com-ի բոլոր մրցաշարերը:

«Օնլայն մրցաշարում կազմակերպիչ կայքն իր ֆավորիտն է ունենում, որը սովորաբար լինում է մեծ ներդրումներ ունեցող ակումբ եւ, բնական է, որ նրանց համար ցավալի է իրենց ֆավորիտ թիմի պարտությունը:

Մենք բոյկոտելու ենք Chess.com-ի մրցաշարերը, եթե Տիգրան Մարտիրոսյանից հանրային ներողություն չխնդրեն, այլեւս չենք մասնակցի նրանց կազմակերպած մրցաշարերին»,- նշեց Արտակ Մանուկյանը: