ԱՄՆ-ում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով կալիֆոռնիական գինին առաջիկա տարիներին «ծխի համ» կունենա․ փորձագետ
Գինու արդյունաբերության ամերիկացի փորձագետ Բուրակ Կազազը հայտնել է, որ ԱՄՆ-ի արևմտյան ափին մոլեգնող անտառային հրդեհների պատճառով կալիֆոռնիական գինին առաջիկա տարիներին «ծխի համ» կունենա, գրում է Physorg-ը։
«Հրդեհները փոխել են Կալիֆոռնիայում արտադրված գինու համը՝ խմիչքին ավելացնելով ծխի համ», - հայտնել է փորձագետը:
Նրա խոսքով՝ այժմ Կալիֆոռնիայում խաղողի այգիները ծածկված են մոխրով։ Նա գինեգործներին խորհուրդ է տվել նախատեսվածից շուտ սկսել խաղողի բերքահավաքը, որպեսզի հետագայում անելանելի վիճակում չհայտնվեն։
Փորձագետը նաև նշել է, որ ծխի հոտը նույնիսկ ներթափանցել է խաղողների արկղերի և այն տակառների մեջ, որտեղ պահվում է խմիչքը:
«Ծխի հոտից դժվար կլինի ազատվել։ Կալիֆոռնիական գինու սիրահարները այդ համը կզգան ևս առնվազն մի քանի տարի»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի արևմուտքում խոշոր հրդեհները մոլեգնում են օգոստոսից։ Աղետի պատճառ են դարձել անոմալ շոգն ու կայծակը։ Օդի բարձր ջերմաստիճանի, խոնավության ցածր մակարդակի և քամիների պատճառով արագորեն տարածվող հրդեհների դեմ պայքարում են հազարավոր հրշեջներ, սակայն նրանց դեռևս չի հաջողվում մարել կրակը։
ԱՄՆ արևմտյան նահանգներում նվազագույնը 28 մարդ է մահացել վերջին շաբաթներին մոլեգնած անտառային հրդեհների հետևանքով։
Առավել տուժած նահանգներում՝ Կալիֆոռնիայում, Օրեգոնում և Վաշինգտոնում, անտառային հրդեհները ոչնչացրել են ռեկորդային մակերեսով տարածքներ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը