Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի զեկույցն անդրադարձել է Հայաստանում լրատվական դաշտի սահմանափակումներին

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի իրավաբանական թիմը հրապարակել է զեկույց՝ անդրադառնալով շուրջ երկու տասնյակ երկրների, այդ թվում Հայաստանի լրատվական դաշտի սահմանափակումներին COVID-19 համավարակի ընթացքում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հասարակությանը խուճապից պաշտպանելու և մարդկանց ճիշտ տվյալներ տրամադրելու համար աշխարհում երկրների մի մասն ընդունեց նոր օրենքներ կամ օրենքի լրացումներ՝ կեղծ տեղեկատվության տարածումը կանխելու համար: Այլ երկրներում էլ իշխանությունները ապավինեցին հին օրենսդրությանը՝ ուժեղացնելով դրա կիրառելիությունը, փաստում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի իրավաբանական թիմի պատրաստած ՛՛Ազատ արտահայտվելու իրավունքի ազատությունը COVID-19 համավարակի ընթաքում՛՛ զեկույցը: Այն ներկայացնում է մոտ երկու տասնյակ երկրների, այդ թվում Հայաստանի լրատվական դաշտի օրենսդրական փոփոխությունները համավարակի օրերին:

«Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում Կոնգրեսի գրադարանի իրավաբանական թիմի ներկայացուցիչ Փիթեր Ռուդիկը պնդում է ՝ հետազոտությունը հիմնվել է իրենց տրամադրության տակ եղած իրավական հավաքածուների վրա, որոնք ամենամեծն են աշխարհում: Նա կարևորում է այս զեկույցի հրապարակումը, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել, թե ինչպես են տարբեր երկրներ արձագանքել արտակարգ իրավիճակին:

Գրեթե բոլոր երկրներում իշխանությունների ձեռնարկած լրատվական դաշտի վերահսկողությունն ուժեղացնող միջոցառումները քննադատության ենթարկվեցին հանրության ու լրատվամիջոցների կողմից: Քննադատույունը հաճախ ուղեկցվում էր բողոքի ակցիաներով և ցույցերով: Ըստ Փիթեր Ռուդիկի՝ երկրների մեծ մասում բողոքներն ու քննադատությունը ոչինչ չփոխեցին, սակայն մի քանիսում սահմանափակումները կարճ ժամանակ անց վերացվեցին: Օրինակ, Հոնդուրասում լրատվական դաշտի սահմանափակումները պահպանվեցին մի քանի օր: Ըստ Ռուդիկի, նմանատիպ զարգացումներ գրանցվեցին նաև Հայաստանում:

«Հայաստանը լավ օրինակ է, այստեղ արտակարգ դրության հայտարարումից մեկ ամիս անց, որի ընթացքում լրատվամիջողները պարտադրված էին հենվել միայն պաշտոնական լրահոսի վրա, մոնիտիրինգի արդյունքում կառավարությունն արձանագրեց լրատվամիջոցների պատասխանատու գործունեություն և հաջորդ ամիս երկարացրեց արտակարգ դրությունն առանց լրատվական դաշտի սահմանափակումների»,- նշում է Ռուդիկը:

Հայաստանին վերաբերող հատվածում զեկույցն անդրադառձել է նաև կառավարության նախաձեռնությանը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որոնք թույլ կտան կառավարությանը զերծ մնալ բնապահպանական տեղեկատվության հրապարակումից, եթե այն բացասական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա: Զեկույցն արձանագրում է, որ ընդունման դեպքում այս փոփոխությունները թույլ կտան իշխանություններին անարձագանք թողնել լրագրողների և քաղաքացիական հասարակության բնապահպանական ոլորտին առնչվող հարցումները:

Ըստ զեկույցի, որոշ երկրներում համաճարակի հետ կապված սահմանափակումները և կեղծ լուրերի դեմ պայքարը համընկան այլ իրավական ակտերի ընդունման հետ, որոնք ավելի են բարդացնում լրագրողների աշխատանքը: Այս առումով մատնանշվում է Հայաստանի աուդիո ու վիդեո հեռարձակման մասին նոր օրենքը: Զեկույցն ընդգծում է, որ այն սահմանափակում է օտարերկրյա հեռարձակողների մուտքը հայկական լրատվական դաշտ՝ հետագա հեռարձագումը պայմանավորելով միջազգային պայմանագրերով:

«Հայաստանում աուդիո ու վիդեո հեռարձագման մասին օրենքը դիտարկվում է հակասական՝ հատկապես կապված օտարերկրյա հեռարձակողների լրատվական դաշտ մուտք գործելու սահմանափակումների հետ»,- շեշտում է Ռուդիկը:

Այս ամենի հետ մեկտեղ , սակայն, Փիթեր Ռուդիկի խոսքերով Հայաստանը միակ երկիրը չէ, որ ընդունել է լրատվական դաշտը սահմանափակող օրենքներ: ՀՀ իշխանությունների օրենսդրական փոփոխություններն այս ուղղությամբ լիովին արտացոլում են և համապատասխանում տարածաշրջանում առկա միտմանը համավարակի դեմ պայքարի կոնտեքստում:

Բացի Հայաստանից, զեկույցն առանձին անդրադարձել է հետխորհրդային գրեթե բոլոր երկրներին, բացառությամբ Վրաստանին, Թուրքմենստանին ու մերձբալթյան երկրներին: Ադրբեջանի մասով զեկույցն ընդգծել է, որ իշխանությունների ընդունած մամուլի սահմանափակման մասին երեք օրենքները մտահոգություն են առաջացրել ԵԱՀԿ դիտորդների մոտ, իսկ միջազգային մի շարք կառույցներ հայտարարել են, որ իշխանություններն այն օգտագործում են ընդդիմախոսներին ճնշելու համար: Բացի այդ, ըստ զեկույցի, Ռուսաստանի քրեական և քաղաքացիական օրենսդրության մեջ և տեղեկատվության մասին օրենքում ընդունված փոփոխությունները ֆինանսական տույժեր ու ազատազրկման ժամկետներ են սահմանել կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածողների համար։